Ի վերջո, ՀՀ տնտեսվարողները «որբի գլուխ» չեն, որ ուր գնան, հայտնվեն տուժողի կարգավիճակում. Թադևոս Ավետիսյան

Կոնյակ, ծաղիկ, միրգ-բանջարեղեն արտահանող տնտեսվարողները կանգնած են լրջագույն խնդիրների առջև։ Ապրանքը կա՛մ մնում է սահմանին, կա՛մ էլ վերադառնում Հայաստան։ Եվ արտահանման այս խնդիրներն անդրադառնալու են ոչ միայն տնտեսվարողների, այլև, ընդհանրապես, տնտեսության վրա։ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, տնտեսագետ Թադևոս Ավետիսյանն ասում է՝ ցանկացած պարագայում արտահանումը փոքր տնտեսության (ինչպիսին, օրինակ՝ Հայաստանի տնտեսությունն է) ողնաշարն է և շարժիչ ուժը։

Խնդիրներ երկրի ներսում, խնդիրներ արտահանման պարագայում։ Ինչո՞ւ դրանց երկրի իշխանությունը չի կարողանում լուծումներ տալ։ Քաղաքական կամքի բացակայության հետևա՞նք է, թե՞ անկարողություն։ Տնտեսագետն ընդգծում է, որ խնդիրների լուծումները բազմաթիվ են, բայց նախ և առաջ առանձնացնում է այն գործոնները, որոնք կարող են նպաստել նմանատիպ խնդիրների առաջացմանը։ «Գործոնները բազմաթիվ են՝ և՛ աշխարհաքաղաքական, և՛ պրիմիտիվ կազմակերպման ձախողումներ, և՛ բանակցային անշնորհքություն և այլն։ Հիմա ակնհայտ է, որ կան աշխարհաքաղաքական լուրջ գործոններ։ Պարզ երևում է՝ այսօրվա իշխանությունները, իրենց նեղ, խմբային քաղաքական շահից դրդված, մտել են աշխարհաքաղաքական խաղերի մեջ, և ակնհայտորեն այդ խաղերը ունենում են բացասական ելքեր մեր երկրի ազգային և ռազմավարական զարգացման տեսանկյունից։ Դա փաստ է։ Ակնհայտ է, որ պարբերաբար դրա հետևանքները տեսնում ենք։ Երկրորդը՝ կան կազմակերպական հարցեր։

Օրինակ՝ եթե ներմուծող երկիրն ունի սանիտարահիգիենիկ ինչ-որ կանոններ և այլն, դրանք նաև փոխգործակցաբար պետք է լուծվեն, այսինքն՝ ինչո՞ւ ես թողնում առանց վերահսկողության հարցը, եթե դա օբյեկտիվ է, որպեսզի մեր ապրանքները այդ կանոններից շեղված լինեն, և փաստացի մարդիկ այդ խնդրին հանդիպեն վերջին փուլում։ Ապրանքը արտադրել են, արտահանում են և նոր իմանում, որ նորմատիվ խախտում կա։ Կարելի է երկրի ներսում արտադրողների հետ կազմակերպել գործակցության նորմալ պայմաններ, վերահսկել, աջակցել, որ արտադրողն արտադրի ապրանք, որը արտահանվող շուկայում չունենա սանիտարական կամ այլ խնդիրներ։ Հաջորդը սերտիֆիկացման և այլ ընթացակարգերն են։ Ի դեպ, ԵԱՏՄ շուկայում ունենք միջազգային մեխանիզմների բազմաթիվ համաձայնագրեր։ Հիմա հարց է առաջանում՝ եթե չկա իրական խախտում, կամ պատճառները սուբյեկտիվ են, ոչ թե օբյեկտիվ, ինչո՞ւ չեն կարողանում բանակցային գործընթացներով և նաև մեր ստանձնած իրավունքներին ու պարտականություններին համապատասխան գործադրել միջազգային մեխանիզմները։ Այստեղ է ապիկարությունն ու անկարողությունը։ Պետք է գործադրեն միջազգային մեխանիզմը և պաշտպանեն Հայաստանի արտադրողին և արտահանողին։ Ի վերջո, Հայաստանի տնտեսվարողները «որբի գլուխ» չեն, որ ուր գնան, հայտնվեն տուժողի կամ կորցնողի կարգավիճակում։ Դրա համար կա պետություն, մարդիկ դրա համար պետությանը տալիս են հարկեր, որ ոչ միայն երկրի տնտեսությունը, արտահանումը խթանող միջազգային համաձայնագրեր կնքեն, այլ նաև պաշտպանեն իրենց շահերը, անհրաժեշտության դեպքում գործադրեն այդ համաձայնագրերը։ Բոլոր ուղղություններով ակնհայտ են ձախողումները, մեր քաղաքացիները ճիշտ են, որ մնացել են մենակ, իրենց խնդիրները չեն լուծում, բայց արտահանողների համար բազմաթիվ խնդիրներ են առաջացնում՝ աշխարհաքաղաքական իրենց անվարժ մանևրներով»,-ասում է նա։

Վերջին օրերին քննարկման տիրույթ է վերադարձել «խաչմերուկի, միջանցքի, ճանապարհի» հարցը։ Կողմերից յուրաքանչյուրն իր տերմինով է նկարագրում Սյունիքով հնարավոր ճանապարհի գործարկումը։ Եվ այս անգամ էլ Հայաստանի իշխանություններն առաջին պլան են բերում այն հանգամանքը, որ «Խաղաղության խաչմերուկի» գործարկման դեպքում Հայաստան ֆինանսական միջոցների ահռելի հոսք կլինի։

«Մի քանի տարի առաջ էլ՝ ընտրությունների նախաշեմին, խոսում էին 2,6 միլիարդ եվրո ներդրումների և աջակցության մասին։ Տարիներն անցան, այդպես էլ հայտնի չդարձավ, թե այդ գումարներից ո՞ր մասը եկավ, ի՞նչ ծրագրեր պետք է կատարվեին, ինչո՞ւ չիրականացրեցին այդ ծրագրերը ողջ ծավալով։ Այստեղ պարզ մանիպուլյացիաներ են, սուտ ու կեղծ խոստումներ՝ իրենց նեղ քաղաքական նպատակների համար։ Գումարները չեն մտնի երկիր, կրկին մեղավոր ու արդարացում կգտնեն»,-եզրափակում է Թադևոս Ավետիսյանը։

դիտվել է 213 անգամ
Լրահոս
ԱԱ-2030-ը կունենա 64 մասնակից և 6 տանտեր Խոշոր հրդեհ՝ Գյումրիում Երևանում ծառը տապալվել է՝ կոտրելով գազախողովակներ, վնասելով ավտոմեքենաներ Հնդկաստանի Ասամ նահանգում ջրհեղեղներից տուժել է ավելի քան 170 հազար մարդ Որևէ սարքավորում, տեխնիկա կամ նավ, որ նախատեսված է Իրանի դեմ օգտագործման համար, չի կարող անցնել Հորմուզի նեղուցով․ Իրանի բանակի ներկայացուցիչ Օմանի ափերի մոտ երկու նավթատար է հարձակման ենթարկվել Սերժ Սարգսյանին մեղադրում են Գյումրի քաղաքի Սև բերդ ամրոցն օտարելու համար. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել Մրցույթն ավարտված է, 100 լավագույն ուսանող «Կարապետյան» հիմնադրամից կստանա մեկ տարվա ուսման վարձը. ցանկը հայտնի է Կրթության որակը նվազում է․ այս տարի բուհերում 3100 թափուր տեղ է մնացել, դիմորդների միայն 58%-ն է կարողացել դրական գնահատական ստանալ․ Մխիթարյան Գոհար Մելոյանը ԿԸՀ ինքնաբացարկի դիմում է ներկայացրել՝ հրաժարվելով մանդատից Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ Ռուբեն Ռուբինյանն աշխատանքից ազատել է Ալեն Սիմոնյանի ռեֆերենտին Աղջիկներին պետք է միշտ սիրել, գնահատել ու առանձնահատուկ հոգատարությամբ վերաբերվել. Արզաքանցյանը տեսանյութ է հրապարակել ԹՐԻՓՓ-ը քաղաքական բլեֆ է, բայց դրա հետևանքով Հայաստանը կարող է հայտնվել Իրանի թշնամական երկրների ցուցակում․ Վազգեն Պետրոսյան Սուրճ, թեյ, թխվածքաբլիթներ, ընդեղեն, բենզին․ ինչի վրա է վարչապետի աշխատակազմը ծախսել տասնյակ միլիոններ Երևան–Սևան–Իջևան ավտոճանապարհին 30-ամյա վարորդը «Nissan Tiida»-ով բшխվել է կամրջի երկաթբետոնե արգելապատնեշներին․ կան վիրшվորներ Հայտնի է, թե որքան գումար է վաստակել Իսպանիայի հավաքականը` ԱԱ-2026-ում տարած հաղթանակի շնորհիվ «Ուժեղ Հայաստան» դաշինքի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից. Armlur Ավելի քան 3000 հայ մասնակցել է Իրանում Սուրբ Թադեի վանքի ամենամյա ուխտագնացությանը Կոտայքի մարզում «Nissan Tiida»-ն բախվել է կամրջի երկաթբետոնե արգելապատնեշներին․ կան վիրավորներ «ՀԱՄԱՍ»-ը նոր առաջնորդ է ընտրել Լիլիթ Մակունցը մանդատը չի վերցնի Միջնորդներն Իրանին առաջարկել են ԱՄՆ-ի հետ 10-օրյա հրադադար հաստատել. Reuters Թուրքիայի հետ կապ ունեցող նավ է հարձակման ենթարկվել․ կան զոհեր
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ուժեղ Հայաստանի անդամ Հայկ Ֆարմանյանը Հուլիսի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գոռ Ավրցյանը, Արցախ Հուլիսի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Հուլիսի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հուլիսի 17-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հուլիսի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Առաքելյանը Հուլիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Մկրտչյանը Հուլիսի 16-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հուլիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am