Ի՞նչ վիճակ է հայ-վրացական սահմանի անցակետերում․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. Այս օրերին, սեզոնի հետ կապված, դարձյալ մեծ հոսք է նկատելի Հայաստան-Վրաստան սահմանային անցակետերում: Ըստ նախնական տեղեկությունների, այս տարի այդ հոսքը մի փոքր ավելի շատ է: Ծանրաբեռնվածության հիմնական բաժինն ընկնում է «Բագրատաշեն» անցման կետի վրա:

Հիմնական պատճառն այն է, որ նախ՝ «Բագրատաշեն» անցակետն ավելի մեծ է, ըստ այդմ՝ մեծ է նաև թողունակությունը, երկրորդ՝ «Բավրա» և հատկապես «Գոգավան» անցակետերի պարագայում վրացական կողմում ճանապարհների որոշակի հատված ոչ բարվոք վիճակում է, իսկ Թբիլիսի և Ռուսաստան մեկնողների համար «Բավրայի» պարագայում ավելանում է նաև այն հանգամանքը, որ ճանապարհն անհամեմատ երկարում է:

Օրերս սոցցանցերում կադրեր էին հայտնվել, թե ինչ կուտակումներ են անցակետերում: Սակայն մեր լրագրողներն արձանագրել են, որ այդ կուտակումները առավելապես վրացական անցակետերում են: Հանուն արդարության պետք է նշել, որ թե՛ «Բավրա», թե՛ «Գոգավան» և թե՛ հատկապես «Բագրատաշեն» անցման կետերի ԱԱԾ սահմանապահ զորքերի ծառայողները բավական բարձր մակարդակով են կազմակերպում աշխատանքները. նրանք սիրալիր են, պատրաստակամ, իրենց գործառույթներն իրականացնում են օպերատիվորեն, առանց արհեստական ձգձգումների, բայց և առանց «գլխառադ» անելու: Սակայն վրացական կողմում հատկապես այս տարի բավական շատ են ձգձգումները: Սրա արդյունքում, ինչպես մեզ հետ զրույցում նշում էին թե՛ մեկնողները, թե՛ վերադարձողները, այդ թվում՝ ոչ հայերը, վրացական կողմում բավական կուտակումներ են նկատվում, այնինչ հայկական կողմում առավելագույն սահուն է գործընթացը:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Փաստ» թերթի՝ 31․ 07․ 25 թ համարում։

դիտվել է 238 անգամ
Լրահոս
Սերյոժա Ստեփանյանն ազատվել է ԶՈւ բարոյահոգեբանական ապահովման վարչության պետի պաշտոնից Մեղրի-Քաջարան ճանապարհին ավտոբուս է խափանվել Գործող իշխանության խնդիրը ոչ թե կարգապահական խնդիրների կանխումն է, այլ նեղ շրջապատին անգործ չթողնելը Ստուգումներ՝ «Արտ լանչ»-ի բոլոր մասնաճյուղերում․ երկուսում հայտնաբերվել են խախտումներ Վնասվել է գազատար. Արարատի մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ են Ռազմիկ Դավոյանը ինձ ասաց՝ ինձ այստեղ կթողնես․ Ռազմիկ Դավոյանի կին Չհամարձակվեք խոսել․ դուք կործանել եք ամենալուսավոր ակադեմիական քաղաքը․ Ղազարյանի սուր խոսքը (video) ՍԱՐՍԱՓԵԼԻ․ Հենց հիմա նայեք ադրբեջանցի երեխաների նկարներին․ Ձեր հետ ոչ մեկ խաղաղության չի գնում (video) Լուլուն շտապ պետք է ձերբակալվի․ գլխավոր դատախազը լսե՞լ է իր վերջին հայտարարությունը․ Զոհրաբյան (video) Վահագն Ալեքսանյա՛ն, շտապ դուրս արի ԱԺ–ից․ ես քո համար բիզնես պլան եմ մտածել․ քաղաքացի (video) Նիկո՛լ, գնա գաղտնի հանդիպի Քոչարյանի, Կարապետյանի հետ, հարցրու ոնց են արել (video) Սպասե՛ք․ Փաշինյանը Ալիևի հետ գաղտնի պայմանավորվել է․․․ սեպտեմբերի վերջին մեծ աղետ է լինելու․ Բազեյան (video) Դուք սարսափելի պայմաներ եք ստեղծել․ ժամկետները անցնում են, ինչպես եք այդ հարցը լուծելու․ պատգամավոր (video) Ամեն գերու համար 30 հազար դոլար․ ինչ նոր զարգացումներ են սպասվում ԱՄՆ–Իրան պատերազմում․ Նահապետյան (video) Արուսյակ Ալեքսանյա՛ն, բումերանգը քե դեմ է աշխատում․ դու դեռ շաա՜՜տ պրոբլեմներ ես ունենալու․Զոհրաբյան (video) Կոնջորյա՛ն, ներողությու՞ն եք պահանջում․ ԱԺ-ն զոն չի ձեր համար, դուք էլ զոն նայողները չեք. Սուրենյանց (video) Ձերբակալվել են հանցագործության պահին Էդգար Ղազարյան․ Ալեն Սիմոնյանն իր գործունեությամբ սպառնալիք է Հայաստանի համար Վեց ամսում Ադրբեջանը 17,3 մլն դոլարի ապրանք է արտահանել Հայաստան ԱՄՆ-ը քննարկում է Իրանին միջուկային հարված հասցնելու հարցը Գոռ Թովմասյանը նշանակվել է Ո՞վ է որոշում Հայաստանի փոխարեն «Մեզ մոտ շատ ինքնավստահ տանձիկներ էլ կան»․ Նարեկ Կարապետյան ԱՄՆ-ն և Իրանը համաձայնել են երկարաձգել հրադադարը Թրամփն ասել է՝ որն է իր գլխավոր նպատակը
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 18-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Օգոստոսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Օգոստոսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Օգոստոսի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահե Մովսիսյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am