«Նիկոլի կառավարման ամեն տարում մոտ 40-50 հազար ՀՀ քաղաքացի ընդունում է ՌԴ քաղաքացիություն». Գագիկ Համբարյան

Քաղաքագետ Գագիկ Համբարյանի ֆեյսբուքյան գրառումը. «Խելքի պուդուկը...
Արևմտաթուրքամետ այս կերպարը գիտի՞, որ օրինակ` Նիկոլի կառավարման ամեն տարում մոտ 40֊50 հազար ՀՀ քաղաքացի ընդունում է ՌԴ քաղաքացիություն և եթե լինի ընտրություն այդ մարդկանց մեջ, ապա 95%-ը կնախընտրի, ցավոք, ՌԴ քաղաքացիությունը, քանի որ Նիկոլի պատճառով մենք անպատվաբեր կապիտուլացված և թուրքերի կողմից ամենօրյան ռեժիմով ստորցված երկիր ենք համարվում...
Երկրորդը` իսկ սույն անձն ի՞նչ կառաջարկի ՌԴ-ում 200 հազար արտագնա աշխատողների համար... Երրորդը` իսկ սույն կերպարն ի՞նչ կառաջարկի ՌԴ-ից ստացվող տրանսֆերների պահով, որը կազմում է ընդհանուր տրանսֆերների 80%-ը...
Չորրորդը` իսկ սույն կենդանին ի՞նչ է մտածում մեր արտաքին առևտրի մասին, որի ծանրակշիռ մասը ընկնում է ՌԴ-ի վրա...
Ստորև նորկայացվածներից սույնը ե՞րբ է առաջարկելու` հրաժարվենք»: