ՔԿ հաղորդագրության հեղինակները վերապատրաստման կամ կրթվելու դասընթացներ անցնելու շատ լուրջ կարիք ունեն. Փաստաբան

Արցախցի փաստաբան Ռոման Երիցյանն արձագանքել է Տիգրան Ուլուբաբյանի վերաբերյալ ՔԿ տարածած հաղորդագրության մեջ իր անունը հիշատակելուն.

«Անդրադարձ Քննչական կոմիտեի և ՆԳ նախարարության կողմից Տիգրան Ուլուբաբյանին կալանավորելու և ինձ թիրախավորելու վերաբերյալ հրապարակմանը

2025 թ․ հուլիսի 4-ին Քննչական կոմիտեն, իսկ դրանից առաջ նաև Ոստիկանությունը, հանդես են եկել հրապարակումներով՝ պնդելով, թե իբր համատեղ ջանքերով բացահայտել են Լոռու մարզում տեղի ունեցած ավազակության դեպքը, որին, ըստ իրենց, որպես օժանդակող ներգրավված է եղել նաև Տիգրան Ուլուբաբյանը, ով հետագայում կալանավորվել է։ Հավելել են, որ ես ամիսներ առաջ հավաք էի կազմակերպել՝ մեջբերում եմ. «Պաշտպանյալս հանիրավի է կասկածվում ավազակության մեջ» կարգախոսով։

Կարծում եմ՝ գրառման հեղինակները վերապատրաստման կամ կրթվելու դասընթացներ անցնելու շատ լուրջ կարիք ունեն։

Հիմնավորեմ՝ ըստ կետերի։

Նախ՝ Տիգրան Ուլուբաբյանը երբևէ իմ պաշտպանյալը չի եղել։ Այնպիսի տպավորություն է, որ չեք տիրապետում քրեական դատավարության տարրական հիմունքներին։ Ուլուբաբյանը երբևէ չի ունեցել մեղադրյալի կամ կասկածյալի կարգավիճակ այն պահին, երբ ես հանդես էի գալիս որպես նրա ներկայացուցիչ։ Ես երբևէ դիմում չեմ ներկայացրել քննիչին՝ որպես նրա պաշտպան ներգրավվելու համար։ Այդ պահին նրան ընդհանրապես մեղադրանք չէր առաջադրվել։ Այսինքն՝ ես եղել և մնում եմ Տիգրանի՝ որպես խոշտանգման վարույթով տուժողի ներկայացուցիչ, ոչ թե վերջինիս՝ որպես մեղադրյալի պաշտպան։ Հետևաբար, Տիգրանը դատավարական իմաստով պաշտպանյալս համարվել չի կարող։
Այն, որ այդ պահին ձեռք բերված փաստական տվյալներով Տիգրան Ուլուբաբյանը հանիրավի էր կասկածվում ավազակության մեջ, ասել եմ ոչ ես կամ ոչ այնքան ես, որքան հենց դուք։ Հիշեցնեմ, օրինակ, Լոռու մարզային վարչության պետի ցուցմունքը խոշտանգման վարույթի շրջանակում, ըստ որի՝ եթե իրենց կասկածը չփարատվեր, ապա Տիգրանը կձերբակալվեր։ Սակայն մի քանի ժամ ոստիկանությունում գտնվելուց (և իրականում՝ ծեծի ենթարկվելուց) հետո նա ազատ է արձակվել։ Հիշեցնեմ նաև, որ Վերաքննիչ քրեական դատարանն անգամ հետագայում բեկանել է Տիգրանի բնակարանում խուզարկություն կատարելու որոշումը՝ արձանագրելով, որ դրա համար բավարար տվյալներ չկային։
Դուք իրոք այդ աստիճան անհասկացո՞ղ եք։
Այո, ես կազմակերպել եմ հավաք։ Բայց ոչ այն բանի համար, որ Տիգրանը որևէ արարքում հանիրավի կասկածվում է, այլ այն պատճառով, որ նա խոշտանգման էր ենթարկվել։ Բավական է խեղաթյուրել իրականությունը։ Այդ հավաքը եղել է Խոշտանգումների վարչության շենքի դիմաց՝ հենց այդ անօրինությունը բարձրաձայնելու նպատակով։

Ո՞րն է հրապարակման մեջ իմ՝ շատ ծանր պահի, իմ տվյալները նշելու, հավաքը հիշատակելու և այն անուղղակի քննադատելու իմաստը։
Փորձու՞մ եք խոշտանգումը արդարացնել, թե՞ ինձ կոտրել։ Եթե այդպես է, ապա վաղը ուղղակի առաջարկում եմ հիսուն-վաթսուն բերետավոր ուղարկեք քրեակատարողական հիմնարկներ ու մեկ-մեկ բոլորին ջարդեք։ Բացի այդ՝ դուք անմեղության կանխավարկածի մասին երբևէ լսե՞լ եք և այն իրապես ընկալե՞լ եք, թե՞ ուղղակի պատճենում եք ու դնում հրապարակման վերջում՝ առանց հասկանալու։

Ավելի լավ կլիներ, եթե ձեր այդ «համատեղ ջանքերով» խոշտանգման դեպքը բացահայտեիք, այլ ոչ ամբաղ-զամբաղ հրապարակումներ կատարեիք։ Այդ հրապարակումը ոչ միայն զազրելի խեղաթյուրում է իրականությունը, այլ նաև ակնհայտ փորձ է շեղելու հասարակական ուշադրությունը՝ սեփական անգործությունից և ապօրինություններից։
Ինչ վերաբերում է ներկայումս Տիգրանին առաջադրված մեղադրանքին և նրան կալանավորելու փաստին, ապա վերստին նշեմ, որ այդ վարույթով ես Տիգրանի պաշտպան չեմ հանդիսանում, ուստի գործի նյութերին և փաստերին չեմ տիրապետում։ Այնուամենայնիվ, հաշվի առնելով նախաքննական մարմինների գործելաոճն ու ընդհանուր մակարդակը, ենթադրում եմ, որ իրականությունը կրկին խեղաթյուրված է»։

դիտվել է 255 անգամ
Լրահոս
Պաղեստինցու սպանությունից օրեր անց նրա ընտանիքի տունը պայթեցվել է իսրայելական ուժերի կողմից Չինաստանը սպառնում է ԱՄՆ-ին՝ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների պատճառով Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումից հետո Ռուսաստանում գործարան է անորոշ ժամկետով կանգնեցվել․ Reuters Ալիևը պնդում է՝ ՀՀ-ում որոշել են էլեկտրահաղորդման գծերի հենասյուների տեղադրման վայրերը «Հրապարակ»․ Նարեկ Կարապետյանի աղմկահարույց որոշման պատճառը Արգամ Աբրահամյանը տեղափոխվել է ԱԱԾ մեկուսարան․ «Ժողովուրդ» Ալեն Սիմոնյանը հարսանիքի է պատրաստվում․ երբ և որտեղ կլինի. «Ժողովուրդ» Ինչով է հայտնի կաթողիկոսի գործը քննող Սերժ Ռուշանյանը․ «Ժողովուրդ» Փաշինյան-Պուտին հեռախոսազրույցի գաղտնի մնացած մանրամասները «ՀայՓոստը» գաղտնիքը վստահում է միայն տնօրենի ամուսնուն՝ Հայկ Կոնջորյանին. «Ժողովուրդ» Ստորաբաժանման վայրը փոխել են, զինվորներին տարել մարզ. «Հրապարակ» Կոտայքի մարզպետի հարցի քննարկումը հետաձգվել է. ով է նոր հավակնորդը. «Ժողովուրդ» ՔԿԾ տիրուհին թանկ է նստում բյուջեի վրա. «Հրապարակ» ՔՊ տիկնայք «ֆլիրտի» մարաթոն են հայտարարել. «Հրապարակ» «Գերագույն խորհուրդ» պատգամավորական ակումբը վերահաստատել է իր աջակցությունը Եկեղեցուն ու Վեհափառին Ալիև․ «Զանգեզուրի միջանցքի» ստեղծումը մեր նախաձեռնությունն էր, և մենք արդեն մոտ ենք այդ նպատակին Ռուսաստանը մարդասիրական հիմքով կազատի ամերիկացի Ռոբերտ Գիլմանին․ Թրամփ 103-ամյա վետերանը կհարցաքննվի Գոհար Ղումաշյանի գործով «Արցախի ժողովրդի քաղաքական կամքը չի վերացվել և չի կարող վերացվել» Եվրոպական անվանի ակումբը կարող է վերսկսել Նաիր Թիկնիզյանի տրանսֆերի շուրջ բանակցությունները Միջերկրական ծովում ջրի ջերմաստիճանը հասել է բացառիկ բարձր արժեքի Փաշինյանի դուստրը ներգրավված է Արդարադատության նախարարության աշխատանքներում Պաղեստինի նախագահը մեկնում է Թուրքիա. ինչ է սպասվում Հալաբյանում երկաթե թիթեղների տակ հայտնաբերված նորածնին այս պահին հնարավոր չէ որդեգրել. ԱՍՀՆ-ն մանրամասնում է ընթացակարգը Մոտոցիկլը բախվել է Պռոշյանի դիսպետչերական կետին․ օտարերկրացի մոտոցիկլավարն ու ուղևորը տեղափոխվել են
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 12-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Օգոստոսի 12-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Օգոստոսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անի Գևորգյանը Օգոստոսի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Օգոստոսի 11-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Օգոստոսի 11-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Օգոստոսի 11-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Օգոստոսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Օգոստոսի 11-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Օգոստոսի 10-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am