Կարգալույծ քահանանե՞ր, թե՞ «նիկոլավկաներ»

Կարգալույծները մեկը կամ երկուսը չեն, բայց բավական է լսել նրանցից երկուսին և միանշանակ կարելի է փաստել, որ նրանց լեքսիկոնն ու մտածողությունը նույնն է՝ պետություն և պետականություն չգիտակցող՝ ինչպես փաշինյանն ու իր իշխանությունն է, նույնքան գաղափարազուրկ, ճոռոմաբան, բամբասասեր, կենցաղային և պրիմիտիվ՝ որքան քպականներն են։

Մենք լսեցինք երեք կարգալույծների խոսքը, որոնք միմյանցից գրեթե չէին տարբերվում․․․

Ընդ որում, նրանցից մեկը՝ Նշան Հովհաննիսյանը, որ ժամանակին եղել էր Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի գավազանակիրը, մեկ զրույցի ընթացքում շուտասելուկի պես անգիր արած տեքստ էր կարծես արտասանում, ամեն նախադասությունից հետո ասելով, եթե դատի տան՝ փաստեր կներկայացնեմ․․․ Դատի տալ չեղավ, սակայն սույնի ներկայացրած «փաստերը» «Ազգ» օրաթերթի բազմամյա լրագրող Ա․ Հովսեփյանը, ով երկար տարիներ Գերմանիայում է ապրում և շարունակում իր գործունեությունն այնտեղից՝ հրապարակեց այնպիսի փաստեր, այդ թվում նաև՝ լուսանկար /«Ազգ», 04․072025/, որոնք մեկին մեկ հերքում էին այսօր՝ Նշան Հովհաննիսյան անուն-ազգանունով, անցյալում՝ կարգալույծ արված Խորեն անվանյալ հոգևորականի հնչեցրածը՝ Հանրայինով՝ Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցի ընթացքում։

Այն վերաբերում էր ԳԴՀ կանցլեր Անգելա Մերկել-Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Վեհափառ փոխշփմանը։ Ներկայացվածը փաստարկված փաստ է, այլ ոչ՝ Պետրոսի լսարանում հնչած ապատեղեկատվություն, սուտ և կեղծիք։ Ըստ այդմ, 2018-ի օգոստոսի 23-25-ին տարածաշրջանային՝ Վրաստան, Հայաստան, Ադրբեջան այց կատարած ԳԴՀ կանցլեր Անգելա Մերկելը Երեւանում այցելել է Սուրբ Էջմիածին, հանդիպել Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ին: Այցը կայացել էր կանցլերի գրասենյակի արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերով գլխավոր խորհրդական Յան Հեքերի անմիջական հանձնարարությամբ: Իսկ հանդիպումն այդ տևել էր բավական երկար։ 40-րոպե տևողությամբ զրույցը, աներկբա, վկայությունն էր ջերմ մթնոլորտի, որի ընթացքում Էջմիածին այցելած Ա․ Մերկելը զրույցի ընթացքում ընդգծել էր, թե՝ իրազեկ է, որ Ամենայն Հայոց կաթողիկոսը սովորել եւ ծառայել է ԳԴՀ-ում:
Այսինքն, այս դեպքում գործ ունենք կոնկրետ փաստի հետ, որն անհերքելի է, որքան էլ փորձի ոմն Նշան և կամ՝ Խորեն՝ յուր հորինվածքներով սնել միամիտներին․․․

Իսկ այդօրինակ մարդկային տեսակներին մեծ հաշվով հետաքրքրողն այլ բան է՝ ստահոդ, փաշինյանահաճո լուրեր շրջանառելու միջոցով ակնկալել վարչապետի աթոռից կառչածի դավադիր ծրագրերում տեղ զբաղեցնել։ Ասել է՝ այս անձը խայտառակ սուտ և կեղծիք չէր կարող տարածել Հանրային հեռուստատեսությամբ՝ եթե այն հանձնարարողը և տիրաժավորողը փաշինյանական իշխանությունը չլիներ․․․

Հարց՝ երբ ՀՀ վարչապետի աթոռը զավթածը հրապարակ է նետում, թե՝ արտահերթ ընտրությունների ենք գնում, բայց՝ «Ամենայն Հայոց»-ի, ի՞նչ է ուզում ասել սրանով։ Պարզ է, չէ՞, որ կամենում է լսելի դարձնել ինչ-ինչ շրջանակների՝ եթե հետաքրքրված եք այս ընտրությամբ, պատրաստվեք․․․պատրաստ եղեք․․․
Ըստ էության, այդպիսով ինքը նաև խոստովանում է, որ տանդեմի հանձնարարությունն է կատարում, որ իրեն ասվել է՝ քանի դեռ այս հարցը չես լուծել՝ վերընտրվելուդ հարցը առկախ է մնալու։ Այսինքն՝ իր հետագա ընթացքն է սրանով պայմանավորված։ Այդ բանը շատ լավ հասկացել են որոշ կարգալույծներ, մի տեսակ՝ քպականներից ավելի քպական դառնալով։

Մինչ այդ արդեն Հայաստանում առկա բոլոր ուժային կառույցների հնարավորություններն ուղղվել էին դեպի Մայր Աթոռ․․․ Տարբեր ուժային համակազմերի հարձակումը եկեղեցու վրա շոկի մեջ էր գցել մարդկանց․ բոլորը զարմացած էին, չլսված-չտեսնված բան էր տեղի ունենում։ Սա իրական հարձակում էր՝ ուժայինների միջոցով, աածապարեկաբերետավորների բանակն ուղղակի գրոհեց Մայր Աթոռի վրա․․․Ապա՝ հոգևոր դասի և ժողովրդի կամքի դեմ՝ ընկրկեց և հետ քաշվեց․․․

Այն, ինչ այսօր տեղի է ունենում օնլայն, սոցցանցային հարթակներում, կարգալույծ հոգևորականների միջոցով, շարունակ եղել է, սակայն այժմ այդ հարձակումները թիրախավորված են։ Բնականաբար, այս երկու հարձակումների պատասխանատուն նույն անձն է։ Եվ կատարողներն էլ ենթարկվում են նրան։ Նրա վկաներն են։ Կարելի է լսել կարգալույծների խոսույթը՝ այսպես կոչված թավշյա հեղափոխության մասին և ապշել, քանի որ նրանցից զատ Հայաստանում և Սփյուռքում գրեթե մարդ չի մնացել, որ հասկացած չլինի, թե ինչ ավերածություններ է գործել թավիշ կոչվածը, որ թավիշ չի եղել և առավել ևս այսօր չի կարող լինել, որ ի սկզբանե եղել է պոպուլիզմով, ստի, սոցիալական ատելության հողի վրա՝ իշխանազավթում։

Եղել է նախկին քահանա՝ Տեր-Սահակ Գալստյան։ Իրականում նա այլևս Տեր-Սահակ չէ, այլ՝ կարգալույծ մեկը, ով դավադրապաշտական սցենարների մեծ պաշար ունի։ Օրինակ, նա ասում է՝ Բագրատին /Բագրատ Արքեպիսկոպոս Գալստանյանին, Բագրատ Սրբազանին/ են ուզում բերել, որ նա իր տեղը զիջի նրան, ում պիտի հետո տա իշխանությունը։ Սույն կարգալույծին, ինչպես այլ կարգալույծ արվածների, ինչպես քպականներին և նրանց ղեկավարին առաջին հերթին հետաքրքրում է հաշվապահությունը և անկողինը։ Այն, որ այս կարգի անձանց հետաքրքրողը փողն է և այլոց նեղ անձնական տիրույթ մտնելը, վկայում է և՛ նրանց խոսույթը, և՛ նրանց ակնկալիքները։ Կարգալույծ հոգևորականների համար գոյություն չունի ո՛չ փաշինյանական ապազգային քաղաքականության արդյունքում՝ ադրբեջանին հանձնված Արցախ, ո՛չ էլ՝ նիկոլփաշինյանական պարտվողականության հետևանքով ալիևին նվիրաբերված հայկական տարածքներ՝ ամբողջ գյուղեր և ռազմավարական բարձունքներ, լճեր և կարևոր դիրքեր․․․

Եկեղեցապատկան սրբություններ վաճառելուց և օտարելուց ակտիվ ճառասացությամբ հանդես ելող կարգալույծներին թե որքանո՞վ է հետաքրքիր Արցախի ու Հայաստանի ճակատագիրը, իրենց խոսքն իսկ ուղղակի վկա է։ Հոգևորի քարոզ նրանցից ակնկալել իսկ անհնար է, քանի որ նյութապաշտությունն իրենց ամեն տեքստից զգալի է։ Այս անձինք ակնհայտ կերպով Հայաստանն ու Արցախը վաճառողի իշխանության գովքն են անում։ Նրանց երկու բան է հետաքրքրում՝ հաշվապահություն և սպիտակեղեն քրքրել։

Իսկ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ին ինչ-որ մեղքեր վերագրելով սույնն ասում է՝ թող ապացուցեն, որ իմ ասածները սխալ են։ Այսինքն, սրանք լավ են յուրացրել ստալինյան եռյակի հայտնի սկզբունքը՝ ապացուցի՛ր, որ մեղավոր չես։
Ասում են՝ սրբություններ է վաճառել, մարդկանց է ոչնչացրել, կարո՞ղ է ապացուցել, որ չի արել․․․ Եվ իբրև հոգևորի պահապան մեջբերում է սույնը՝ քպական պատգամավորների անուններ․․

Իրականում հանձինս կարգալույծների՝ մենք գործ ունենք իսկական նիկոլավկաների հետ։ Այնպիսիների, որոնք 2025-ի հունիս-հուլիսին 2018-ի ապրիլի ժամանակներում են դեռ մնացել․․․

Արցախի կորստից, հազարավոր երիտասարդների մահերից, առայսօր թշնամի պետության մեջ բազմաթիվ գերիների առկայության պարագայում անգամ 2018-ի ստի և ատելության հեղափոխությունը թավիշ համարող այս կարգալույծներն ի՞նչ պակաս քպականներ են։ Ակնհայտ է, չէ՞, որ բոլորին նույն շպարգալկան է ուղարկվել, քանզի նրանք նույն տեքստն են կարդում, այն, որ իբրև հերթական մեսսիջ իրենց գուրուն կարող էր արագի մեջ գրել-ուղարկել՝ հանձնարարելով՝ ով ավելի մեծ սուտ կասի՝ ավելի մեծ պարգև կստանա․․․

ՈՒստի նրանք գրեթե նույն բանն են ասում՝ ոչինչ տարբեր չեն խոսում, չգիտես ինչու՞ նաև՝ ոմանք ոչ անհայտ Դոգի անունն ակնածանքով տալով ասես երազելով նրան հասնել և անցնել․․․ օնլայն տիրույթ գրավելով․․․

Եվ ամենահետաքրքիրն այն է, որ բոլոր կարգալույծները հակառուս են, բոլորը սուր են ճոճում «Փութինի» դեմ։ Նրանց աչքին Սամվել Կարապետյանը նոր Ռուբեն Վարդանյան է, որ եկել է օգնելու՝ Հայաստանում հեղաշրջում իրագործելուն։ Մի բան միանշանակ է՝ սույն կարգալույծների սրտով է Հայաստանի՝ թուրքադրբեջանական տանդեմի ճիրաններում հայտնվելը։ Հայաստանի և հայության ճակատագիրը սրանց չի՛ հետաքրքրում, հետաքրքրում է այլ բան․․․
Ըստ էության, նրանց խոստումներ է տրվել ներկա ապազգային խմբակի կողմից։ Ես քեզ, դու ինձ՝ սկզբունքով է խաղը և անթաքույց է այլևս․․․
Ի դեպ, այս կարգալույծներն իրենց կեղտաբերան, բանսարկու էությամբ նիկոլից գրեթե չեն տարբերվում, խոսույթը նույնն է։ Հետաքրքրություններն էլ՝ նույնն են։ Սրանք ոչինչ չեն խոսում տանդեմի և նրա հայաստանյան կամակատարների մասին, երկիրը թուրքին հանձնող նիկոլն իրենց ձեռնտու է․․․

Ի վերջո, կարգալույծ հոգեւորականների մեջ կա նաև Փաշինյանի համակարգող խորհրդի անդամ, մեկը, որն արդեն իսկ ծրագիր, պլան ունի մշակած և օնլայն տիրույթում արդեն իսկ բացահայտել է, թե իրենք ինչպես են մտադիր հասնել կաթողիկոսի փոփոխությանը․․․ Խոսքը դեռ մարտի 17-ին կարգալույծ արված՝ Վառնայի Սուրբ Սարգիս եկեղեցու հոգևոր հովիվ տեր Արմեն քահանա Մելքոնյանի մասին է՝ ավազանի անունը Սարգիս Մելքոնյան․․․ Մեկը, որ 2018 թվականին մասնակցություն է ունեցել նաև, այսպես կոչված, «Նոր Հայաստան, Նոր Հայրապետ» հակաեկեղեցական խմբի գործողություններին։
Հասկանալի է, չէ՞, որ այսօր արդեն սույնի կողմից փաշինյանական հրահանգն է ի կատար ածվում, որն իջեցվեց օրերս՝ ընտրություն, բայց՝ «Ամենայն Հայոց»-ի․․․
Ի դեպ, ըստ Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրենի տարածած պարզաբանման՝ Արմեն քահանա Մելքոնյանը կարգալույծ էր արվել մասնավորապես հետեւյալ պատճառներով. «Առանց հոգևոր իշխանության արտոնության իր ծառայության վայրից դուրս գործունեություն իրականացնելու և եկեղեցական իշխանության նկատմամբ զրպարտչական, անարգալից բնույթի լուրեր տարածելու ու հավատացյալների շրջանում խառնակչություն և գայթակղություն ստեղծելու համար»։

Նպատակը՝ փաշինյանական ուղղորդմամբ է՝ Վեհարանը «ազատելը» եւ Կաթողիկոսական նոր ընտրություններ կազմակերպելը․․․

pastinfo.am 

դիտվել է 1537 անգամ
Լրահոս
Ամերիկայի բարձր խաղադրույքը Զանգեզուրի վրա. ինչպե՞ս կարող է ԱՄՆ-ի գլխավորած միջանցքը կրճատել Եվրոպայի էներգետիկ ծախսերը և հակազդել Ռուսաստանին․ Forbes. 168.am Վանաձորում 2 ժամ որոնողական աշխատանքներից հետո երեխային հայտնաբերել են հոր մեքենայի բեռնախցիկում Ավստրալիան Ուկրաինային է փոխանցել խոստացված Abrams տանկերի մեծ մասը Իսրայելի բանակն ընդլայնում է ռազմական գործողությունները Գազայում Վերին Դվին և Արևշատ համայնքներում ձերբակալված չորս անձինք ազատ են արձակվել «ՀԷՑ»-ի յուրաքանչյուր աշխատակցին բժշկական ապահովագրություն՝ Կարապետյանի նախաձեռնությամբ Արցախի հայկական պահելուն օժանդակելը կլիներ ցեղասպանության ենթարկված հայ ժողովրդի փոքրիկ փոխհատուցումը․ Գարիկ Քեռյան ՀԷՑ-ի մասին ամբողջ ճշմարտությունը․ Սամվել Կարապետյանը հաղթելու է․ Հրանտ Բարգրատյան (video) 5 մլրդ 59 մլն դրամ տրամադրել աղբահանության համար, բայց այս պատկերը լինի․ Աննա Ավետիսյան Ամերիկյան շատ բակերում այսպիսի ցուցանակներ են տեղադրված․ գիտեք՝ ինչո՞ւ Վահան Հովհաննիսյան Թրամփը հայտնի է իր պոպուլիստական հայտարարություններով, որոնց մեծ մասը հետո մոռացվում է կամ մնում թղթի վրա. Արմեն Հովասափյան Մոսկվայի մարզում ադրբեջանական սփյուռքը, ամենայն հավանականությամբ, կլուծարվի. Էլշան Իբրահիմով «Ասե՞ղ է, որ չեն կարողանում հայտնաբերել». Էջմիածնում ողբերգության միջադեպի գործով նախաքննությունը չի ավարտվել, փախուստի դիմած անձին դեռևս չեն հայտնաբերել Ռուսաստանը հարվածներ է հասցրել Ուկրաինային՝ օգտագործելով ավելի քան 300 ԱԹՍ և 30 հրթիռ․ Զելենսկի Իրանը ՀՀ-ին հայտնել է տարածաշրջանային աշխարհաքաղաքական քարտեզի փոփոխությանը դեմ լինելու մասին․ Mehr 14-ամյա պատանին գյուղի սրճարանի մոտ վեճի ընթացքում դանակահարել է 25-ամյա երիտասարդին Որպես բռնապետ՝ Նիկոլը շատ վտանգավոր է Թուրքիայի և Ադրբեջանի համար. հարցը լուծելու են. Բագրատյան (video) Տավուշի մարզում բեռնատարի անվադողն ընկել է վարորդի վրա․ նա մահացել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակը չի կիրառում «միջանցք» տերմինը, անգամ շփոթվում է հարցից. Հայրապետյան Իրավապահնե՛ր, հասկանու՞մ եք՝ ինչ է ձեզ սպասվում, երբ կատարում եք այս վիճակում հասած Նիկոլի պահանջը (video) Արևմուտքը չի կարողանա ապահովել Հայաստանի անվտանգությունը․ Արա Աբրահամյան Երևան-Սևան ավտոճանապարհին 2000-ից ավելի ավտոմեքենաներ չեն կարողանում տեղաշարժվել Արտակարգ իրավիճակ՝ Երևան-Սևան ավտոճանապարհին․ 2000-ից ավել մեքենաներ կանգնած են (video) Ռուբեն Հակոբյանի և մյուսների վրա կարած գործում զայրացնող մի դրվագ կա․ Հրանտ Բագրատյան (video) #ՀԻՄԱ․ Հարյուր հազարավոր զոհեր ենք ունենալու․ Բագրատյանը քարտեզով բացատրում է արտապատվիրակման աղետը (мшвущ)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Հուլիսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հուլիսի 18-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հուլիսի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հուլիսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հուլիսի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հուլիսի 17-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դավթյանը Հուլիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հուլիսի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հուլիսի 16-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am