Կառավարությունը 3 ընկերությունների ազատեց մաքսատուրքից

ՀՀ կառավարությունը ներմուծման մաքսատուրքից ազատեց «ՄԵԼ ՄԵՏԱԼ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը։ Այս ընկերության կողմից ներմուծվող սարքավորումը նախատեսվում է օգտագործել կապարաթթվային մարտկոցների վերամշակման համար։ Գործունեությունն իրականացվելու է Արտաշատ քաղաքում։ Ընկերությունը հիմնադրվել է 2019 թվականին։

Ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել 1․2 մլրդ դրամի ներդրում հիմնական միջոցների և հումքի ձեռքբերման, շինարարական աշխատանքների իրականացման համար։

Ներկայումս առկա է 27 աշխատատեղ 135 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։ Ներդրումային ծրագրի շրջանակներում նախատեսվում է աշխատատեղերի թվաքանակը հասցնել մինչև 42-ի՝ 170 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։

Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 129 մլն դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 8․2 մլն դրամ։

Մեկ այլ որոշմամբ կառավարությունը մաքսատուրքից ազատեց «ԷԴԳԱՐ ՓԱՐԹՆԵՐՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը, որի կողմից ներմուծվող հումքը նախատեսվում է օգտագործել բազմատեսակ տուփերի, գովազդային և փաթեթավորման նյութերի, պիտակների և այլ տպագրական ապրանքների արտադրության համար։ Արտադրությունն իրականացվելու է ՀՀ Կոտայքի մարզում։ Ընկերությունը հիմնադրվել է 2011 թվականին։

Ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել 2․1 մլրդ դրամի ներդրում հումքի ձեռքբերման և 400 մլն դրամի ներդրում սարքավորումների ձեռքբերման համար։

Ներկայումս առկա է 37 աշխատատեղ 213 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։ Ներդրումային ծրագրի շրջանակներում մինչև 2028 թվականը նախատեսվում է աշխատատեղերի քանակը հասցնել մինչև 48-ի՝ 235 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։

Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 2․1 մլրդ դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 113 մլն դրամ։

Մեկ այլ որոշմամբ կառավարությունը ներմուծման մաքսատուրքից ազատեց «ՍԱՐԱՆԻՍՏ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը։ Այս ընկերության կողմից ներմուծվող հումքը նախատեսվում է օգտագործել ապակե տարաների արտադրության համար։ Արտադրությունն իրականացվելու է ՀՀ Կոտայքի մարզում։ Ընկերությունը հիմնադրվել է 1989 թվականին։

Ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել 3․5 մլրդ դրամի ներդրում հումքի ձեռքբերման համար։

Ներկայումս առկա է 590 աշխատատեղ 370 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։ Ներդրումային ծրագրի շրջանակներում մինչև 2028 թվականը նախատեսվում է աշխատատեղերի քանակը հասցնել մինչև 605-ի՝ 405 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։

Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 3․5 մլրդ դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 178․2 մլն դրամ։

դիտվել է 89 անգամ
Լրահոս
Ավտովթար՝ Կոտայքի մարզում․ կան տուծաներ Մեր Սուրբ եկեղեցու արժանավոր սրբազանը՝ տոկունության ու սկզբունքայնության օրինակ․ Աննա Մկրտչյան Միլիոնավոր դրամներ Սամվել Կարապետյանի կողմից. արագ արձագանքում և աջակցություն կովիդի դեմ պայքարին Թրամփը մերժել է Իրանի հետ պատերազմը դադարեցնելու բանակցություններ վարելու ԱՄՆ դաշնակիցների փորձերը Ընդամենը 8 տարի առաջ Բակո Սահակյանը պատմական ելույթով էր հանդես գալիս ԱՄՆ Կոնգրեսում. Արմեն Աշոտյան Գերմանիան արտաքսված քաղաքացիներով 2 ինքնաթիռ է ուղարկել Հայաստան «Հայաստան» դաշինքը կհայտարարի վարչապետի՝ իր թեկնածուի անունը Իրանի դեմ նախորդ և ներկայիս պատերազմների պատճառով Իրանում տեղի է ունեցել հսկայական փոփոխություն Մոջթաբա Խամենեին գաղտնի գործողության շրջանակներում տեղափոխվել է Մոսկվա. լրատվամիջոցներ Դուք լրիվ ուրիշ՝ սխալ կինո եք նայում․ Ֆարմանյան ԱՄՆ-ն կառավարության աշխատակիցներին և նրանց ընտանիքների անդամներին կարգադրել է հեռանալ Օմանից Իսրայելում վերջին 24 ժամում 108 մարդ է հոսպիտալացվել «MAN» բեռնատարը Աշտարակի կամրջի վրա բախվել է երկաթե պաշտպանիչ արգելապատնեշներին և փակել ճանապարհը Դավիթ Բեկի փողոցում բախվել են «Ford»-ը, «Kia»-ն, «Opel»-ն ու «VAZ 2107»-ը․ կան վիրավորներ Վիճաբանություն և ծեծկռտուք՝ Չարենցավանում. 8 հոգի տեղափոխվել են ոստիկանություն․ կա վիրավոր Երևանում բախվել են «Kia Optima»-ն ու «Lexus»-ը․ վերջինը կոտրել է գովազդային ցուցանակը Դուռը բացվում է միայն նրանց առաջ, ովքեր շարունակում են թակել. Տեր Աբրահամ քահանա Հանրապետության տարածքում սպասվում է բուք, առանձին շրջաններում՝ տեղումներ Լիբանանը պատվիրակություն կձևավորի Իսրայելի հետ բանակցությունների համար Հնարավոր է հասնել նրան, որ Հայաստանի համար գազի գինը նվազի. Քոչարյան Փաշինյանի պատերազմի շանտաժը. Սուրենյանց Հալեպում հայ կնոջ են սպանել ԻՀՊԿ-ն հայտարարել է ԱՄՆ ռազմակայանների վրա հարձակումների 50-րդ ալիքի մեկնարկի մասին Կարապետյանի տնային կալանքի երկարաձգումը չի՛ փոխելու իրականությունը, նա է լինելու ՀՀ վարչապետը Առաջիկայում կհայտարարենք արդարության վերականգման մեր քայլերի մասին․ Գոհար Ղումաշյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Մարտի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Մարտի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Մարտի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր մանկավարժ Գյուլնարա Ալեքսանյանը Մարտի 12-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Մարտի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Մարտի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Մարտի 11-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբիկ Հակոբյանը Մարտի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մարտի 10-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am