Ինչո՞ւ «Վեոլիա ջրի» հարցը Փաշինյանի հետաքրքրությունների մեջ չէ. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. Ինչպես և սպասվում էր, երեկ հայտնի դարձավ, որ ՀԷՑ-ը խլելու քաղաքական որոշման շրջանակներում տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը հաղորդում է ներկայացրել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին ՀԷՑ-ի կողմից թույլ տրված խախտումների և ուշադրություն... «հանրային մեծ դժգոհություն ունենալու վերաբերյալ»: ՀԾԿՀ նախագահն էլ «ափալթափալ» ՀԷՑ-ի կառավարիչ նշանակեց:

Նիկոլ Փաշինյանն ու իր քպականներն անընդհատ հրապարակ են նետում տեղեկություններ հոսանքազրկումների հետ կապված դժգոհությունների մասով՝ դրանով փորձելով տպավորություն ստեղծել, թե ՀԷՑ-ը խլում են «հանրության պահանջով», այլ ոչ թե Նիկոլ Փաշինյանի քաղաքական վախերի ու քմահաճույքների պատճառով: Եթե առաջնորդվենք «հանրության մեծ դժգոհություն ունենալու» տարբերակով, ապա պետք է սպասել, որ առաջիկայում որոշակի գործընթաց ( ասենք ՝ առնվազն կառավարչի փոփոխություն) պետք է սկսվի նաև «Վեոլիա ջուր» ընկերության առումով: Ի վերջո, եթե ՀԷՑ-ից դժգոհությունները վերաբերում են հոսանքի անջատումներին, որոնց մեծ մասը ՀԷՑ-ի հետ որևէ կապ չունի և ԲԷՑ-ի տիրույթում է, որն, ի դեպ, պետական կառույց է, ապա «Վեոլիա ջրից» դժգոհություններն անհամեմատ շատ են. պարբերաբար երկարատև ջրանջատումներ, կոյուղու համակարգերի պարբերական վթարներ, մայրաքաղաքում ջրահեռացման համակարգի անբավարար աշխատանք, ինչի արդյունքում մի թեթև անձրևից լճեր են առաջանում ճանապարհներին և այլն, և այլն: Հատկապես ամռան ամիսներին մարդիկ տասնյակ ժամերով անջուր են մնում:

Սակայն Նիկոլ Փաշինյանին հազիվ թե այս «հանրային դժգոհությունները» հետաքրքրեն: Նախ՝ «Վեոլիա ջուրը» կառավարում է եվրոպական ընկերություն, հետո այս կազմակերպության դեպքում Փաշինյանը չունի քաղաքական «դրդապատճառներ»: Դե, երևի, Փաշինյանին ոչ մի վատ բան չեն անում, պարզապես... վատ են աշխատում, ինչպես, ի դեպ, բոլոր պետական կառույցները:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Փաստ» թերթի՝ 19․ 07․ 25 թ համարում։

դիտվել է 209 անգամ
Լրահոս
Ռուսաստանն առաջին հերթին պիտի իր դեսպանով զբաղվի․ թեժ երկխոսություն՝ Թովմասյան և Հայկ Այվազյան (video) Վեհափառն ընդունել է Գերմանիայի Բարեգործական հարցերի հանձնաժողովի պատվիրակությանը Առաջիկա ժամերին հորդառատ անձրևներ կդիտվեն Գյումրիում և Ապարանում, հնարավոր է նաև կարկուտ. «Հիդրոմետ» Նիկոլը լա՛վ գիտի՝ ինքն ընտրությունները չի՛ հաղթել․ քաղաքացի (video) Ընդդիմությանը ընտրելու կասկածանքով ՔՊ-ականները ծեծի են ենթարկել քաղաքացուն, «պատանդ» են պահում համայնքապետարանում «Պուտինը ժամանակ է տվել Փաշինյանին»․ Հայկ Այվազյան (video) ՀՀԿ-ական Տիգրան Վարդանյանի նկատմամբ կալանք է ընտրվել Սա նշանակում է մեկ բան. նա շատ լավ գիտի, որ ընտրություններում չի հաղթել #ՀԻՄԱ․ Խայտառակ ընտրություններ, աննախադեպ ռեպրեսիաներ․ Թևանյանի գործը՝ լակմուսի թուղթ (video) Խայտառակ ինֆորմացիա. ի՞նչ է հենց հիմա կատարվում Սյունիքում. դե ստացեք․ Անժելա Թովմասյան (video) ՔԿԾ խոսնակը հերքում է Ֆեյք Մոդիլիանի. բավական է Փաշինյանը գողացել է մեր հաղթանակը․ ձեզ ասում եմ՝ իմ թիմից իրենց միացողներ չե՛ն լինելու․ Կարապետյան (video) Հետընտրական շանսոն․ Ձայների գող ես դու Ձվի գողը` ձի էլ կգողանա Երևանում ինչ միջոցառման է մասնակցելու Մխիթարյանը Ցանկացած ընդդիմադիր ուժի դեմ իշխանության հարձակումը հարված է բոլորիս. Գեղամ Մանուկյան Վլադիմիր Պուտինը ՌԴ օրվա առթիվ շնորհավորել է Ռուսաստանի և Նոր Նախիջևանի Հայոց թեմի առաջնորդին «Շուտով բերդում կլինես, այ կակադու»․ Ռուբեն Մխիթարյանի նոր երգը (video) Հորդառատ անձրևներ են սպավում Փաշինյանն իշխանություն չի ուզում տալ, բայց․․․ Դերենիկ Մալխասյան (video) Հրապարակվել է Իրանի և ԱՄՆ-ի միջև խաղաղության նախագծի մանրամասները Այսօր օրակարգը թելադրում է Հունաստանը. Աթենքին հաջողվել է փոխել խաղի կանոնները. վարչապետ Ալեն Ղևոնդյանին ՔԿ-ն մեղադրում է սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված կոչեր անելու մեջ Թիվ 12/13 ընտրական տեղամասի քվեարկության արդյունքներն անվավեր են ճանաչվել․ ԿԸՀ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հունիսի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հունիսի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հունիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հունիսի 11-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 11-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լևոն Զուրաբյանը Հունիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հունիսի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am