«Մահվան նախարար» Թորոսյանը փախչել է իրենից հաշիվ պահանջող ծնողներից. զրույց

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ԱԺ իշխանական խմբակցության պատգամավոր, առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանին էլի հետապնդում են սկանդալները:

«Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ այս տարվա հունիսի սկզբին, երբ անհետ կորած զինծառայողների ծնողները դուրս են եկել վարչապետի հետ ունեցած հանդիպումից, բախում են ունեցել Արսեն Թորոսյանի հետ։

Ծնողները, որոնք արդեն մի քանի տարի շարունակ բարձրաձայնում են իրենց զավակների ԴՆԹ նույնականացման հարցում առաջացած խայտառակություններից, այդ թվում` դեպքերից, երբ նույն ծնողին մի քանի անգամ տարբեր մասեր են փոխանցվել՝ ներառյալ «երեք ձեռք» ստանալու աղմկահարույց պատմությունը, Կառավարության մուտքի մոտ հանդիպել են «Մահվան նախարարի» համարում ունեցող Արսեն Թորոսյանին։

Ծնողների վրդովմունքը չի ուշացել․ նրանք բարձրաձայն բողոքել են, գոռացել, իսկ ըստ ականատեսների՝ նույնիսկ փորձել են քաշքշել նախկին նախարարին, որը ժամանակին համակարգում էր ԴՆԹ նույնականացումների գործընթացը։ Ճիշտ է, օձիքից վեր չեն բարձրացրել, բայց տհաճ տեսարանն ակնհայտ էր:

Ի պատասխան, երեկ՝ հուլիսի 13-ին, Արսեն Թորոսյանը հրապարակեց հատուկ պահպանվող տարածքի՝ Կառավարության շենքի տեսախցիկների տեսագրությունից մի հատված՝ պնդելով, թե իր նկատմամբ որևէ հարձակում չի եղել, և թիրախավորեց «Ժողովուրդ» օրաթերթին։

Թե ինչ կերպով է Թորոսյանը, հանդիսանալով նախկինում վարչապետի աշխատակազմի ղեկավար, ձեռք բերել և հանրայնացրել հատուկ կարգավիճակ ունեցող տեսագրությունը, մնում է բաց հարց և իրավական գնահատականի արժանի` կա՞ արդյոք այդտեղ պաշտոնական դիրքի չարաշահում։ Սակայն հստակ է մեկ բան՝ հենց այդ տեսանյութում ակնհայտ երևում է, որ պատգամավորը ձգտում է փախչել բորբոքված ծնողներից՝ անցնելով անվտանգության անցակետը։

«Ժողովուրդ» օրաթերթը այս միջադեպի առիթով զրուցել է դեպքի մասնակիցներից մեկի՝ անհետ կորած զինծառայողի հայր Հովհաննես Իսրայելյանի հետ, որը, երևում է նաև տեսագրության մեջ, ձեռքերն օդում բղավող ծնողներից մեկն է։

Հարցազրույց՝ Հովհաննես Իսրայելյանի հետ

–Ինչպե՞ս սկսվեց իրավիճակը։

–Ես տեսա, որ Արսեն Թորոսյանը գալիս էր, մոտեցա ասացի՝ ո՞ւմ ես թուրք ասել, թուրքը դու ես, քո եղած-չեղածը, քո մերումանուկը, անգամ՝ քեռուդ հարսը։

–Այդ ամենը Կառավարության շենքի դռան մո՞տ էր կատարվում։ Ասում է՝ ջերմ բանակցություն էր։

–Ես նմանի հետ ի՞նչ ջերմ բանակցեմ։ Ինքը ինձ դեմքով ճանաչում է։ Ասում էր՝ «Ձեզ չեմ ասել, Քոչարյանի տղուն եմ ասել»։ Ասացի՝ ուրեմն, եթե մեզ էլ չես ասել, քո հորթանոցում ես ասել, մտածի՛ր հայհոյանք անելուց առաջ։ Ու փախավ։ Հետո մեր ծնողներից մեկ ուրիշը հայհոյեց իրեն։ Մենք վախենալու բան չունենք։

–Տեսանյութում շատ բաներ չեն լսվում։ Ի՞նչ էիք խոսում։

–Եթե չի լսվում, հարցրեք՝ ինչո՞ւ էին մարդիկ իր հետևից ձեռքով անում, բա ինչո՞ւ փախավ։

–Մենք էլ ենք հարցրել՝ եթե բախում չկար, ամեն ինչ խաղաղ էր, ինչու փախավ։

–Հենց դա է, որ եթե այդքան լավ էր, ինչո՞ւ շտապ հեռացավ։ Մտավ անցակետ ու փախավ»։

դիտվել է 171 անգամ
Լրահոս
Վանաձորում խնջույքից հետո 6 մարդ հոսպիտալացվել է՝ աղիքային վարակի ախտորոշմամբ Մեզ փորձում են համոզել, որ երեկվա հերոսությունը սխալ էր, երեկվա պարտությունը՝ անհրաժեշտ գին. Աբովյան Թրամփը հայտարարել է, որ կարող է «ամբողջությամբ ոչնչացնել Իրանը», սակայն չի ցանկանում Լիբանանի նախագահը դատապարտել է երկրի հարավին ուղղված Իսրայելի հարվածները Die Welt. Զելենսկիի՝ ԱՄՆ-ից Patriot հրթիռներ գնելու խնդրանքը հուսահատության նշան է Թուրքիան ամենաշատ բնական գազը ներմուծել է Ադրբեջանից Թրամփից F-35 կործանիչների վերաբերյալ խոստում ենք ստացել․ Էրդողան Իրանն արձագանքել է Հորմուզի նեղուցը ԱՄՆ տարածք հայտարարելու Թրամփի մտադրությանը Գիտնականներն արձանագրել են գլոբալ տաքացման տեմպերի կտրուկ արագացում․ Լևոն Ազիզիյան Գերմանիայի արևմուտքում անտառային խոշոր հրդեհը մարելու աշխատանքները շարունակվում են Ռուսաստանի ԱԳՆ-ն պարզաբանումներ է պահանջել ԱՄՆ-ից և Թուրքիայից` Կիևին զինшմթերք մատակարարելու հետ կապված․ Մարիա Զախարովա Լիբանանում տան վրա Իսրայելի կողմից հասցված ավիահարվածի հետևանքով զոհվել է յոթ մարդ Դոստոևսկին դիպուկ նկարագրում է ԱՄՆ-ի արտաքին քաղաքականությունը. Իրանի ԱԳՆ Երևանում շեշտակի թանկացել է բնակարանների արժեքը 2151 ՃՏՊ՝ 6 ամսում. զոհվել է 114 մարդ, վիրավորվել 3127–ը Ադրբեջանական ծագումով ռուսաստանցի փաստաբան Փաշաևի որդին անցնում է սպանության և խարդախության գործով Աբաս Արաղչի. Իրանը դեռ որոշում չի կայացրել ԱՄՆ-ի հետ բանակցությունների վերսկսման մասին Օգոստոսի 15-ի երեկոյան քաղաքի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Ֆրանսիայում օգոստոսի 13-ը հաստատվել է դիտարկումների պատմության մեջ ամենաշոգ օրերից մեկը Հանրային հեռուստաընկերության դեմ հայցս բավարարվել է, Պետրոս Ղազարյանի հորինած նկատողությունները, որոնց տակ ստորագրել էր Մարգարիտա Գրիգորյանը, անհիմն են. Հասմիկ Առաքելյան Թուրքիան կրճատել է նավթի գնումները ռուսական սևծովյան տերմինալներից Ռուսական զորքը վերահսկողություն է հաստատել Ռիբալսկոյե բնակավայրի նկատմամբ. ՌԴ ՊՆ Եվրոպան հեղուկացված բնական գազի գնումները նվազեցրել է, ռուսական գազին՝ ավելացրել Հայտնաբերվել է 19-ամյա երիտասարդը, ով իր մոտ եղած գազային ատրճանակից անկանոն կրակոցներ էր արձակել Լեհաստանը կարևոր դեր է խաղացել ՆԱՏՕ-ի միասնության ապահովման գործում, որպեսզի մենք ստիպված չլինենք ընտրություն կատարել Միացյալ Նահանգների և Եվրոպայի միջև․ Տուսկ
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահե Մովսիսյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Օգոստոսի 14-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Օգոստոսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Համահայկական ճակատ շարժման անդամ Նաիրա Գրիգորյանը Օգոստոսի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Օգոստոսի 14-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Օգոստոսի 14-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Օգոստոսի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am