Կա՛մ Աստվածաբանության ֆակուլտետի դեկանի պաշտոնավարման ժամկետը չի լրացել, կա՛մ ԵՊՀ ռեկտորը հովանավորչություն է իրականացրել. Աբաջյան

ԵՊՀ-ից պնդում են, թե ԵՊՀ Աստվածաբանության ֆակուլտետի դեկան Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյանի պաշտոնավարման ժամկետը լրացել է, սակայն պարզ չէ՝ երբ է եղել դեկանի պաշտոնում նրա ընտրությունը և կոնկրետ որ ժամկետն է լրացել։ ԵՊՀ-ում մինչև 2023թ․ դեկաններն ընտրվում էին ֆակուլտետում, որից հետո՝ հաստատվում ԵՊՀ գիտական խորհրդում։ 2023թ․ ընդունվեց ԵՊՀ նոր կանոնադրություն, որի հիման վրա փոխվեց նաև դեկանների ընտրության ընթացակարգը, համաձայն որի՝ դեկանները ֆակուլտետում չեն ընտրվում, միանգամից ընտրվում են գիտխորհրդում՝ առանց ֆակուլտետների մասնակցության։ Բացի այդ, դեկաններն ընտրվում են հինգ տարի ժամկետով։

ԵՊՀ-ն այժմ Անուշավան Սրբազանին պաշտոնից ազատելու վերաբերյալ պատճառաբանություն ներկայացնում է՝ հղում կատարելով հենց 2023թ․ ընդունված կանոնադրությանը, սակայն դրանից հարցերը միայն ավելանում են։ ԵՊՀ ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնի նախկին փոխտնօրեն Խաչիկ Աբաջյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում նկատեց, որ եթե ԵՊՀ-ն ասում է, որ այժմ լրացել է Աստվածաբանության ֆակուլտետի դեկանի պաշտոնավարման ժամկետը, ապա դա նշանակում է, որ Անուշավան սրբազանն այդ պաշտոնում առնվազն 2020թ․ պետք է ընտրված լիներ, որովհետև հինգ տարի ժամկետով է ընտրվում դեկանը, բայց 2020թ․ չէր կարող ընտրված լինել, որովհետև առնվազն այդ ժամանակ ինքը՝ Աբաջյանը, եղել է կառավարման խորհուրդներում և կհիշեր, որ նման ընտրություն է եղել, բացի այդ, ԵՊՀ կայքում առկա չէ նման տեղեկություն՝ ի տարբերություն մյուս դեկանների ընտրության վերաբերյալ։ Այս ամենն, Աբաջյանի դիտարկմամբ, հարցեր է առաջացնում, խնդիր կա՝ ժամկետներ հստակեցնելու․

«Հարց է առաջանում՝ որ ժամկետն է լրացել հիմա և եթե այդ ժամկետն ավելի շուտ էր լրացել, օրինակ, ոչ թե 2020թ․ է եղել վերջին ընտրությունը, այլ՝ ավելի վաղ՝ 2017-18, էական չէ, ապա ինչու հենց հիմա հիշեցին, որ ժամկետը լրացել է, այսինքն՝ եթե ավելի վաղ է լրացել, օրինակ, ԵՊՀ ներկա ռեկտորը պաշտոնավարում է 2021թվականից․, ապա դա նշանակում է, որ նա չորս տարվա ընթացքում կա՛մ հովանավորչություն է իրականացրել, որ նոր մրցույթ չի հայտարարել, կա՛մ պաշտոնեական անփութություն է թույլ տվել և մրցույթ չի հայտարարել»։ Նույնիսկ պաշտոնավարման ժամկետի հնարավոր ավարտն ընդունելու դեպքում, միևնույն է, ընթացակարգային խախտումներ են առկա, քանի որ կանոնադրությամբ նշված է, որ դեկանի պաշտոնավարման ժամկետը լրանալուց երկու ամիս առաջ Համալսարանը պարտավոր է մրցույթ հայտարարել։ Աբաջյանը հիշեցնում է՝ այս գործող ընթացակարգով վերջին 1,5-2 տարվա ընթացքում 11 դեկան է ընտրվել, որ դեկանը վերընտրվել է՝ շարունակել է պաշտոնավարել, իսկ եթե այլ անձ է ընտրվել այդ պաշտոնում, դեկանը շարունակել է պաշտոնավարել՝ մինչև ժամկետի ավարտը, մինչդեռ, Աստվածաբանության ֆակուլտետի դեկանին ծանուցմամբ ազատել են աշխատանքից՝ պնդելով, թե ժամկետը լրացել է, բայց ինչու մյուս դեկանների դեպքում այդպես չի արվել։

«Եթե նույնիսկ ընդունենք, որ ժամկետն է լրանում, ապա պետք է ոչ թե ծանուցեին և ազատեին աշխատանքից, այլ՝ երկու ամիս առաջ մրցույթ հայտարարեին, գուցե նա վերընտրվեր, շարունակեր պաշտոնավարել»,- ասաց Աբաջյանը՝ նշելով, որ ցանկացած մեկնաբանման դեպքում ընթացակարգային կոպիտ խախտումներ կան։

Անդրադառնալով հանգամանքին, որ Անուշավան Սրբազանը պաշտոնավարում է 2005թ․-ից, այսինքն՝ պարբերաբար վերընտրվե՞լ է ֆակուլտետի ներսում, հատկապես, որ նույն անձը երկու անգամից ավել չի կարող ընտրվել դեկանի պաշտոնում՝ Աբաջյանը նկատեց, որ թեև երկու կարգի համաձայն՝ նույն անձն անընդմեջ կարող է երկու անգամ ընտրվել դեկանի պաշտոնում, բայց այս ընթացքում ԵՊՀ-ում մի քանի անգամ կանոնադրություն է փոխվել․ «Երբ Համալսարանում կանոնադրություն է փոխվում, ըստ էության, նախորդ պաշտոնավարման ժամկետը չի դիտարկվում, իրենք հաշվում են՝ նոր կանոնադրության փոփոխությունից հետո։ Տեսականորեն, դրա համար, Համալսարանում կարող են լինել դեկաններ, որոնք 20 տարի կամ գուցե ավել են պաշտոնավարում, որովհետև այդ ընթացքում ընթացակարգեր, կանոնադրություններ են փոխվել»։ Աբաջյանը, սակայն, կարևորեց հարցը, թե երբ է տեղի ունեցել վերջին ընտրությունը՝ Աստվածաբանության ֆակուլտետի դեկանի, երբ դեկանն ընտրվում է, ապա կնքվում է աշխատանքային պայմանագիր, պետք է հստակ նշել, թե որ թվականին կնքված աշխատանքային պայմանագրի ժամկետն է լրացել, եթե հիմա է լրացել, ապա պետք է կնքված լինի 2020թ․ սակայն այդ ժամանակ նման բան չի եղել, իսկ եթե ավելի վաղ է եղել, ապա ժամկետն ավելի վաղ է լրացել, հետևաբար՝ ինչու ավելի վաղ այդ հարցը չի բարձրացվել։ Աստվածաբանության ֆակուլտետի դեկանին պաշտոնից ազատելն Աբաջյանը դիտարկում է քաղաքական երանգների ներքո, նկատում է՝ ուղղորդվում է դրսից, միայն այդ ֆակուլտետի դեպքն առանձին չպետք է դիտարկել, օրերս նաև ԵՊՀ ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնն է լուծարվել՝ կրկին ընթացակարգային խախտումներով։ Աստվածաբանության ֆակուլտետի դեկանին պաշտոնից ազատելուն նախորդել է Անուշավան Սրբազանի կողմից՝ ի աջակցություն Սամվել Կարապետյանի հանրահավաքին մասնակցությունը, դրանից անմիջապես հետո հիշեցին, որ ժամկետը լրացել է։

«Եթե այս գործընթացը գումարում ենք երկրում հակաեկեղեցական արշավին, մեր ստորաբաժանման լուծարմանը, ապա ակնհայտ է, որ դա Համալսարանի գործընթաց չէ, այլ՝ Համալսարանում գործող մարդկանց ձեռքով դրսի ուղղորդողներն անում են իրենց ուզած գործընթացը»,- նկատեց Աբաջյանը։

Հարցին՝ հնարավոր համարու՞մ է, որ Աստվածաբանության ֆակուլտետում փորձեն աղանդավորականների ներառել, այդ թվում՝ դեկանի պաշտոնում՝ Աբաջյանը նշեց, չի կարող կանխատեսել, թե ով կընտրվի դեկան, սակայն այն, որ ամեն ինչ արվելու է, որ բարձրաստիճան հոգևորական չլինի՝ ակնհայտ է, քանի որ դա տեղավորվում է անձանց՝ հակաեկեղեցական արշավի մեջ, միևնույն ժամանակ, Աբաջյանը հույս հայտնեց, որ գիտական խորհուրդն այնքան սեփական կարծիք կունենա, որ գոնե արժանավոր մեկին ընտրի, եթե նման ընտրություն լինի։

Դիտարկմանը, որ Աստվածաբանության ֆակուլտետը մշտապես, այդ թվում՝ նախորդ իշխանությունների օրոք լոյալ է եղել այլակարծությանն, ընդդիմադիր հայացքներ ունեցողների նկատմամբ, քանի որ այդ ֆակուլտետի շրջանավարտներ են եղել նաև այսօրվա ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը, Լևոն Տեր-Պետրոսյանին աջակցող անձինք, այլ անձինք, որոնք մինչև 2018թ․ էլ վստահաբար իշխանամետ հայացքներ չեն ունեցել, Աբաջյանն արձագանքեց՝ նշելով, որ հիմա էլ կան դասախոսներ, որոնք տարբեր կարծիքներ հայտնում են, դեկանի վերաբերյալ տեղեկություն չունի՝ ակտիվություն ունեցել է, թե՝ ոչ, սակայն այս գործընթացը մեր զրուցակիցը մեկնաբանում է ՀԱԵ-ի և հոգևորականների դեմ իրականացվող արշավի համատեքստում․ «Ցանկանում են ցույց տալ, որ այն անձինք, որոնք իրենց կարծիքը կհայտնեն, չեն ենթարկվի, բոլորի հետևից գալու են»։

Անդրադառնալով ԵՊՀ ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնի լուծարմանը՝ մեր զրուցակիցը նշեց, որ պատրաստվում են դատական կարգով բողոքարկել այդ որոշումը, որում ևս առկա են մի շարք խնդիրներ, անգամ Աշխատանքային օրենսգրքի հոդվածը, որն իրենք մեջբերել են, սխալ է եղել։

դիտվել է 344 անգամ
Լրահոս
Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումից հետո Ռուսաստանում գործարան է անորոշ ժամկետով կանգնեցվել․ Reuters Ալիևը պնդում է՝ ՀՀ-ում որոշել են էլեկտրահաղորդման գծերի հենասյուների տեղադրման վայրերը «Հրապարակ»․ Նարեկ Կարապետյանի աղմկահարույց որոշման պատճառը Արգամ Աբրահամյանը տեղափոխվել է ԱԱԾ մեկուսարան․ «Ժողովուրդ» Ալեն Սիմոնյանը հարսանիքի է պատրաստվում․ երբ և որտեղ կլինի. «Ժողովուրդ» Ինչով է հայտնի կաթողիկոսի գործը քննող Սերժ Ռուշանյանը․ «Ժողովուրդ» Փաշինյան-Պուտին հեռախոսազրույցի գաղտնի մնացած մանրամասները «ՀայՓոստը» գաղտնիքը վստահում է միայն տնօրենի ամուսնուն՝ Հայկ Կոնջորյանին. «Ժողովուրդ» Ստորաբաժանման վայրը փոխել են, զինվորներին տարել մարզ. «Հրապարակ» Կոտայքի մարզպետի հարցի քննարկումը հետաձգվել է. ով է նոր հավակնորդը. «Ժողովուրդ» ՔԿԾ տիրուհին թանկ է նստում բյուջեի վրա. «Հրապարակ» ՔՊ տիկնայք «ֆլիրտի» մարաթոն են հայտարարել. «Հրապարակ» «Գերագույն խորհուրդ» պատգամավորական ակումբը վերահաստատել է իր աջակցությունը Եկեղեցուն ու Վեհափառին Ալիև․ «Զանգեզուրի միջանցքի» ստեղծումը մեր նախաձեռնությունն էր, և մենք արդեն մոտ ենք այդ նպատակին Ռուսաստանը մարդասիրական հիմքով կազատի ամերիկացի Ռոբերտ Գիլմանին․ Թրամփ 103-ամյա վետերանը կհարցաքննվի Գոհար Ղումաշյանի գործով «Արցախի ժողովրդի քաղաքական կամքը չի վերացվել և չի կարող վերացվել» Եվրոպական անվանի ակումբը կարող է վերսկսել Նաիր Թիկնիզյանի տրանսֆերի շուրջ բանակցությունները Միջերկրական ծովում ջրի ջերմաստիճանը հասել է բացառիկ բարձր արժեքի Փաշինյանի դուստրը ներգրավված է Արդարադատության նախարարության աշխատանքներում Պաղեստինի նախագահը մեկնում է Թուրքիա. ինչ է սպասվում Հալաբյանում երկաթե թիթեղների տակ հայտնաբերված նորածնին այս պահին հնարավոր չէ որդեգրել. ԱՍՀՆ-ն մանրամասնում է ընթացակարգը Մոտոցիկլը բախվել է Պռոշյանի դիսպետչերական կետին․ օտարերկրացի մոտոցիկլավարն ու ուղևորը տեղափոխվել են Լիբանանը դարձել է մերձավորարևելյան առաջին երկիրը, որը չեղարկել է մահապատիժը 44-օրյա պատերազմnւմ անհայտ կորած Արմեն Մարգարյանի ընտանիքում ծնվել է նրա քույրը՝ Մարիամը
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 12-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Օգոստոսի 12-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Օգոստոսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անի Գևորգյանը Օգոստոսի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Օգոստոսի 11-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Օգոստոսի 11-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Օգոստոսի 11-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Օգոստոսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Օգոստոսի 11-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Օգոստոսի 10-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am