Ծաղիկ արտահանողներն այսօր կրկին հավաքվել են Զվարթնոց գյուղի տարածքում՝ քննարկելու իրենց հետագա անելիքները։ Թեև կեսօրին հանդիպում են ունեցել Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի (ՍԱՏՄ) ներկայացուցիչների հետ, բողոքողները ասում են՝ հստակ լուծում չեն ստացել։
Զվարթնոց համայնքի բնակիչ, ծաղկի արտադրողներից մեկը նշեց, որ միայն իրենց համայնքում մոտ 80-ից 100 ջերմոցատեր կա, որոնք արդեն զգալի վնաս են կրել արտահանման խոչընդոտների պատճառով։ Արտադրողները շեշտում են՝ եթե արտահանումը չթույլատրվի, ստիպված կլինեն ոչնչացնել ամբողջ բերքը։ Ծաղկագործ Արտակ Թովմասյանի խոսքով՝ իր վնասը կազմելու է շուրջ 50–60 միլիոն դրամ, քանի որ շուրջ 200 հազար ծաղիկ ունի, որոնք նախատեսված էին արտահանման՝ ՌԴ շուկա։ «Ծաղիկն ապրում է 20 օր, և արդեն մեծ խմբաքանակ վաճառքի համար պիտանի չէ, հաջորդ խմբաքանակի արտահանումն էլ հարցականի տակ է», – նշեց նա։
Ավելի վաղ Թովմասյանը հայտնել էր, որ ՍԱՏՄ ներկայացուցիչները խոստացել էին այցելել, ստուգել ծաղիկների որակն ու տրամադրել այնպիսի սերտիֆիկատներ, որոնք ընդունելի կլինեն նաև ՌԴ-ում։ Սակայն, ըստ նրա, ժամանակը կորցվում է, իսկ արդյունքը դեռ տեսանելի չէ։
Բողոքի վայրում արտադրողները թափում են ծաղիկները՝ ցույց տալու համար, որ դրանք այլևս պիտանի չեն ոչ վաճառքի, ոչ էլ արտահանման համար։ Լրագրողների հարցին, թե արդյոք պատրաստվում են ճանապարհ փակել, տնտեսվարողներից մեկը պատասխանել է, որ փողոց փակելն ու հետո ոստիկանության միջամտությամբ տարածքը լքելը խնդիրը չի լուծի։ Ծաղկավաճառները մի պահ սկսեցին մի քանի ծաղկեփունջ նետել Երեւան-Էջմիածին մայրուղու վրա, ինչին կոշտ արձագանքեցին պարեկները, ապա սկսեցին հավաքել դրանք։
Հուլիսի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Հուլիսի 17-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հուլիսի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Առաքելյանը
Հուլիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Մկրտչյանը
Հուլիսի 16-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Հուլիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը
Հուլիսի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Իսրայել Հակոբկոխյանը
Հուլիսի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստան դաշինքից Սուսաննա Մելիքյանը
Հուլիսի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը
Հուլիսի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը