Սյունիքի դարպասները Անգլիայի թագուհու դագաղը չէ, որ սելֆի անես ու շատախոսես

Վահագն Խաչատուրյան պաշտոնյայի գոյության մասին իմացանք, երբ 2022 թվականի սեպտեմբերին մասնակցում էր Անգլիայի թագուհու թաղմանը։ Հիշեցինք, որ մենք նախագահ ունենք։ Ցավոք, նա հայտնվեց Մեծ Բրիտանիայի միջազգային սկանդալի կիզակետում և միջազգային ԶԼՄ-ների գլխագրերում։ Բրիտանական առաջատար ու հեղինակավոր ԶԼՄ-ները ֆիքսել էին Խաչատուրյանին ՄԲ թագուհի Եղիսաբեթ Երկրորդի դագաղի մոտ լուսանկարվելիս, մի վայրում, որտեղ լուսանկարվելն արգելված է։ Նա հպարտ կանգնել էր, իսկ իսկ նրան լուսանկարում էր ՄԹ֊ում ՀՀ դեսպանը։ Հոդվածներում նշվել է, որ նա ոչ միայն լուսանկարվել է, այլև բարձր շատախոսել է՝ առաջացնելով ներկաների զարմանքը։ Ես սա պատահական չեմ հիշեցնում։ Նախագահի գոյության մասին հիշում ենք մեկ էլ Սյունիքի մասին նրա հայտարարությունից հետո։ Նույն գործելաոճն է։

Հիշեցնենք, որ նա եռօրյա աշխատանքային այցով Սյունիք էր գնացել, խորհրդակցություն է արել, որին մասնակցել են Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը, ուժային կառույցների ներկայացուցիչներ և մարզի համայնքների ղեկավարներ։ Խորհրդակցության ժամանակ հայտարարել է․ «Սյունիքը մեր զարգացման դարպասներն են դառնալու։ Եթե մենք կարողանում ենք Սյունիքի դարպասները բացել, ես նկատի ունեմ 43 կմ հնարավորությունը, ուրեմն վստահ եղեք, որ ապագան զարգացման առումով շատ մեծ հնարավորություններ է մեզ տալու»։

Հիշեցնեմ Վահագն Խաչատուրյանին, որ Սյունիքի դարպասները Անգլիայի թագուհու դագաղը չէ, որ սելֆի անես ու շատախոսես․․․ Թմկա տիրուհին չես, որ խրախճանք կազմակերպես ու մի գիշերվա մեջ բացես դարպասները։ Հիշենք տողերը․ Վե՜ր կացեք, վե՜ր, հարբեցրել է Իր հաղթական հյուրերին, Բաց է անում դուռն ու դարպաս Ձեր դավաճան տիրուհին։ Մի ոգևորիր ու խաբիր Սյունիքին։ Խրախճանք մի կազմակերպիր։ Սյունիքի դարպասների բացումը զուր չեմ նմանեցնում Անգլիայի թագուգու դագաղի հետ նկարահանմանդ։ Կարմիր գծեր կան, որոնց շուրջ լռում են՝ իմանալով, որ դա անգամ խոսակցության թեմա լինել չի կարող։ Մեր քաղաքական գործիչներին խնդրում եմ, որ տարրական, շատ պարզ միջոցներով «հանկարծ հիշել է , որ նախագահ է» մարդուն հակադարձել, որ Սյունիքի դարպասների բացումը Անգլիայի թագուհու դագաղի հետ սելֆի անելը չէ, որ մոռացվի։ Խոսքը մի մարդու թաղման մասին չէ, խոսքը ողջ Սյունիքի մասին է։ Իշխանության ներկայացուցիչների հայտարարությունները և խորհրդակցությունները նմանեցնում եմ դավաճան Թըմկա տիրուհու խաբեությանը։


Հասմիկ Բաբաջանյան

«Հրապարակ օրաթերթ»

դիտվել է 377 անգամ
Լրահոս
Բելգիայից ՀՀ անօրինական տեղափոխված երեխաները վերադարձվել են 143 օր անց․ Բարսելոնայի պաշտպանն ապաքինվել է վնասվածքից Արտակարգ դեպք Երևանում․ հաստաբուն ծառը տապալվել է՝ վնասելով մի քանի ավտոմեքենա ԱՄՆ-Ռուսաստան հարաբերություններում ոչինչ տեղի չի ունենում. Լավրով Ռուսաստանը կոշտացնո՞ւմ է դիրքորոշումը․ Հակոբ Բադալյան ԱՄՆ-ն և Չինաստանը կարող են նոր առևտրային համաձայնագիր ստորագրել Արմավիրի մարզում «Lexus GX460»-ը բախվել է բետոնե պարսպին և ցանկապատին․ 21-ամյա վարորդը մահացել է У Трампа слабые позиции на переговорах с Си Цзиньпином Դավիթ Բեկի փողոցում բախվել են «Mercedes»-ը, «Mazda»-ն և «Opel»-ը. կա վիրավոր Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսուս Քրիստոսի Համբարձման տոնը. Սուրբ Պատարագներ կմատուցվեն Այս «լիրբ ձիշովկան» իր ամբողջ կյանքում մի բան է արել․ Հովհաննես Շահինյան (video) «Նիկո՛լ, դու Ալիևից ուժեղ թու՞րք ես․ մտածու՞մ ես քո վաղվա մասին»․ Աննա Այվազյան (video) Կռիվ ՔՊ–ականների ու քաղաքացու միջև․ «Ու՞մ վրա է մատ թափ տալիս» (video) «Պայթեցնեմ Նիկոլի փուչիկը»․ Ո՞ր դեպքում Հայաստանը կարող է դառնալ ԵՄ անդամ․ Արմեն Աշոտյան «Նիկո՛լ, քեզ եմ ասում` էս նկարը՝ ծնողներիս քանդած գերեզմանը, աչքդ եմ կոխելու». Անաստաս Իսրայելյան (video) Իրանը պայմաններ է դրել Թրամփի առաջ․ ի՞նչ է առաջիկա ժամերին որոշվելու (video) «Սյունիքում Նիկոլը խայտառակվել է ու սկսել սարսափելի բաներ գոռալ»․ Մանուել Մանուկյան (video) Քարոզչական պաստառ՝ Էջմիածնի բազմաբնակարան շենքի վրա․ Հետք Մայր Աթոռը հայոց պատմական գոյության առանցքն է, պետականության հիշողության պահապանը․ Տեր Եսայի ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ․Ի՞նչ է ասել Փաշինյանն անհետ կորածների ծնողներին, որ հիմա նստացույց է Կառավարության դիմաց (video) Նիկո՛լ, լալկվի ու տեղդ վեր ընգի․ արցախցի Աննա Այվազյանի կոշտ խոսքը (video) Կամազը Դավիթ Բեկի փողոցում բախվել է մի քանի ավտոմեքենայի, մխրճվել բնակչի տան մեջ. վարորդը մահացել է Հայաստանում հանտավիրուսի տարածման ռիսկը ներկայումս գնահատվում է ցածր. ԱՆ ՔՊ-ի քարոզարշավի շրջանակներում արձանագրվել են անչափահասների ներգրավման դեպքեր. «Ականատես» Ի՞նչ են արել այդ նախարարները, որ դրանց միլիոններով պարգևատրում են․ քաղաքացի (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը Մայիսի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը Մայիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 13-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր ուսուցչուհի Գյուլնարա Ալեքսանյանը Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am