Անկախ այն բանից, թե ինչ է ասում կամ անում Փաշինյանը, Լեռնային Ղարաբաղի հարցը փակված չէ․ Օսկանյան

Երեկ Բելգիայի խորհրդարանն ընդունեց բանաձև Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ։ Ադրբեջանի վայրագությունների և մարդու իրավունքների խախտումների մի շարք դատապարտումների շարքում, այդ բանաձևը կոչ է անում Բաքվին կատարել Արդարադատության միջազգային դատարանի 2023 թ. նոյեմբերի 17-ի որոշումը և թույլ տալ հայերի անվտանգ վերադարձն իրենց տները՝ միջազգային վերահսկողության ներքո։ Այս բանաձևը լրացնում է Եվրոպական խորհրդարանի՝ 2024 թվականին ընդունած երկու բանաձևերը, ինչպես նաև Շվեյցարիայի խորհրդարանի վերջերս ներկայացրած նախաձեռնությունը, որը կոչված է միջնորդելու Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի հայերի միջև՝ վերջիներիս իրենց հայրենիք վերադառնալ»ւ հարցում։ Ավելի քան 100 բրիտանացի պատգամավորներ վերջերս իրենց աջակցությունն են հայտնել շվեյցարական խաղաղարար նախաձեռնությանը, և շուտով կլսենք նաև ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատիից։ Այս մասին գրել է ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը։

«Իսկ երկու օր առաջ կայացած մամուլի ասուլիսում Նիկոլ Փաշինյանը՝ մի շարք վտանգավոր և անտրամաբանական պնդումների շարքում, հայտարարեց, որ Լեռնային Ղարաբաղի հարցը «փակված» է։ Նա միանշանակ հայտարարեց, որ տարածքն ադրբեջանական է և, գուցե ամենամեղադրելին՝ խոստովանեց, թե իր միակ ափսոսանքն այն է, որ այս զիջումն ավելի վաղ չի իրականացրել։ Այդ «սխալը», ինչպես ինքն է անվանում, արժեցավ հազարավոր հայերի կյանք, ավարտվեց հայկական պատմական հայրենիքի էական մասի կորստով և Լեռնային Ղարաբաղի բնիկ հայ բնակչության լիակատար հարկադիր տեղահանությամբ։

Ցանկացած գործուն ժողովրդավարությունում նման կործանարար սխալ հաշվարկի ընդունումը կհանգեցներ անհապաղ հրաժարականի և անդառնալի քաղաքական խայտառակության։ Փոխարենը, Փաշինյանը կառչել է իշխանությունից և փորձում է հայտարարել, թե բաց վերքն արդեն բուժվել է։

Սակայն ճշմարտությունը հնարավոր չէ այսքան հեշտությամբ մոռացության տալ։ Լեռնային Ղարաբաղի հարցը փակված չէ և երբեք էլ չի փակվի, քանի դեռ իրենց պատմական հայրենիքից բռնությամբ տեղահանված 150,000 հայերի իրավունքները չեն ճանաչվել, վերականգնվել և երաշխավորվել։ Ո՛չ մամուլի ասուլիսը, ո՛չ էլ պատմության վերաշարադրման փորձերը չեն կարող փոխել այս հիմնարար իրականությունը։

Փաշինյանը փորձում է համոզել աշխարհին, թե Հայաստանն այլևս ասելիք կամ անելիք չունի Լեռնային Ղարաբաղի հարցով։ Նրա մղումները ակնհայտ են՝ հաճոյանալ Ադրբեջանին, խուսափել դիվանագիտական դիմակայությունից, շեղել պատասխանատվությունը և շարունակել կառչել իշխանությունից։ Նրա հռետորական շրջադարձը, ըստ որի՝ իբր Լեռնային Ղարաբաղը երբեք իսկապես հայկական չի եղել, բարոյական և քաղաքական դավաճանություն է, որը և պատմական, և իրավական առումով կեղծ պնդում է։

Լեռնային Ղարաբաղը երբեք չի եղել անկախ ադրբեջանական պետության մաս։ Նրա հայկական արմատները ձգվում են հազարամյակներ՝ շատ առաջ՝ մինչև ժամանակակից Ադրբեջանի ձևավորումը։ Տարածքն իր անկախությունն հռչակեց 1991 թվականին՝ նույն խորհրդային իրավական հիմքով, որով ձևավորվեցին Հայաստանի և Ադրբեջանի հետխորհրդային հանրապետությունները։

Մի օր, անկասկած, Փաշինյանը հայտարարելու է, թե սխալ է գործել՝ Պրահայի հանդիպման ընթացքում Լեռնային Ղարաբաղը որպես Ադրբեջանի մաս ճանաչելով։ Սակայն ոչ մի ներողություն չի կարող չեղարկել այն վնասը, որ նա պատճառել է։ Այդ վնասի համար նա երբեք չի ներվի հայ ժողովրդի կողմից։

Անկախ այն բանից, թե ինչ է ասում կամ անում Փաշինյանը, Լեռնային Ղարաբաղի հարցը փակված չէ։ Այն շարունակում է ապրել՝ քանի դեռ վերադարձի իրավունքը չի իրագործվել, և արդարությունը չի վերականգնվել էթնիկ զտման և հարկադիր արտաքսման զոհերի համար»,- գրել է նա։

դիտվել է 154 անգամ
Լրահոս
ԱՄՆ-Ռուսաստան հարաբերություններում ոչինչ տեղի չի ունենում. Լավրով Ռուսաստանը կոշտացնո՞ւմ է դիրքորոշումը․ Հակոբ Բադալյան ԱՄՆ-ն և Չինաստանը կարող են նոր առևտրային համաձայնագիր ստորագրել Արմավիրի մարզում «Lexus GX460»-ը բախվել է բետոնե պարսպին և ցանկապատին․ 21-ամյա վարորդը մահացել է У Трампа слабые позиции на переговорах с Си Цзиньпином Դավիթ Բեկի փողոցում բախվել են «Mercedes»-ը, «Mazda»-ն և «Opel»-ը. կա վիրավոր Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսուս Քրիստոսի Համբարձման տոնը. Սուրբ Պատարագներ կմատուցվեն Այս «լիրբ ձիշովկան» իր ամբողջ կյանքում մի բան է արել․ Հովհաննես Շահինյան (video) «Նիկո՛լ, դու Ալիևից ուժեղ թու՞րք ես․ մտածու՞մ ես քո վաղվա մասին»․ Աննա Այվազյան (video) Կռիվ ՔՊ–ականների ու քաղաքացու միջև․ «Ու՞մ վրա է մատ թափ տալիս» (video) «Պայթեցնեմ Նիկոլի փուչիկը»․ Ո՞ր դեպքում Հայաստանը կարող է դառնալ ԵՄ անդամ․ Արմեն Աշոտյան «Նիկո՛լ, քեզ եմ ասում` էս նկարը՝ ծնողներիս քանդած գերեզմանը, աչքդ եմ կոխելու». Անաստաս Իսրայելյան (video) Իրանը պայմաններ է դրել Թրամփի առաջ․ ի՞նչ է առաջիկա ժամերին որոշվելու (video) «Սյունիքում Նիկոլը խայտառակվել է ու սկսել սարսափելի բաներ գոռալ»․ Մանուել Մանուկյան (video) Քարոզչական պաստառ՝ Էջմիածնի բազմաբնակարան շենքի վրա․ Հետք Մայր Աթոռը հայոց պատմական գոյության առանցքն է, պետականության հիշողության պահապանը․ Տեր Եսայի ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ․Ի՞նչ է ասել Փաշինյանն անհետ կորածների ծնողներին, որ հիմա նստացույց է Կառավարության դիմաց (video) Նիկո՛լ, լալկվի ու տեղդ վեր ընգի․ արցախցի Աննա Այվազյանի կոշտ խոսքը (video) Կամազը Դավիթ Բեկի փողոցում բախվել է մի քանի ավտոմեքենայի, մխրճվել բնակչի տան մեջ. վարորդը մահացել է Հայաստանում հանտավիրուսի տարածման ռիսկը ներկայումս գնահատվում է ցածր. ԱՆ ՔՊ-ի քարոզարշավի շրջանակներում արձանագրվել են անչափահասների ներգրավման դեպքեր. «Ականատես» Ի՞նչ են արել այդ նախարարները, որ դրանց միլիոններով պարգևատրում են․ քաղաքացի (video) «Մհե՛ր, ոռ*դ սրտի՞կ են արել»․ Անաստաս Իսրայելյան (video) «Երեխուս եմ ուզում»․ Նիկո՛լ, արի և անհետ կորածի ծնողին պատասխանդ տուր․ ակցիա Կառավարության մոտ (video) Ոստիկանությունից հերքում են․ կրակոցներ չեն հնչել
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը Մայիսի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը Մայիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 13-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր ուսուցչուհի Գյուլնարա Ալեքսանյանը Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am