ԲԴԽ-ն դարձյալ խախտել է դատավոր Դավիթ Հարությունյանի իրավունքը. ՍԴ. «Հետք»

Սահմանադրական դատարանը (ՍԴ) 2025թ. հուլիսի 29-ին որոշում է կայացրել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Դավիթ Հարությունյանի գործով, գրում է Hetq.am-ը։

ՍԴ-ն, ըստ էության, արձանագրել է, որ Բարձրագույն դատական խորհուրդը (ԲԴԽ) դարձյալ խախտել է Դ. Հարությունյանի իրավունքները՝ նոր հանգամանքի հիմքով չվերանայելով դատավորի լիազորությունները դադարեցնելու որոշումը:

Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու որոշումը վերացնելը և նոր որոշում կայացնելը պարտադիր լիազորություն է, ԲԴԽ-ն չի կարող այն հայեցողական կիրառել, եթե վերանայելու որոշում կայացրել է ՍԴ-ն:

Հիշեցնենք, որ Արդարադատության նախարարի մամուլի քարտուղարը 2023թ. ապրիլի 14-ին Արդարադատության նախարարի պարտականությունները կատարողին զեկուցագիր է ներկայացրել՝ զանգվածային լրատվության միջոցի հրապարակման առիթով Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Դավիթ Հարությունյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու 4 հիմքերի ուսումնասիրություն իրականացնելու անհրաժեշտությունը դիտարկելու վերաբերյալ: Դատավորի նկատմամբ հարուցվել էր կարգապահական վարույթ:

2023թ. մայիսի 24-ին նախարարի պարտականությունները կատարող Լևոն Բալյանը միջնորդություն էր ներկայացվել ԲԴԽ՝ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ:

2023թ. հուլիսի 3-ին ԲԴԽ-ն որոշել է դատավոր Դավիթ Հարությունյանի լիազորություններն «էական կարգապահական խախտման հիմքով դադարեցնել»:

Հարկ է նշել, որ դատավորների կարգապահական գործերի քննության ժամանակ ԲԴԽ-ն հանդես է գալիս որպես դատարան։

Դավիթ Հարությունյանը դիմել է Սահմանադրական դատարան՝ հայտնելով, որ ԲԴԽ-ում իր գործը դռնփակ քննելու, ինչպես նաև՝ իրեն դահլիճից հեռացնելու հանգամանքներն ակնհայտ միջամտություն են Սահմանադրությամբ երաշխավորված իր իրավունքների, մասնավորապես՝ արդյունավետ դատական պաշտպանության ու արդար դատաքննության, մասնավոր ընտանեկան կյանքի ու բարի համբավի, ինչպես նաև՝ հանրային ծառայության անցնելու հիմնական իրավունքների նկատմամբ:

Սահմանադրական դատարանը, գրավոր ընթացակարգով քննելով դատավորի դիմումը, արձանագրել է, որ հրապարակայնության սկզբունքը կարող է սահմանափակվել միայն խիստ անհրաժեշտ և հատուկ հանգամանքների առկայությամբ: Դատական նիստի դռնփակ լինելը չպետք է քողարկող միջոց հանդիսանա «ստվերային արդարադատության» իրականացման համար։

ԲԴԽ-ն 2024թ. հոկտեմբերի 18-ին որոշել է չվերանայել «Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Դավիթ Հարությունյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի վերաբերյալ» իր կայաացրած որոշումը, որով դադարեցվել են դատավորի լիազորությունները։ Պատճառաբանությունն այն է, որ ՍԴ-ն ոչ թե Դ. Հարությունյանի լիազորությունների դադարեցման համար անմիջական հիմք հանդիսացող նորմերն է Սահմանադրությանը հակասող և անվավեր ճանաչել կամ Սահմանադրական դատարանի մեկնաբանությունից տարբերվող մեկնաբանությամբ կիրառված լինելու մասին արձանագրել, այլ անդրադարձել է նրա լսված չլինելու և գործի քննության հրապարակայնությանը:

ՍԴ-ն 2025թ. հուլիսի 29-ի որոշմամբ արձանագրել է, որ անթույլատրելի է Սահմանադրական դատարանի որոշումները հանրային իշխանության որևէ մարմնի կողմից «հայեցողության» պատրվակով անտեսելը կամ դրանք ընտրողաբար կատարելը:

«Տվյալ դեպքում Խորհուրդը պարտավոր է վերացնել իր համապատասխան որոշումը և կայացնել նոր որոշում՝ հաշվի առնելով, որ Խորհրդի որոշումները պետք է համահունչ լինեն Սահմանադրությանը և դրանում ամփոփված սահմանադրական արժեբանությանը. հակառակ պարագայում՝ Խորհրդի համապատասխան որոշման հիմքում կշարունակի մնալ Սահմանադրությանը հակասող և անվավեր ճանաչված կամ Սահմանադրական դատարանի մեկնաբանությունից տարբերվող մեկնաբանությամբ կիրառված իրավական նորմը»,-նշված է ՍԴ որոշման մեջ:

ՍԴ-ն նշել է նաև, որ ԲԴԽ-ին վերապահված իրավունքի իրականացումը չի կարող մեկնաբանվել այնպես, որ հանգեցնի անձանց սահմանադրական իրավունքների և ազատությունների էության խաթարմանը կամ դրանց իրացման անհարկի սահմանափակմանը:

«Այն դեպքում, երբ Սահմանադրական դատարանի համապատասխան որոշումը հիմք է նոր հանգամանքով դատական ակտի վերանայման համար, Խորհուրդն օրենքով իրեն վերապահված պարտադիր լիազորությունը չի կարող մեկնաբանել որպես հայեցողական լիազորություն՝ սեփական հայեցողությամբ պայմանավորելով դրա իրականացումը։ Նման մեկնաբանությունը խաթարում է սահմանադրական կարգի հիմքերը, վտանգում է իրավունքի գերակայության, սահմանադրական վերահսկողության ինստիտուցիոնալ արդյունավետության ապահովումը՝ կասկածի տակ դնելով Սահմանադրական դատարանի որոշումների պարտադիր ուժի հիմնարար բնույթը»,-նշել է ՍԴ-ն:

Այս որոշմամբ ևս ՍԴ-ն հայտնել է, որ Դավիթ Հարությունյանի նկատմամբ կայացված վերջնական դատական ակտը նոր հանգամանքի ի հայտ գալու հիմքով ենթակա է վերանայման:

դիտվել է 119 անգամ
Լրահոս
«Նիկո՛լ, ես էլ ասում եմ՝ սահմանին խաղաղություն չկա»․ ազատամարտիկ Բազեյանը՝ հունից դուրս եկած Նիկոլին (video) Արարատ Միրզոյանը պարտավոր է այս մարդկանց ընդունել․ զոհված զինծառայողների ծնողները՝ ԱԳՆ-ի դիմաց (video) Թրամփը մտադիր է 1 մլն դոլար առաջարկել Գրենլանդիայի յուրաքանչյուր բնակչի․ Daily Mail Դատարանների աշխատակիցներին նորի՞ց խաբեցին «Սուտասա՛ն, դու մեր տունը քանդեցիր»․ զոհվածի ծնողը՝ Փաշինյանին (video) Մենք՝ բոլորով 1 մլրդ դոլար պետք է վճարենք, որ Փաշինյանը մի հատ էլ սելֆի ունենա Թրամփի հետ. թանկ են նստում մեր վրա նրա ֆոտոները. Մամիջանյան Սաստիկ բքի պատճառով Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է Փաշինյա՛ն, Միրզոյա՛ն, մեզ պետք է ընդունեք․ ակցիա Կառավարության դիմաց (video) ՀՀ-ում գնումներին չեն կարող մասնակցել օֆշորային ընկերությունները, սա պետք է քննարկվի ԱԺ-ում. Մհեր Գրիգորյան «Ծախու լրագրող Փաշինյա՛ն, դու շորթել ես այս մարդկանցից»․ Հայկ Մամիջանյան (video) Էս խայտառակությունը քո վրա՛ է․․․ Գեղամ Մանուկյանը՝ Փաշինյանին (video) Ուկրաինայի շուրջ բանակցություններում մեկ խնդիր է մնում․ Թրամփի հատուկ ներկայացուցիչ Նստացույց կանեն․ նամակ վարչապետին Իրավիճակը կրիտիկական է․ Ռուբեն Մելիքյանը՝ Նարեկ Սամսոնյանի առողջական վիճակի մասին (video) «Բա ինչու՞ չեք վիրավորվում, որ սրանք մեր 5000 երեխաներին են սպանել»․ Արթուր Խաչիկյան (video) Փաշինյա՛ն, մեր տղաների գերեզմանները բե՛ր․․․ադրբեջանցիները ոտքի տակ են տալիս․ ակցիա Կառավարության մոտ (video) «Հրապարակ». Տասնյակ նախկին զինվորականներ դատի են տվել ՊՆ-ին Կառավարությունը հավանություն է տվել 150 մլն դոլար վարկ վերցնելուն Մոսկվայում ձերբակալել են Մոլդովայի հատուկ ծառայությունների գործակալի Բախվել են «Mercedes ML»-ն ու «Hyundai»-ն. վերջինը հայտնվել է հետիոտնի անցման վայրում Պաշտոնյաների ազգակիցների մասնակցությունը պետական գնումներին կսահմանափակվի Թրամփը հայտարարել է «Գրենլանդիայի շրջանակային համաձայնության մասին» Թու ձեր նամուսին, հայրենիք ու ազգ ուրացողնե’ր, ու դուք ուզում եք դեռ էլի՞ մնալ իշխանության. Ռուզան Խաչատրյան Զելենսկին և Պուտինը պատրաստ են․ Թրամփ Ադրբեջանից բենզին կարողանում եք բերել, այս մարդկանց հարազատների շիրիմներն ինչու՞ չեք բերում Արցախից․ ակցիայի մասնակից
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունվարի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Համահայկական ճակատ» շարժման անդամ Ռուզան Ստեփանյանը Հունվարի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Նարե Սոսեն Հունվարի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի նախկին քաղաքապետ, ԱԺ նախկին փոխնախագահ Ալբերտ Բազեյանը Հունվարի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը Հունվարի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյան Հունվարի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հունվարի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հունվարի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստատ Իսրայելյանը Հունվարի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ-ական Հենրիխ Դանիելյանը Հունվարի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am