Իրանը պատրաստ է վերսկսել բանակցությունները Միացյալ Նահանգների հետ, սակայն կա վստահության խնդիր։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը ամերիկացի լրագրող Թաքեր Կառլսոնին տված հարցազրույցում, որը հրապարակվել է նրա YouTube-յան ալիքում։
«Ես հավատացած եմ, որ մենք հեշտությամբ կարող ենք լուծել ԱՄՆ-ի հետ մեր տարաձայնությունները և հակասությունները երկխոսության և բանակցությունների միջոցով», – ասել է Փեզեշքիանը։
Նա հավելել է, որ միջազգային օրենքը հիմք կհանդիսանար համաձայնագրի համար, որով կհարգվեին իրանցի ժողովրդի իրավունքները, սակայն, ըստ Փեզեշքիանի, Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ոչնչացրեց դիվանագիտական ջանքերը։ «Մենք խնդիր չենք տեսնում բանակցությունների վերսկսման մեջ: Բայց մինչ այդ պետք է հիշեցնեմ, որ ոչ միայն իմ երկրի, այլև ամբողջ տարածաշրջանի դեմ սիոնիստական վարչակարգի՝ Իսրայելի վայրագությունների պատճառով մենք այժմ կանգնած ենք ճգնաժամի առաջ, մարդիկ կանգնած են ճգնաժամի առջև, որը պետք է հաղթահարեն….», – ասել է Իրանի նախագահը՝ հիշեցնելով, որ իսրայելական հարվածներից բազմաթիվ անմեղ մարդիկ են զոհվել։
Հունիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հունիսի 5-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Հունիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հունիսի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀԱԿ անդամ Լևոն Զուրաբյանը
Հունիսի 5-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը
Հունիսի 5-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը
Հունիսի 4-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հունիսի 4-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հունիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հունիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը