Հերթական խայտառակությունը. «Իմ քայլը» հիմնադրամն արդեն նաև հավատարմագրված «համալսարան» է

Աննա Հակոբյանի ղեկավարած «Իմ քայլը» հիմնադրամը դարձել է հավատարմագրված մագիստրոսական ծրագիր ունեցող համալսարան։ Պետական հավատարմագրումը ստացել է «Մասնագիտական կրթության որակի ապահովման միջազգային կենտրոն» հիմնադրամից, որը Կառավարության կողմից լիազորված է կրթության ոլորտում իրականացնել պետական հավատարմագրում։

«Իմ քայլը» հիմնադրամի մագիստրոսական ծրագիրը հավատարմագրումը ստացել է 2024թ. օգոստոսի 12-ին՝ 4 տարով, մինչև 2028թ. օգոստոսի 12-ը։

«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորման անդամ Մենուա Սողոմոնյանն առաջինը մեզանից լսեց, որ «Իմ քայլը» հիմնադրամն արդեն հավատարմագրված «համալսարան» է։

«Եթե հավատարմագրման մասին ենք խոսում, սա նշանակում է, որ այն պետք է իրականացրած լինի արդեն կրթական ծրագիր, որի հիման վրա հավատարմագրումը ստանա»,- նշեց Մենուա Սողոմոնյանը։

168.am-ի հետ զրույցում ՀՀ ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոնի (ԳԿՄԿ) դեկան, կրթության ոլորտի փորձագետ, մանկավարժության դոցենտ Ատոմ Մխիթարյանի խոսքով՝ «Իմ քայլը» հիմնադրամը հավատարմագրել է կրթական ծրագիր, որը, ըստ էության, անթույլատրելի է, քանի որ ՀՀ օրենքը թույլ չի տալիս համալսարաններից դուրս և գիտական կազմակերպություններից դուրս որևէ կրթական ծրագիր անել՝ մագիստրոսական կամ բակալավրիատի մակարդակում։

«Փաստորեն, Աննա Հակոբյանի ղեկավարած հիմնադրամն այդ կանոնից դուրս է մնացել, և Որակի ազգային կենտրոնը հավատարմագրել է մի կրթական ծրագիր, որով նրան հնարավորություն է ընձեռվել տալու ավարտական դիպլոմներ։ Դիպլոմների վրա գրված է լինելու՝ այսինչ հիմնադրամի կողմից, ավարտել է այսինչ կրթական ծրագիրը։ Մինչդեռ շատ համալսարաններում շատ մեծ խնդիրներ են առաջանում, երբ փորձում են նոր ծրագիր հավատարմագրել։

Ես հիմա կարող եմ ասել, որպես ԳԱԱ ԳԿՄԿ դեկան, որ մենք տարվա սկզբին 3 կրթական ծրագրի համար դիմեցինք հավատարմագրման ու լիցենզիայի համար, ինչը պետք է տար ԿԳՄՍ նախարարությունը։ Դրանցից մեկն «Ադրբեջանագիտություն» մագիստրոսական կրթական ծրագիրն էր, մյուսը՝ «Ձկնաբուծությունը», որը շատ արդիական ծրագիր է Հայաստանում, և «Հանրային կապեր»։ Մեր ներկայացրած 3 ծրագիրն էլ մերժվեց։ Մերժելու պատճառն այն էր, որ մեզ ասացին՝ իբր համապատասխան տարածք չունենք: Մինչդեռ մի հիմնադրամ, որը չունի պրոֆեսորադասախոսական անձնակազմ, պաշտպանած գիտնականներ, կրթական ծրագեր իրականացնող փորձառու մասնագետներ, գրչի մեկ հարվածով ստանում է թույլտվություն՝ իրականացնելու մագիստրոսական կրթական ծրագիր։

Կարելի է ասել, որ սա նույնիսկ ծիծաղելի է, ուզում եմ հասկանալ՝ այն մարդիկ, որոնք գնացել են այս մագիստրոսական ծրագրով սովորելու այդ դիպլոմը, որը վերջում ստանալու են, լո՞ւրջ են ընդունելու։

Ո՞վ կմտածեր, որ ինչ-որ հիմնադրամ կամ հասարակական կազմակերպության մագիստրոսական ծրագիրը կստանա պետական հավատարմագրում, լավ է՝ Ա/Ձ չէ։ Սա ուղղակի խայտառակություն է, սա ոչ թե ուղիղ, այլ անուղղակի կերպով հարվածում է Հայաստանի Հանրապետության բուհական համակարգին, այսքանից հետո ո՞վ լուրջ կվերաբերվի այդ համակարգին»,- մեզ հետ զրույցում նշեց Ատոմ Մխիթարյանը։

Մի քանի հարցերի պատասխաններ փորձեցինք ստանալ նաև Մասնագիտական կրթության որակի ապահովման միջազգային կենտրոն» հիմնադրամի տնօրեն Ռուբեն Թոփչյանից, սակայն պարոն Թոփչյանը վերապատրաստում էր անցկացնում, նշեց, որ ավելի ուշ կարող է խոսել։ Ավելի ուշ կփորձենք ստանալ հարցերի պատասխանը և ներկայացնել ընթերցողներին։

ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

դիտվել է 702 անգամ
Լրահոս
Գերմանիայի արևմուտքում անտառային խոշոր հրդեհը մարելու աշխատանքները շարունակվում են Ռուսաստանի ԱԳՆ-ն պարզաբանումներ է պահանջել ԱՄՆ-ից և Թուրքիայից` Կիևին զինшմթերք մատակարարելու հետ կապված․ Մարիա Զախարովա Լիբանանում տան վրա Իսրայելի կողմից հասցված ավիահարվածի հետևանքով զոհվել է յոթ մարդ Դոստոևսկին դիպուկ նկարագրում է ԱՄՆ-ի արտաքին քաղաքականությունը. Իրանի ԱԳՆ Երևանում շեշտակի թանկացել է բնակարանների արժեքը 2151 ՃՏՊ՝ 6 ամսում. զոհվել է 114 մարդ, վիրավորվել 3127–ը Ադրբեջանական ծագումով ռուսաստանցի փաստաբան Փաշաևի որդին անցնում է սպանության և խարդախության գործով Աբաս Արաղչի. Իրանը դեռ որոշում չի կայացրել ԱՄՆ-ի հետ բանակցությունների վերսկսման մասին Օգոստոսի 15-ի երեկոյան քաղաքի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Ֆրանսիայում օգոստոսի 13-ը հաստատվել է դիտարկումների պատմության մեջ ամենաշոգ օրերից մեկը Հանրային հեռուստաընկերության դեմ հայցս բավարարվել է, Պետրոս Ղազարյանի հորինած նկատողությունները, որոնց տակ ստորագրել էր Մարգարիտա Գրիգորյանը, անհիմն են. Հասմիկ Առաքելյան Թուրքիան կրճատել է նավթի գնումները ռուսական սևծովյան տերմինալներից Ռուսական զորքը վերահսկողություն է հաստատել Ռիբալսկոյե բնակավայրի նկատմամբ. ՌԴ ՊՆ Եվրոպան հեղուկացված բնական գազի գնումները նվազեցրել է, ռուսական գազին՝ ավելացրել Հայտնաբերվել է 19-ամյա երիտասարդը, ով իր մոտ եղած գազային ատրճանակից անկանոն կրակոցներ էր արձակել Լեհաստանը կարևոր դեր է խաղացել ՆԱՏՕ-ի միասնության ապահովման գործում, որպեսզի մենք ստիպված չլինենք ընտրություն կատարել Միացյալ Նահանգների և Եվրոպայի միջև․ Տուսկ Ռուսական ազդեցությունից դուրս գալը դեռևս ինքնիշխանություն ձեռք բերել չէ, եթե դրա արդյունքում երկիրը հայտնվում է մեկ այլ աշխարհաքաղաքական նախագծի ազդեցության ներքո․ Դավիթ Անանյան Ինչպես են կիսելու ունեցվածքը Ռոնալդուն ու Ջորջինան ԻՀՊԿ հրամանատար. Իրանը ծնկի է բերել «աշխարհի պատմության մեջ ամենազինված բանակին» 21-րդ դարում մարդիկ սովից մահանում են Հայաստանում․ Արեգ Սավգուլյան ԱԹՍ-ներ են արձակվել Մոսկվայի ուղղությամբ Նորատուսցի Ալիկը՝ կրիմինալ նոր սկանդալո՞ւմ Թիվ 35 երթուղու ավտոբուսը հարվածել է հետիոտնին ՆԱՏՕ-ն ցանկանում է ամրապնդել իր արևելյան սահմանը ԱԹՍ-ների և արհեստական բանականության միջոցով Բնակարանային գողության փորձ կատարած տղամարդիկ ձերբակալվեցին․ երկուսն էլ կալանավորվել են
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահե Մովսիսյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Օգոստոսի 14-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Օգոստոսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Համահայկական ճակատ շարժման անդամ Նաիրա Գրիգորյանը Օգոստոսի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Օգոստոսի 14-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Օգոստոսի 14-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Օգոստոսի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am