Իսրայելը նոր հարվածներ է հասցրել Գազային՝ Դոհայում ընթացող բանակցությունների ֆոնին

Գազայում հուլիսի 15-ի լուսաբացից ի վեր Իսրայելի օդային հարվածների հետևանքով 23 պաղեստինցի է զոհվել, վիրավորվել են տասնյակ մարդիկ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Al Jazeera-ն՝ վկայակոչելով տեղի առողջապահական իշխանություններին։

Զարկա շրջանի Թուֆֆահ թաղամասում բնակելի տան թիրախավորման հետևանքով փլատակներում անհետ կորել է 14 մարդ։Իսրայելական լրատվամիջոցները հաղորդել են Գազայի հատվածում երեք զինվորի սպանության և ևս մեկ զինվորի լուրջ վիրավորման մասին։Արևմտյան ափին իսրայելական ուժերը շարունակում են հարձակումներ իրականացնել քաղաքների և գյուղերի վրա, ինչպես նաև ձերբակալել տասնյակ պաղեստինցիների։Կատարի արտաքին գործերի նախարարության խոսնակը տեղեկացրել է, որ Գազայի հատվածում հրադադարի շուրջ բանակցությունները դեռևս առաջին փուլում են։

«Գազայում հրադադարի համաձայնագրի հասնելու համար ջանքեր են գործադրվում շուրջօրյա։ Բանակցային խմբերը և միջնորդները դեռևս Դոհայում են, և նպատակը Գազայի շուրջ սկզբունքային համաձայնության հասնելն է»,- նշել է խոսնակը։

ԱՄՆ նախագահի բանագնաց Սթիվ Ուիթքոֆն, ըստ Reuters-ի, լավատեսություն է հայտնել Գազայում հրադադարի բանակցությունների վերաբերյալ:

Գազայի առողջապահության նախարարությունը տեղեկացրել է, որ 2023 թվականի հոկտեմբերի 7-ից վեր իսրայելական հարձակումների հետևանքով զոհված պաղեստինցիների թիվը մոտենում է 58 400-ի, վիրավորվել է ավելի քան 139 000 մարդ, որոնց շարքում զգալի թիվ են կազմում կանայք և երեխաները։

Իսրայելը Գազայի հատվածում ռազմական գործողություններ էր սկսել՝ ի պատասխան պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման զինյալների ներխուժման, որի հետևանքով զոհվել էր գրեթե 1200 մարդ, գերեվարվել՝ շուրջ 250 մարդ։

դիտվել է 119 անգամ
Լրահոս
Կմնա՞ արդյոք Նիկոլ Փաշինյանը պաշտոնում հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններից հետո «Փալա՛ս, դու մեր կյանքն էլ ես խլել, քո արարքը մեզ էլ է սպանել». հերոսի հայր (video) Նիկո՛լ,գերագույն խաբեբա, նոր հիշեցիր՝ Ռուսաստանը ով է, հունիսի 7-ին գիտե՞ս՝ ինչ է լինելու. Զուրաբյան (video) Պուտինը բաց կապով երբեք չի խոսում․ Ռոբերտ Քոչարյանի պատասխանը՝ Փաշինյանի մեղադրանքներին (video) «Վահագն Ալեքսանյան, ես կարող եմ ապացուցել՝ որն է քո մեջ նստած խոզը»․ Մարիամ Չախոյան (video) Նիկոլը մեզ ուզում է վախեցնել մի բանի համար․ հարցում (video) #ՈՒՂԻՂ. «Ջեբկիր ստահա՛կ, ստացա՞ր պատասխանդ Արաբկիրում, դե հիմա լսի՛ր». Արաբկիրի նախկին թաղապետ (video) «Սպասե՛ք, Նիկոլի երեսին ուժեղ հարված են տալու»․ Արտակարգ և լիազոր դեսպան (video) Ես երբեւէ չեմ կանգնել Արցախը հանձնած, զինվորների դիակները փտացրածների կողքին. Անաիս Սարդարյան (video) Սրանից կազատվենք․ Նիկոլն ամեն անգամ մեքենան ձորից գցում ա ներքև ու մարդկանց ա վնասում․ Սաղաթելյան (video) Հիստերիկացել է,ոչի՛նչ, սրա նմաննե՞րն են կորչել,գնալու է ու կորչի՛․ Գեղամ Մանուկյանը՝ Փաշինյանի մասին (video) «Ականատես»-ը Օսիպյանի դեմ քրեական հետապնդումը համարում է անհիմն և քաղաքական ենթատեքստ ունեցող Փաշինյանը սպառնաց, որ կսպանի ինձ, դե թող հիմա լսի․ Ռոբերտ Քոչարյան (video) Կանանց քաշքշելն ու կեղծ լուրեր տարածելը վախկոտ Փաշինյանի մեթոդներն են․ «Ուժեղ Հայաստան» Լեհաստանում երեք մարդ է ձերբակալվել Ռուսաստանի օգտին լրտեսության կասկածանքով Մեր պաշտելի Հավերժական Հայաստանն եմ մաղթում Ձեզ, Սրբազան Հայր. Կրպեյան «Քո*ոտ թուրքի շուն, դու Զարուհու ոտքի տակի հողը չարժես». Նարե Սոսե (video) ԿԸՀ-ն կոչ է անում քարոզչությունն իրականացնելիս առաջնորդվել ՀՀ օրենսդրությունից բխող կարգավորումներով Նիկոլ, Զելենսկուն Հայաստան ես բերում ու ասում ես՝ ՌԴ-ի հետ ջերմ հարաբերություն ունեմ. Շարմազանով 2026-ի միասնական քննություններ․ հայտնի են երկրորդ փուլի օրերը Օդային տագնապ Լիտվայում. ԱԹՍ-ի պատճառով երկիրը մի քանի ժամ փակել է օդային տարածքը Օտարերկրացիները Երևանում իրենց անչափահաս երեխաների հետ զբաղվում են մուրացկանությամբ. հայտարարություն Ողբերգական դեպք՝ Սևանում. դանակի մի քանի հարվածներով կյանքից զրկել են երիտասարդ տղայի Քաղաքական հաշվեհարդար Ծառուկյանի դեմ. ո՞ւմ շահերն է սպասարկում Փաշինյանը․ Սուրենյանց Սարալանջի ճանապարհին «Hyundai Santa»-ն բախվել է բաժանարար գոտում տեղադրված պատնեշին. կան վիրավորներ
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արաբկիրի նախկին թաղապետ Հովհաննես Շահինյան Մայիսի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյան Մայիսի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 19-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 19-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Մայիսի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 18-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Մայիսի 18-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am