Զատուլին. Ղարաբաղը որպես աղյուս հանեցին Անդրկովկասի շենքից, և ամեն ինչ փլուզվեց

Մենք այլևս պետք չենք Բաքվին, ինչպես պետք էինք մինչև ղարաբաղյան հակամարտության լուծումը։ Այս մասին «Московский комсомолец» պարբերականին տված հարցազրույցում հայտարարել է Պետդումայի ԱՊՀ գործերի, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը։

«Այժմ մեր հարաբերությունների հերթական սրումը տեղի ունեցավ Եկատերինբուրգի իրադարձությունների պատճառով։ Բայց սա ընդամենը առիթ է, ցանկացած բան կարող է առիթ լինել։ Ադրբեջանի այս քաղաքականությունն ունի սուբյեկտիվ և օբյեկտիվ պատճառներ։ Օբյեկտիվն այն է, որ այսօր Բաքուն ՌԴ-ի հետ հատուկ հարաբերությունների կարիք չունի։ Բայց ունի հատուկ հարաբերությունների կարիք Իսրայելի, Թուրքիայի, Մեծ Բրիտանիայի հետ։

Այո, վատ չէ օգուտ քաղել ՌԴ-ի հետ առևտրատնտեսական կապերից։ Բայց այս փուլում դա արդեն երկրորդական է Ադրբեջանի մյուս նպատակների համեմատ։ Ուստի հիմա պետք է առիթներ փնտրել՝ բացատրելու, թե ինչու Ադրբեջանը համաձայն չէ ՌԴ-ի հետ, ինչու է Ալիևը գրկախառնվում Զելենսկու հետ, ինչու է նա ամենուր խոսում Ուկրաինային իր աջակցության մասին։
Իսկ մեզ մոտ փորձում են դա չնկատել։ Ահա, մինչ մենք զրուցում ենք, ընթանում են վերջնական խորհրդակցություններն այն մասին, թե ինչպես են Փաշինյանի Հայաստանն ու Ալիևի Ադրբեջանը խաղաղության պայմանագիր ստորագրելու, և անպայման արևմտյան հարթակում։ Ամենալավը՝ ԱՄՆ-ում, որպեսզի Թրամփը կրկին խաղաղարար դառնա և վերջապես ստանա Նոբելյան մրցանակը։

Սուբյեկտիվ պատճառները հենց Իլհամ Ալիևի անձի մեջ են։ Նա, քանի դեռ հոր կենդանության օրոք թագաժառանգ էր, իրեն պահում էր երես առած երեխայի նման։ Իսկ հիմա նա ոչ միայն նախագահ է, ժառանգորդ ու իրավահաջորդ։ Նա հաղթող է, որին ուռճացրել է էյֆորիան։ Եվ դրա հետևանքով, ինչպես ինձ է թվում, ՌԴ-ի հետ հարաբերություններում ավելի հեռու է գնում, քան արժեր։ Ալիևը կարող էր նախկինի պես անել իր գործերը, հույսը դնել մեր ղեկավարության մեջ և ԶԼՄ-ներում իր ընկերների վրա, բայց միևնույն ժամանակ չսրել հարաբերությունները Մոսկվայի հետ։ Նրա պահվածքը զարմանք է առաջացնում ՌԴ ղեկավարության որոշ մարդկանց մոտ, որոնց հետ ես շփվում եմ. նրանք ոչ մի կերպ չեն կարողանում հասկանալ, թե ինչու և ինչի համար է Ադրբեջանն այժմ իրեն այսքան հանդուգն պահում։
Պետք չէ զարմանալ։ Սա եվրոպական կոստյումով քաղաքական գործիչ է, որն իր բոլոր դրսևորումներով ու վարքով արևելյան է։ Իլհամ Ալիևը չի ամաչում հայկական դրոշների վրայով քայլել և գրավված Ստեփանակերտում շենքեր քանդել»,- նշել է Զատուլինը։
Նա նաև հայտարարել է. «Ինչո՞ւ մենք 2020 թվականին այդ պատերազմը չկանխեցինք։ Չէ՞ որ կարող էինք կոշտ զգուշացնել Ադրբեջանին, որ ուժային լուծում թույլ չենք տա։ Եվ ոչինչ էլ չէր լինի։

Ինչ-որ մեկին թվում էր, թե Ղարաբաղը ոչ ոքի պետք չէ։ Շատերն այստեղ շրջում ու ասում էին՝ դա մեր հարցը չէ, դա հայերի գործն է։ Ահա Անդրկովկասի ողջ շենքից այս փոքրիկ աղյուսը հանեցին, և ամեն ինչ փլուզվեց։ Փաշինյանի օրոք Հայաստանը կորցնում ենք, բայց դրանով Ադրբեջանը ձեռք չենք բերում։ Ամեն ինչ նրա պատճառով, որ բուրգի հիմքից մի փոքրիկ աղյուս հանեցին։ Ինչի մասին ես խոսում էի 20-30 տարի շարունակ։

Բայց մենք արդեն որոշակի ավանդույթ ունենք. Եվգենի Մաքսիմովիչ Պրիմակովը, որին բոլորս սիրում ենք, հրաժարվում էր հանդիպել Քոչարյանի հետ, երբ նա Լեռնային Ղարաբաղի նախագահն էր։ Ինչո՞ւ էր Եվգենի Մաքսիմովիչն այդպես վերաբերվում Քոչարյանին։ Նա կարծում էր, որ Ադրբեջանի և Ալիև ավագի հետ բարեկամությունն ավելի կարևոր է։ Ահա թե ինչի հասցրեց այդ բարեկամությունը»,- ասել է պատգամավորը։

Ըստ նրա համոզման, այսպես կոչված, Զանգեզուրի միջանցքի բացումը կնշանակի, որ հեռանկարում հայկական որոշ տարածքների, նախևառաջ Սյունիքի հետ տեղի կունենա նույնը, ինչ տեղի ունեցավ Նախիջևանի հետ։
«Նախիջևանի ինքնավար մարզն առանձնացված է Ադրբեջանից։ Ժամանակին այնտեղ բնակչության մեծամասնությունը հայեր էին, իսկ հիմա այնտեղ հայեր չկան։ Ինչպես և Ղարաբաղում»,- եզրափակել է Զատուլինը։

 

news.am

դիտվել է 286 անգամ
Լրահոս
Պատրաստ ենք մեր հռչակած նպատակների իրագործման համար սկսել կոնսոլիդացիայի գործընթաց «Ուժեղ Հայաստան» կուսակցության և այլ ուժերի հետ միասին․ ՀԱԿ Ավտովթար՝ Կոտայքի մարզում․ կան տուծաներ Մեր Սուրբ եկեղեցու արժանավոր սրբազանը՝ տոկունության ու սկզբունքայնության օրինակ․ Աննա Մկրտչյան Միլիոնավոր դրամներ Սամվել Կարապետյանի կողմից. արագ արձագանքում և աջակցություն կովիդի դեմ պայքարին Թրամփը մերժել է Իրանի հետ պատերազմը դադարեցնելու բանակցություններ վարելու ԱՄՆ դաշնակիցների փորձերը Ընդամենը 8 տարի առաջ Բակո Սահակյանը պատմական ելույթով էր հանդես գալիս ԱՄՆ Կոնգրեսում. Արմեն Աշոտյան Գերմանիան արտաքսված քաղաքացիներով 2 ինքնաթիռ է ուղարկել Հայաստան «Հայաստան» դաշինքը կհայտարարի վարչապետի՝ իր թեկնածուի անունը Իրանի դեմ նախորդ և ներկայիս պատերազմների պատճառով Իրանում տեղի է ունեցել հսկայական փոփոխություն Մոջթաբա Խամենեին գաղտնի գործողության շրջանակներում տեղափոխվել է Մոսկվա. լրատվամիջոցներ Դուք լրիվ ուրիշ՝ սխալ կինո եք նայում․ Ֆարմանյան ԱՄՆ-ն կառավարության աշխատակիցներին և նրանց ընտանիքների անդամներին կարգադրել է հեռանալ Օմանից Իսրայելում վերջին 24 ժամում 108 մարդ է հոսպիտալացվել «MAN» բեռնատարը Աշտարակի կամրջի վրա բախվել է երկաթե պաշտպանիչ արգելապատնեշներին և փակել ճանապարհը Դավիթ Բեկի փողոցում բախվել են «Ford»-ը, «Kia»-ն, «Opel»-ն ու «VAZ 2107»-ը․ կան վիրավորներ Վիճաբանություն և ծեծկռտուք՝ Չարենցավանում. 8 հոգի տեղափոխվել են ոստիկանություն․ կա վիրավոր Երևանում բախվել են «Kia Optima»-ն ու «Lexus»-ը․ վերջինը կոտրել է գովազդային ցուցանակը Դուռը բացվում է միայն նրանց առաջ, ովքեր շարունակում են թակել. Տեր Աբրահամ քահանա Հանրապետության տարածքում սպասվում է բուք, առանձին շրջաններում՝ տեղումներ Լիբանանը պատվիրակություն կձևավորի Իսրայելի հետ բանակցությունների համար Հնարավոր է հասնել նրան, որ Հայաստանի համար գազի գինը նվազի. Քոչարյան Փաշինյանի պատերազմի շանտաժը. Սուրենյանց Հալեպում հայ կնոջ են սպանել ԻՀՊԿ-ն հայտարարել է ԱՄՆ ռազմակայանների վրա հարձակումների 50-րդ ալիքի մեկնարկի մասին Կարապետյանի տնային կալանքի երկարաձգումը չի՛ փոխելու իրականությունը, նա է լինելու ՀՀ վարչապետը
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Մարտի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Մարտի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Մարտի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր մանկավարժ Գյուլնարա Ալեքսանյանը Մարտի 12-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Մարտի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Մարտի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Մարտի 11-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբիկ Հակոբյանը Մարտի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մարտի 10-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am