ԱՄՆ պետքարտուղարության խոսնակը չի կիրառում «միջանցք» տերմինը, անգամ շփոթվում է հարցից. Հայրապետյան

Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը գրում է. «Բառացի և թարգմանաբար ներկայացնում եմ հուլիսի 17-ի ճեպազրույցի ժամանակ ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Թեմմի Բրյուսի և ադրբեջանցի լրագրողի հարցուպատասխանը․

ՀԱՐՑ․ Շնորհակալություն, տիկին Բրյուս։ Ես Ահմադ Շահիդովն եմ՝ Ադրբեջանից, և ցանկանում եմ Ձեզ հարց ուղղել «Զանգեզուրի միջանցքի» (չակերտները իմն են ) վերաբերյալ, քանի որ այս պահին Հարավային Կովկասում ակտիվ քննարկումներ են ընթանում «Զանգեզուրի միջանցքի» (չակերտները իմն են ) բացման շուրջ՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև։

Շատերը կարծում են, որ այս նախագիծը կարող է նպաստել տարածաշրջանում փոխադրումների, առևտրի և փոխվստահության զարգացմանը։ Նախորդ շաբաթ ԱՄՆ դեսպանը Թուրքիայում՝ Թոմաս Բարաքը, նշել էր, որ ամերիկյան մի ընկերություն կարող է կառավարել այս «միջանցքը» (չակերտները իմն են) 100 տարի։ Միևնույն ժամանակ, Ռուսաստանը և Իրանը նույնպես մտահոգություն են հայտնել այս «միջանցքի» (չակերտները իմն են) կապակցությամբ։ Որոշ հաղորդագրություններում նշվում է, որ նրանք ցանկանում են այս «միջանցքը» (չակերտները իմն են) պահել իրենց վերահսկողության ներքո։ Եվ իմ հարցն է՝ ի՞նչ է ԱՄՆ-ի դիրքորոշումը «Զանգեզուրի միջանցքի» (չակերտները իմն են) վերաբերյալ։ Քանի որ այս «միջանցքը» (չակերտները իմն են) կկապի Հայաստանը և Ադրբեջանը ցամաքային ճանապարհով, և այն ոչ միայն կնպաստի երկու երկրների զարգացմանը, այլև կփոխի․․․

ՏԻԿԻՆ ԲՐՅՈՒՍ․ Այո։

ՀԱՐՑ․ – Հարավային Կովկասի աշխարհաքաղաքական լանդշաֆտը։ Արդյոք Միացյալ Նահանգները աջակցու՞մ է այս նախագծին։

ԲՐՅՈՒՍ․ Միգուցե սա… այո, եկեք… կարծում եմ, այստեղ ունենք ընդհանուր պատկերացում, և սա, իհարկե, երբեմն խնդիր է՝ գտնվել աշխարհաքաղաքականապես այնպիսի վայրում, որը շատ երկրների հետաքրքրության կենտրոնում է։ Մենք գիտենք․․․ և այն, ինչ կարող եմ ասել, միգուցե ճշգրտորեն այն չէ, ինչ դուք փնտրում եք, բայց․․․սա նաև մի հարց է, որը պատասխանի կարիք ունի Սպիտակ տան, նախագահի թիմի կողմից՝ և մենք կցանկանայինք ճշտել նրանց դիրքորոշումը։ Բայց կարող եմ պարզապես ասել, որ Միացյալ Նահանգները, ինչպես գիտեք, աջակցում է խաղաղության և կայունության հաստատմանը Հարավային Կովկասում։ Մենք հետևում ենք տեղի ունեցող իրադարձություններին։ Սա մի բան է, որին մենք անպայման ուշադրություն ենք դարձնում։ Բայց ես կցանկանայի ձեզ համար ավելի կոնկրետ պատասխան ապահովել, և դա, անշուշտ, կանենք։

ԱՄՆ պետքարտուղարության խոսնակը չի կիրառում «միջանցք» տերմինը, իմ տպավորությամբ անգամ շփոթվում է հարցից, ունի մոտավոր պատկերացումներ քննարկումների և առաջարկների մասին, դրա համար խոստանում է մանրամասն ու կոնկրետ պատասխանել։ Իսկ ադրբեջանցու հարցը դա մղվող նարատիվների պատերազմի մաս է։ Այն պատերազմի, որտեղ մեր երկրի ղեկավարությունը ասում է՝ մենք ինչ էլ անենք, իրենք «միջանցք» են ասելու։ ՈՉ, չեն ասելու, եթե դուք աշխատել իմանաք, ուղղակի դուք չգիտեք, թե պետական շահը որն է, աշխատելը որն է, համառելը որն է, դրա համար ով ինչ ուզում անում է ու մեր երկրի տարածքը իր սրտի ուզածով կոչում է․․․ Դա ոչ թե իրենց ուժի, այլ ձեր թուլության և հանձնվելու քաղաքականության հետևանք է»։

դիտվել է 181 անգամ
Լրահոս
Բաքվի նարատիվը՝ Փաշինյանի շուրթերով. Սուրեն Սուրենյանց Իրականությունն այն է, որ Ադրբեջանը չունի ներուժ անդադար տարածաշրջանն ապակայունացնելու փորձերի համար Հերթական աճպարարությունը՝ ցույց տալու, թե իբր պետական պարտքը փոքրացել է. կրկես՝ բաց երկնքի տակ. Հովհաննես Ավետիսյան Ալի Լարիջանի. Պատերազմը հնարավոր չէ հաղթել մի քանի թվիթով Ժաննա Անդրեասյանի համար Նիկոլ Փաշինյանի տեսակետն առ ոչինչ է․ Հայկ Դեմոյան Երբ արդարադատությունը լռում է, հասարակությունը պետք է խոսի Հայերի դեմ Ադրբեջանի հաղթանակը եղել է Իսրայելի տված հարձակողական եւ պաշտպանական զենքերի շնորհիվ. թուրք վերլուծաբան Պուտինն աշխատանքից ազատել է Ռուսաստանի և Բելառուսի հետ նորմալ հարաբերություններ ունենա՞լն է ամոթ, թե՞ Ալիևին օր ու մեջ «շնորհակալություն» ասելը. Արման Աբովյանը՝ Ռուբեն Ռուբինյանին Արդյունքը՝ թրքացում ու ստրկացում..․ Գեղամ Մանուկյան Արտակարգ դեպք՝ Կոտայքի մարզում․ հրդեհ է բռնկվել, կան վիրավորներ Իրանի զոհված գերագույն առաջնորդի կինը ողջ է Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել Խոշոր ավտովթար է տեղի ունեցել, 4 վիրավոր կա ՀՑԹԻ տնօրենը աշխատանքից ազատվեց միայն նրա համար, որ Վենսին պատմեց հայերի ջարդերի մասին․ Թաթոյան ՍԴ-ն մերժել է Ջալալ Հարությունյանի դիմումը․ մանրամասներ․ «Փաստինֆո» Թուրքիան և Արդրբեջանն իրենց հպատակ Փաշինյանին այլևս օգտագործում են հայկական շահերի դեմ բացահայտ Դուք համամի՞տ եք, որ Քրիստոսի խորանը օգտագործում են ներհայաստանյան բռնություն քարոզելու համար Իտալիան դուրս է բերում անձնակազմը Իրաքի ռազմաբազայից Իրաքի ափամերձ հատվածում հարձակման ենթարկված լցանավերից մեկի վրա 23 վրացի նավաստի է եղել Իրավապաշտպաններ են ժամանել Հայաստան․ իշխանությունը նախընտրել Է «փակ դռների» քաղաքականությունը. Ռոբերտ Ամստերդամ Միասին մենք կարող ենք պահել մեր հավատը ամուր․ Տեր Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյան Նիկոլի այսօրվա overdose լկտի հայտարարությունները թողած կրկին կառչել եք Հանրապետականից․ Աշոտյան Փաշինյանը բարձրացրած աղմուկով Ալիևին հայտնում է իր ինքնամոռաց հակաարցախական լինելու մասին
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Մարտի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Մարտի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Մարտի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր մանկավարժ Գյուլնարա Ալեքսանյանը Մարտի 12-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Մարտի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Մարտի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Մարտի 11-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբիկ Հակոբյանը Մարտի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մարտի 10-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am