Telegram-ի @crypto օգտանունը՝ 350 հազար դոլարից մինչև 25 միլիոն
Տեխնոլոգիական աշխարհում եզակի թվային ակտիվների պահանջարկը նոր բարձունքներ է գրանցում։
Telegram համահիմնադիր Պավել Դուրովը հայտնել է ուշագրավ փաստ՝ հայտնի @crypto օգտանունը, որը 2.5 տարի առաջ վաճառվել էր 350,000 դոլարով, վերջերս ունեցել է 25 միլիոն դոլարի վաճառքի առաջարկ։ Այս մասին Դուրովը գրել է իր պաշտոնական Telegram ալիքում։
