Սյունիքով անցնելիք ճանապարհի թնջուկն ու սարդոստայնը

«Փաստ» օրաթերթը գրում է.

Այս օրերին Սյունիքով անցնելիք ճանապարհի թեման շատ է քննարկվում։ Այն ակտուալություն է ստացել այն պատճառով, որ Ադրբեջանը կարողացավ միջազգային հանրության լուռ հայացքի ներքո օկուպացնելու և հայաթափելու միջոցով «լուծել» Արցախյան հիմնահարցը։ Երբ Արցախում հայկական պետականությունն էր գործում, այն խոչընդոտ էր, այսպես կոչված, «Զագեզուրի միջանցքի» ծրագրի իրականացման ճանապարհին։ Ու արդեն Արցախի թեման Նիկոլ Փաշինյանի ձեռքով «փակելուց» հետո Թուրքիան ու Ադրբեջանը Հայաստանից, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցք» են պահանջում:

Չնայած նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ նշվում էր, թե Սյունիքում անցնող ճանապարհը պետք է անցնի ռուսական վերահսկողության ներքո, բայց միջանցքի մասին փաստաթղթում որևէ խոսք չկա։ Սակայն, քանի որ նոյեմբերի 9-ի փաստաթուղթը կորցրել է իր ակտուալությունը, ապա Սյունիքով անցնող ճանապարհի ու դրա կարգավիճակի թեման արդեն դարձել է հայ-ադրբեջանական բանակցությունների խնդրո առարկա։

Իսկ բանակցային գործընթացի մասով ակտիվ զարգացումներ են տեղի ունենում։ Նախ՝ Փաշինյանը մեկնեց Ստամբուլ, հանդիպեց Թուրքիայի նախագահի հետ, իսկ նրանից առաջ էլ Ալիևն էր այցելել Թուրքիա՝ ըստ երևույթին դիրքորոշումները ճշգրտելու նպատակով։ Ապա Աբու Դաբիում երկկողմ ձևաչափով Փաշինյան-Ալիև հանդիպումը տեղի ունեցավ։ Ու պատահական չէ, որ այդ ֆոնին ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հույս հայտնեց, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև շուտով խաղաղության համաձայնագիր կկնքվի։ Հասկանալի է, որ նման հայտարարությունները հենց այնպես չեն լինում, և նա դա անելու համար կոնկրետ հիմքեր է ունեցել։ Բայց ամենազարմանալին այն է, որ հանկարծ Թուրքիայում Միացյալ Նահանգների դեսպան Թոմաս Բարաքը հայտարարում է, թե Հայաստանն ու Ադրբեջանը վիճում են 32 կիլոմետր երկարություն ունեցող ճանապարհի շուրջ։ Նրա խոսքով, Միացյալ Նահանգներն առաջարկում է 100 տարով վարձակալել Հայաստանի այն հատվածը, որ Ադրբեջանի արևել յան շրջանները կապում է Նախիջևանին։ Նախ՝ հարց է ծագում, թե ինչո՞ւ է այս մասին հայտարարություն անում հենց Թուրքիայում ԱՄՆ դեսպանը, չէ՞ որ խնդիրն առնչվում է Հայաստանին ու Ադրբեջանին, և Միացյալ Նահանգներն իր առաջարկների մասին կարող էր բարձրաձայնել Երևանում կամ Բաքվում իր դեսպանների միջոցով։ Փաստացի, Թուրքիայում ԱՄՆ-ի դեսպանի միջոցով ճանապարհի վերաբերյալ առաջարկի ներկայացումը հուշում է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացում Թուրքիայի աճող դերակատարության, ինչպես նաև Սյունիքով անցնող ճանապարհի հարցում Անկարայի՝ շահառու լինելու իրողության մասին։

Ըստ որում, Թոմաս Բարաքը, տեղի տալով թուրք-ադրբեջանական տանդեմի նարատիվներին, Սյունիքով անցնող ճանապարհը ներկայացնում է որպես երկու կողմի միջև վեճ։ Տպավորություն է ստեղծվում, թե վիճելի տարածքի հետ գործ ունենք։ Իսկ իրականում որևէ վեճ չկա, Սյունիքը Հայաստանի ինքնիշխան տարածքի մաս է, իսկ Նախիջևանը Ադրբեջանի հետ կապող ճանապարհի հարցն ընդամենը Թուրքիայի ու Ադրբեջանի կողմից անօրինական ու ագրեսիվ պահանջների արդյունք է։ Չէ՞ որ Հայաստանը բազմիցս հայտարարել է, թե պատրաստ է ճանապարհ տրամադրել, այն էլ՝ հեշտացված կարգով, բայց միայն իր վերահսկողության պայմաններում։ Բայց Թուրքիան ու Ադրբեջանը ցանկանում են, որ հայկական կողմը չվերահսկի ճանապարհը։

Իսկ ինչո՞ւ է այդ ճանապարհն այդքան կարևոր։ Ադրբեջանը Նախիջևանի ու Թուրքիայի հետ կարող է կապվել ինչպես Վրաստանի, այնպես էլ Իրանի տարածքով՝ մանավանդ որ Վրաստանով և Իրանով անցնող կոնկրետ կառուցված ճանապարհներ ու երկաթուղիներ կան, իսկ Սյունիքով նախատեսվող ճանապարհի դեպքում ենթակառուցվածքները բացակայում են։ Հարցը ոչ այնքան ճանապարհի կարճ լինելը կամ ենթակառուցվածքներն են, որքան այն, որ միջանցքի ստեղծումը թուրք-ադրբեջանական տանդեմին պետք է հնարավորություն տա հետագայում վերահսկողություն ձեռք բերել կամ օկուպացնել Սյունիքը, քանի դեռ Հայաստանը թույլ է, ու դրանով հող ստեղծել թուրք-ադրբեջանական ինտեգրացիայի և պանթուրքական ծրագրերի իրականացման համար։

Այլ հարց է, որ ամերիկյան կողմը չի խորանում թեմայի պատմական, իրավական և աշխարհաքաղաքական համատեքստի ու տարբեր նրբությունների մեջ։ Թերևս ԱՄՆ գործող վարչակազմը փորձում է, ինչքան հնարավոր է, շուտ առաջընթացի հասնել հայ-ադրբեջանական բանակցություններում և ցույց տալ, որ խաղաղության հաստատմանն ուղղված իրենց ջանքերն արդյունք են տալիս, «թրամփականները» իշխանության են եկել աշխարհում խաղաղություն հաստատելու խոստումներով։ Դրա համար էլ Թրամփը շտապեց միանգամից հայտարարել, թե Հայաստանի և Ադրբեջանի հակամարտությունը մոտենում է հաջող հանգուցալուծման։ Խնդիրն այն է, որ այս համատեքստում երկրորդական նշանակություն է ստանում այն, որ դրա համար կողմերից մեկին կարող են ստիպել շատ ցավոտ ու ինչ-որ առումով անդառնալի զիջումներ անել։ Իսկ տվ յալ դեպքում այդ կողմը Հայաստանն է։ Այստեղ գործ ունենք նաև Հայաստանի դիվանագիտական ջանքերի ակնհայտ ձախողման հետ։ Մեր դիվանագիտությունն ի զորու չի եղել ամերիկյան կողմին ընկալելի դարձնել հակամարտության ողջ էությունը և խորքային շերտերը։

Մյուս կողմից էլ՝ Թուրքիայում ԱՄՆ դեսպանի հայտարարությունը տարբեր վերլուծաբանների կողմից գնահատվեց որպես դիվանագիտական կոռեկտությունից դուրս։ Ի՞նչ է նշանակում սուվերեն պետության ճանապարհը վարձակալությամբ վերցնել և վերահսկել։ Պատահական չէ, որ հայկական տիրույթում այս առաջարկը դիտարկվեց որպես Հայաստանի սուվերենության և տարածքային ամբողջականության մի հատվածը զիջելու հերթական քայլ։ Ու այսպիսի կարծիքների համար հիմքեր կան, քանի որ ակնհայտ է դառնում այս թեմայի հետ կապված Հայաստանի իշխանությունների երկդիմիությունը։ Նրանք մի կողմից հայտարարում են, թե Հայաստանը չի քննարկել և չի քննարկում որևէ երրորդ կողմի սեփական ինքնիշխան տարածքի նկատմամբ վերահսկողությունն արտապատվիրակելը, իսկ մյուս կողմից էլ՝ ուղերձներ են հղվում, թե սկզբունքների պահպանման դեպքում Հայաստանը դեմ չէ Սյունիքի ճանապարհի արտապատվիրակմանը։

Երեկ Փաշինյանն էլ, ըստ էության, հաստատեց արտապատվիրակման հնարավորությունը, ավելին՝ նա կոնցեսիոն կառավարման մեջ վատ բան չի տեսնում, նույնիսկ այն համարում է նորմալ պրակտիկա՝ որպես օրինակ բերելով, ուշադրություն... օդանավակայանը, ջրի համակարգը, երկաթուղին, բջջային կապի օպերատորին։ Այն, որ բացում է «միջանցքը», Փաշինյանը չի էլ թաքցնում, սակայն հարցն այն է, թե, ի վերջո ո՞ր մոդելն է գործի դրվելու՝ վարձակալությա՞ն (Rent), երբ սեփականությունն ու վերահսկողությունը մնում են պետությանը, բայց ժամանակավոր օգտագործման իրավունքը տրվում է օտար կառույցի, հենց արտապատվիրակո՞ւմը (Outsource), երբ ֆունկցիան պահվում է պետության ձեռքում, բայց իրականացման գործընթացը վստահվում է մասնավորին կամ օտարին, թե՞ կոնցեսիոն կառավարումը (Concession Management), երբ պետությունը ոչ միայն ֆունկցիան է փոխանցում, այլև դրա ֆինանսական շահագործման իրավունքը, հաճախ երկարաժամկետ, առավել հաճախ՝ առանց վերահսկման լծակների։

Տերմիններն, իհարկե, կարևոր են, բայց առավել կարևոր է պարունակությունը։ Եթե սահմանը հսկում է ոչ թե պետությունը, այլ այլընտրանքային «կառուցվածք», եթե ինքնիշխան գործառույթները դառնում են առևտրային պայմանավորվածության մաս, ապա, ինչպես էլ անվանենք, բովանդակությունն այլևս ինքնիշխանության ու իրավազորության հետ կապ չի ունենում, որքան էլ իշխանությունները թմբկահարեն այդ արտահայտությունները:

Ժամանակն է երևի կողմնորոշվել՝ Փաշինյանը Հայաստանը որպես պետություն է դիտո՞ւմ, թե՞ բիզնես նախագիծ՝ քպական խմբակի իշխանական հաճույքները սպասարկելու համար։

ԱՐՍԵՆ ՍԱՀԱԿՅԱՆ

դիտվել է 244 անգամ
Լրահոս
Ռուբեն Վարդանյանի կառուցած Դիլիջանում այսօր զբոսնում էին Արմեն Գրիգորյանն ու Հաջիևը. Առաքելյան Ընտրությունների թիվ մեկ ապալեգիտիմացնողը «Քանդենք պետությունը» կուսակցությունն է. Հայրապետյան Հայաստանից փախչելու է մեկ մարդ, և այդ մեկ մարդը Ալիևի տուզիկն է. ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակ Ռոբերտ Քոչարյանին իրավապահները Զվարթնոց օդանավակայանում թույլ չեն տվել լքել ՀՀ տարածքը 12-ամյա երեխայի օրգանիզմում ենթադրյալ թմրանյութ հայտնաբերվելու դեպքով մեկ անձ ձերբակալվել է Ստամբուլում Հայաստանի տարածքին վերաբերող փաստաթուղթ է ստորագրվել` առանց Հայաստանի․ Արա Պողոսյան Նուբարաշեն ՔԿՀ-ում խուզարկություններ են եղել. Նարեկ Մանթաշյան Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին մեքենաներ են բախվել, վիրավոր կա Որ հատվածով է Հիքմեթ Հաջիևը Հայաստան ժամանել Իսրայել Հակոբկոխյանը հացադուլ հայտարարեց Հաջիևը Դիլիջանում է Արտակարգ դեպք․ ճանապարհային միջադեպից ուղևորը գանգուղեղային ծանր վնասվածք է ստացել Արսեն Հարությունյանի փայլուն նորամուտը RAF լիգայում. հայ ըմբիշը կամային հաղթանակ է տարել «BMW»-ն ուժեղ կայծակի հետևանքով հայտնվել է փոսում Ռոբերտ Քոչարյանը եռօրյա այցով մեկնում է Հայաստանից Հրապարակել են խորհրդարանական ընտրությունների վերջնական արդյունքները. մանրամասներ «Սա հարձակում է մեր պատմական հիշողության և ազգային արժանապատվության վրա»․ Սամվել դպիր Գրիգորյան Գիտեք ,որ ինձ համար շատ դժվար օրեր են։ Շատ․ Անուշ Սեդրակյան Փակում են լեգենդար ամբիոնը. հարյուրավոր հեղինակներ չեն սովորեցնում ուտել ճենճոտ պերաժկի. Քոչարյան Կատարի բանակցողները մեկնել են Թեհրան. Reuters Աստծուն առավել հաճելի պաշտամունքը սիրող սիրտն է. Հայր Ռուբենի քարոզը Անթիլիասի Մայրավանքում քահանայական ձեռնադրություն է կատարվել
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ, ԲՀԿ ցուցակով պատգամավորի թեկնածու Սուրեն Սուրենյանցը Հունիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է լեզվաբան Նարինե Դիլբարյանը Հունիսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հունիսի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հունիսի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հունիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հունիսի 11-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 11-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am