Եկեղեցին քաղաքական կազմակերպություն չէ, որի նպատակը կարող է լինել «իշխանություն նվաճելը»․ Տեր Արարատ

Տեր Արարատ քահանա Պողոսյանը հայտաարարություն է տարածել, որտեղ ասվում է․

Վերջին շրջանում Հայաստանում արձանագրվում է մի մտահոգիչ միտում. իշխանություններն սկսել են ուղղակի կամ անուղղակի ճնշում գործադրել Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու՝ մասնավորապես Ն․ Ս․ Օ․ Տ․ Տ․ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի վրա՝ նպատակ ունենալով հասնել նրա հրաժարականին։ Ն․ Փաշինյանը անմիջականորեն ուղղորդում է այս գործընթացը, այն դարձնում կեղծ օրակարգ և հայտարարում, թե ինչպես 2018 թվականին ժողովուրդը հեռացրեց վարչապետ Սերժ Սարգսյանին, այնպես և այսօր կարելի է «ազատվել» կաթողիկոսից։ Սակայն այս մոտեցումն ինքնին բացահայտում է բացարձակ անտեղյակություն և անտեսում այն հիմնարար տարբերությունները, որոնք գոյություն ունեն Եկեղեցու և քաղաքական կուսակցության, կաթողիկոսի և վարչապետի միջև։

Եկեղեցին կուսակցություն չէ․․․ Եկեղեցին քաղաքական կազմակերպություն կամ կառույց չէ, որի նպատակը կարող է լինել «իշխանություն նվաճելը», և որի առաջնորդը կարող է փոխվել կամ փոխարինվել հանրային դժգոհության կամ քաղաքական ճնշման արդյունքում։ Եկեղեցին բազմադարյա հոգևոր հաստատություն է, որն ունի հավիտենական առաքելություն՝ առաջնորդել մարդկանց դեպի հավատք, սրբություն և փրկություն։ Այդ առաքելությունը հիմնված է ոչ թե հասարակական պահանջարկի կամ վարկանիշի, այլ դարերով հաստատված հավատամքի, սրբազան ավանդության և կանոնակարգերի վրա։

Ի տարբերություն քաղաքական կուսակցության, որի լեգիտիմությունն ու իշխանությունը բխում են ժողովրդական ընտրությունից և քաղաքական ծրագրերից՝ Եկեղեցու առաջնորդը՝ կաթողիկոսը, ընտրվում է եկեղեցական հատուկ կանոնակարգով՝ հոգևոր ու աշխարհիկ ներկայացուցիչների մասնակցությամբ։ Նա կոչված է ծառայելու հավատի տարածմանն ու ազգի հոգևոր զարթոնքին, այլ ոչ թե քաղաքական ծրագիր իրականացնելու։

Վարչապետը կամ ցանկացած քաղաքական գործիչ իշխանություն է ստանում ժամանակավորապես՝ սահմանադրորեն ամրագրված ժամկետով, հաշվետու և պատասխանատու է ընտրողներին, կարող է փոխարինվել կամ լիազորություններից զրկվել։ Իսկ կաթողիկոսը չի «պաշտոնավարում», այլ սպասավորում է ցմահ։ Նրա հոգևոր կոչումն աստվածընկալ է՝ ոչ ընտրովի քաղաքական իմաստով, այլ կանոնական՝ Եկեղեցու ներսում հաստատված կարգի համաձայն։

Վարչապետի պաշտոնը քաղաքական, աշխարհիկ կառավարման հարթության վրա է, և նրա գործունեությունն ունի մրցակցային բնույթ։ Կուսակցությունները պայքարում են՝ իշխանության հասնելու համար։ Իսկ Եկեղեցին, այդ իմաստով, չունի մրցակիցներ. այն գործում է հավատի տարածման դաշտում և առաջնորդվում ոչ թե քաղաքական նպատակներով, այլ՝ հոգևոր ճշմարտություններով։

Այս ամենը հաշվի առնելով՝ կաթողիկոսին քաղաքական գործչի նման վերաբերելու և հեռացնելու գաղափարը ոչ միայն անբարոյական և սրբապիղծ է, այլ նաև խորապես վտանգավոր։ Դա հավասարազոր է հոգևոր տարածք ներխուժելուն՝ այն քաղաքականացնելու նկատառումով։ Եթե իշխանությունը փորձում է իր քաղաքական մոդելներն ու մեթոդները կիրառել Եկեղեցու նկատմամբ, ապա ակնհայտորեն գործ ունենք ոչ թե կեղծ սրտացավությամբ փաթեթավորված բարեփոխման, այլ հոգևոր ինքնության խեղաթյուրման և խեղման հետ։
Այսու, չարածին վտանգը միայն Եկեղեցուն չի սպառնում։ Քանիցս ընդգծել ենք, որ Եկեղեցու հեղինակության և ներքին ինստիտուցիոնալ ինքնավարության խաթարումը նշանակում է նաև ազգային ինքնության հիմքերի խարխլում։ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին պատմության մեջ մշտապես եղել է ոչ միայն հավատքի կենտրոն, այլ նաև ազգային դիմադրության, մշակույթի, լեզվի և հիշողության պահապան։ Եկեղեցին գոյատևել է նույնիսկ այն ժամանակ, երբ թագավորներն են կորցրել գահը, երբ Հայոց ցեղասպանություն ու գաղթ են եղել․․․ ՀԱՅՈՑ ԵԿԵՂԵՑԻՆ մնացել է, գործել, քանի որ նրա ուժը քաղաքական չէ, այլ՝ հոգևոր։

Այդ իսկ պատճառով Հայոց կաթողիկոսին ներկայացնելը որպես հերթական պաշտոնյա, որին կարելի է փոխել «քաղաքական ճնշմամբ» կամ սպառնալիքներով, նույնքան անիմաստ ու վտանգավոր է, որքան հավատը քաղաքականությամբ փոխարինելը։

Եկեղեցին ունի իր ներքին կառուցվածքն ու կարգը, ավանդույթները, դավանաբանական և ծիսապաշտամունքային հիմնասյուները։ Իսկ արտաքին միջամտությունը՝ հատկապես քաղաքական իշխանության կողմից, սահմանադրական կարգի կոպտագույն խախտում է։
Եթե իշխանությունն իսկապես շահագրգռված է ազգային համախմբմամբ, հոգևոր արժեքների պահպանմամբ և հասարակական կայունությամբ, ապա պետք է հարգի Եկեղեցու ինքնիշխանությունը և չփորձի իր քաղաքական տրամաբանությունն արտահանել հոգևոր տարածք։ Քանզի, ինչպես պատմությունը ցույց է տվել, երբ հավատքը քաղաքականացվում է, հասարակությունները ոչ թե վերածնվում, այլ ներսից քանդվում են։
Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին կուսակցություն չէ, իսկ կաթողիկոսը վարչապետ չէ։ Եվ միայն այս ճշմարտության վրա կառուցված պետությունն ունի ապագա․․․

Հ․Գ․

Նախորդ՝ «Ով մերժում է Կաթողիկոսի անունը՝ մերժում է իր մկրտությունը» վերնագրով հրապարակումն ավարտել էինք «Ձեր մասին չեք մտածում, գոնե ձեր երեխաների մասին մտածեք» սթափեցնող նախադասությամբ։ Անհրաժեշտ շրջանակները դասեր քաղեցի՞ն։ Ոչ։ Զղջացի՞ն։ Ոչ։ Ապաշխարհեցի՞ն։ Ոչ։ Հայ Եկեղեցու նվիրապետության դեմ իրենց հրապարակային մեղքերից հրաժարվեցի՞ն։ Ոչ։

Ուստի հետևանքներն էլ անխուսափելի են․ առջևում Ս․ Հաղորդության և Ս․ Պսակադրության խորհուրդներն են, խաչեղբայր լինելու առիթները, տնօրհնեքները, հուղարկավորությունները․․․․

դիտվել է 132 անգամ
Լրահոս
«Հրապարակ»․ Նարեկ Կարապետյանի աղմկահարույց որոշման պատճառը Արգամ Աբրահամյանը տեղափոխվել է ԱԱԾ մեկուսարան․ «Ժողովուրդ» Ալեն Սիմոնյանը հարսանիքի է պատրաստվում․ երբ և որտեղ կլինի. «Ժողովուրդ» Ինչով է հայտնի կաթողիկոսի գործը քննող Սերժ Ռուշանյանը․ «Ժողովուրդ» Փաշինյան-Պուտին հեռախոսազրույցի գաղտնի մնացած մանրամասները «ՀայՓոստը» գաղտնիքը վստահում է միայն տնօրենի ամուսնուն՝ Հայկ Կոնջորյանին. «Ժողովուրդ» Ստորաբաժանման վայրը փոխել են, զինվորներին տարել մարզ. «Հրապարակ» Կոտայքի մարզպետի հարցի քննարկումը հետաձգվել է. ով է նոր հավակնորդը. «Ժողովուրդ» ՔԿԾ տիրուհին թանկ է նստում բյուջեի վրա. «Հրապարակ» ՔՊ տիկնայք «ֆլիրտի» մարաթոն են հայտարարել. «Հրապարակ» «Գերագույն խորհուրդ» պատգամավորական ակումբը վերահաստատել է իր աջակցությունը Եկեղեցուն ու Վեհափառին Ալիև․ «Զանգեզուրի միջանցքի» ստեղծումը մեր նախաձեռնությունն էր, և մենք արդեն մոտ ենք այդ նպատակին Ռուսաստանը մարդասիրական հիմքով կազատի ամերիկացի Ռոբերտ Գիլմանին․ Թրամփ 103-ամյա վետերանը կհարցաքննվի Գոհար Ղումաշյանի գործով «Արցախի ժողովրդի քաղաքական կամքը չի վերացվել և չի կարող վերացվել» Եվրոպական անվանի ակումբը կարող է վերսկսել Նաիր Թիկնիզյանի տրանսֆերի շուրջ բանակցությունները Միջերկրական ծովում ջրի ջերմաստիճանը հասել է բացառիկ բարձր արժեքի Փաշինյանի դուստրը ներգրավված է Արդարադատության նախարարության աշխատանքներում Պաղեստինի նախագահը մեկնում է Թուրքիա. ինչ է սպասվում Հալաբյանում երկաթե թիթեղների տակ հայտնաբերված նորածնին այս պահին հնարավոր չէ որդեգրել. ԱՍՀՆ-ն մանրամասնում է ընթացակարգը Մոտոցիկլը բախվել է Պռոշյանի դիսպետչերական կետին․ օտարերկրացի մոտոցիկլավարն ու ուղևորը տեղափոխվել են Լիբանանը դարձել է մերձավորարևելյան առաջին երկիրը, որը չեղարկել է մահապատիժը 44-օրյա պատերազմnւմ անհայտ կորած Արմեն Մարգարյանի ընտանիքում ծնվել է նրա քույրը՝ Մարիամը Ալիկ Ալեքսանյանի կալանավորելու որոշումը բացարձակ հիմնավորում չունի, տիպիկ շաբլոնային ձևակերպում է Արման Ծառուկյանն իմացել է իր հաջորդ մրցակցի անունը
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 12-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Օգոստոսի 12-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Օգոստոսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անի Գևորգյանը Օգոստոսի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Օգոստոսի 11-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Օգոստոսի 11-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Օգոստոսի 11-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Օգոստոսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Օգոստոսի 11-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Օգոստոսի 10-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am