Փաշինյանի արկածախնդրության վերջին արարը

Ըստ որոշ միջազգային փորձագիտական աղբյուրների, վերջին ամիսներին շրջանառվում է ԱՄՆ-ի կողմից առաջարկված մի մոդել, որը կոչված է լուծելու Հայաստանի ու Ադրբեջանի միջև կապի հաստատման հարցը:

Վաշինգտոնը հանդես է եկել այն առաջարկով, ըստ որի՝ կապը Ադրբեջանի և Նախիջևանի միջև կարող է իրականացվել Հայաստանի տարածքով, սակայն՝ առանց էքստերիտորիալ իրավասության։

Այդ ճանապարհի տեխնիկական վերահսկողությունը պետք է վստահվի ոչ թե որևէ պետության, այլ չեզոք, մասնավոր կամ միջազգային հեղինակություն ունեցող լոգիստիկ ընկերության, օրինակ՝ ամերիկյան կառույցի։

ԱՄՆ-ի առաջարկը պարզապես տրանսպորտային հարցի լուծում չէ. այն միտված է վերակառուցել տարածաշրջանի ուժային հավասարակշռությունը։ Դրա միջոցով Վաշինգտոնը փորձում է սահմանափակել Ռուսաստանի և Իրանի հնարավոր ազդեցությունը:

Թեև այս լուրը Վաշինգտոնի կողմից պաշտոնապես չի հաստատվել, այնուամենայնիվ՝ կան հիմքեր դրանց արժանահավատությանը հավատալու:

Նախ, տակավին մեկ տարի առաջ, ԱՄՆ նախկին վարչակազմի պետքարտուղարի տեղակալ Ջեյմս Օ’Բրայենն զբաղված էր այս նախագծի ակտիվ լոբբինգով:

Շատ հնարավոր է, որ Թրամփի վարչակազմը որդեգրել է դեմոկրատների այս կուրսը, մանավանդ, որ Արևմուտքը չի կարողանում զսպել Ռուսաստանին Ուկրաինայում և առնվազն դեմ չէր լինի, որ այլ տարածաշրջաններում Մոսկվայի համար «գլխացավանք» ստեղծվի:

Մյուս կողմից, տարածվող լուրերի վերաբերյալ Հայաստանի ԱԳՆ պարզաբանումն ավելի շատ հաստատում է դրանք:

Եվ վերջապես, այս համատեքստն ամբողջացնող արձագանք կա Անկարայից:

Չնայած Հայաստանն ի սկզբանե դեմ էր «Զանգեզուրի միջանցքին», այն ավելի ճկուն մոտեցում է ցուցաբերում տնտեսական ինտեգրմանը մասնակցելու հարցում, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը՝ առանց փակագծեր բացելու։

Պակաս կարևոր չէ ներքաղաքական զարգացումների դինամիկան Հայաստանում:

Ըստ ամենայնի, Նիկոլ Փաշինյանը մտադիր է ձեռնամուխ լինել Հայաստանի ստրատեգիական կողմնորոշման փոփոխության, երկիրը ռուսական ուղեծրից դուրս բերելու վերջին արարին:

Դրանով են պայմանավորված նրա վերջին ռեպրեսիաները. իր արկածախնդրությունը «մարսելու» համար՝ նա պետք է վերացնի դիմադրության բոլոր կենտրոնները:

Թուրքիան ակնկալում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև կստորագրվի համաձայնագիր, որը կբավարարի Բաքվի օրինական պահանջները, ասել է Էրդողանը:

Սրանք պատահական խոսքեր չեն. վերը նկարագրված նախագծի պատրոնը Թուրքիան է, որը հայ- ադրբեջանական հնարավոր պայմանավորվածություններով( խաղաղության պայմանագիր, միջանցք) նախադրյալները է ստեղծում՝ տարածաշրջանից Ռուսաստանի դուրսմղման համար:

Փաշինյանը, ով հիմա ապավինում է Էրդողանի աջակցությանը, Հայաստանը դուրս կդնի ՀԱՊԿ-ից, կպահանջի ռուսական ռազմաբազայի ու սահմանապահ զորքերի դուրսբերումը Հայաստանից:

Փաշինյանը սա կմատուցի «ինքնիշխանականության» օրակարգով, Թուրքիայի և Ադրբեջանի հետ հաշտվելու փաստով, բայց ակնհայտորեն հնարավոր այս զարգացումը կապ չունի ոչ Հայաստանի ինքնիշխանության և ոչ էլ՝ խաղաղության հետ:

Հայ- ադրբեջանական, հայ- թուրքական հարաբերություններում Հայաստանը ինչ-որ բալանսավորված լուծումներ կարող էր ակնկալել, եթե ներքին ռեսուրսների մոբիլիզացիա աներ և անվտանգային կոնկրետ համակարգում լիներ:

Հիմա, Վաշինգտոնը, Անկարան, Բաքուն Փաշինյանից պահանջում են անել ճիշտ հակառակը, ինչի հետևանքով՝ Հայաստանը ռուսական ուղեծրից հայտնվելու է թուրքական վասալիտետի տակ:

Արդյո՞ք ռուսները լուռ կհեռանան, թե՞ հակազդեցություն ցույց կտան:

Այս հարցի պատասխանը չունենք, որովհետև դա կախված է գլոբալ մի քանի գործընթացներից՝ ուկրաինական պատերազմ, ռուս- ամերիկյան հարաբերություններ և այլն:

Այնուամենայնիվ, եթե ռուսները հեռանան, ապա Հայաստանն արագ վերածվելու է ադրբեջանա- թուրքական ենթապետության:

Ի վերջո, Ալիևը տրամադրված չէ խաղաղության:

Եթե նա նման ցանկություն ունենար, հայ- ադրբեջանական հակամարտությունը արագ ավարտված կլիներ, առնվազն՝ Ադրբեջանի կողմից Արցախը կլանելուց հետո:

Որպեսզի պատկերացնենք, Ռուսաստանի ամբողջական դուրսմղումից հետո, ի՞նչ է սպասվում Հայաստանին, կարելի է ևս մեկ անգամ ընթերցել Ալիևի երեկվա ելույթը:

Արցախի ամբողջական հայաթափումից երկու տարի էլ չանցած Ալիևն երեկ Ստեփանակերտում հայտարարել է, թե այժմ մեծ կարևորություն է ստանում Հայաստանից արտաքսված արևմտյան ադրբեջանցիների վերադարձը։

Այս մասին գրել է Սուրեն Սուրենյանցը։

 

դիտվել է 566 անգամ
Լրահոս
Սկանդալ. Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավարը Բաքվի համար զեկույց էր նախապատրաստում «Սերժ Սարգսյանի իշխանության օրոք Ադրբեջանի ղեկավարն էր հրապարակային փաստում իր վրա առկա միջազգային հանրության ճնշման մասին, իսկ Փաշինյանի օրոք… ». Էդուարդ Շարմազանով Ֆրանսիան միջուկային մարտագլխիկ կրելու ունակությամբ նոր հրթիռ է փորձարկել Շոյգուն անընդունելի է համարել ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի ռազմական ենթակառուցվածքների վերադարձը Աֆղանստան Խայտառակություն․ գիտե՞ք՝ Շաքիում ովքեր են տեղյակ եղել ադրբեջանցի զինված զինվորի ներխուժման մասին (video) Լիտվայում ՆԱՏՕ-ի ռազմաբազայի և միջուկային զենքի հնարավոր տեղակայումը կհանգեցնեն լարվածության աճի. Կրեմլ «Ինձ էսօր առավոտյան կանչել են քննչական. գործ են հարուցել». Արթուր Դանիելյան Ի՞նչ պայմանավորվածություն ձեր հետ․ թող Ռուբինյանն ասի՝ ինչ է խոսվել իր հետ․ Արթուր Խաչատրյան (video) Ծեծկռտուքը շարունակվելու է․ ի՞նչ է ասել մարդամեկը (video) Ռուսաստանը բալիստիկ հրթիռներով հարվածել է Կիեւին, խոցել է ուկրաինական 311 ԱԹՍ Մագնիսական փոթորկի կանխատեսում հոկտեմբերի 7-ի համար. ինչ պետք է սպասեն եղանակի նկատմամբ զգայուն մարդիկ, որո՞նք են ամսվա վտանգավոր օրերը Բանակի հետ կապված ողջ պետական քարոզչությունը զրոյացվել է․ Աբրահամյան Հոկտեմբերի 7/8-ին լույս չի լինելու․ հասցեներ Հոկտեմբերի 7-ին, 8-ին և 9-ին գազ չի լինելու Ավտովթար՝ Երևանում․ Կրկեսի խաչմերուկում ճակատ ճակատի բախվել են «BMW»-ն և «Peugeot»-ը Սպասվում է քամու ուժգնացում․ եղանակն՝ առաջիկա օրերին «Իրավունք». Մարզպետներին թիվ 1 է տրված ՔՊ-ում պահանջում են ԱԱԾ տնօրենի հրաժարականը. «Հրապարակ» «Ժողովուրդ». ԱԱԾ-ից մինչև ՊՆ. Շաքիի դեպքից հետո Փաշինյանը պատասխաններ է պահանջում «Հրապարակ»․ Ովքեր են նոր խորհրդարանի աքացի տվողները «Իրավունք». «Մոռանում եք Հայկին». Ինչ է հրահանգել թիմակիցներին Փաշինյանը «Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի Դատախազության գլխավոր քարտուղար Մհեր Ափրիկյանը «Իրավունք». «Մեր կողմ անցած հոգեւորականներին էլ բերեք ԱԺ, թող ներսի սպիտակեղենը փռեն». Ինչ է սպասվում ԱԺ-ում «Իրավունք». Մարզպետներին համար մեկ է տրված. Փաշինյանը զգուշացրել է
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am