Այսուհետ հայտարարում ենք՝ ամեն կիրակի, ժամը 15:00 Բեռլինում հայկական դեսպանատան առջև կազմակերպելու ենք բողոքի ցույց, մինչև ապօրինի ձերբակալված Միքաել Արքեպիսկոպոս Սրբազանը, Բագրատ Արքեպիսկոպոս Սրբազանը, Սամվել Կարապետյանը և մյուս քաղբանտարկյալները ազատ չարձակվեն։ Այս մասինի ֆեյսբուքյան իր էջում գրել է գերմանահայ հասարակական գործիչ, պրոֆեսոր Ավետիս Սադոյանը:
«Բանտերը գողերի, ավազակների ու դավաճանների համար են, ոչ թե Սրբազանների ու ֆորբսի ցուցակներում ներառված հայ մեծահարուստների համար։ Մյուս ցույցը՝ հուլիսի 6-ին դեսպանատան առջև։ Հաջորդը հուլիսի՝ 13-ին։ Ցույցին կարող եք միանալ նաև առցանց։ Առցանց մասնակցության համար դիմել Արամ Մկրտչյանին:
Բարձրացնենք մեր ձայնը ընդդեմ Հայաստանի բռնապետական ռեժիմի Նիկ․- Փաշի ղեկավարությամբ, որն իր դաժանությամբ անցավ բոլոր նախկիններին, որը իր կառավարությամբ ապրում է առանձին կյանք, իսկ ժողովուրդը առանձին կյանք, որը նույնիսկ սահմանադրության օրը նշում է ոչ թե իր ժողովրդի հետ այլ Հայաստանում հավատարմագրված դեսպանների հետ Օպերայի շենքում, փակված ոստիկանության եռաշերտ շղթայով քանի որ ժողովրդի հետ նա այլևս ոչ մի աղերս չունի։
Ուրախ կլինենք ձեր դիրքորոշումը լսել ու լսել դարձնել գարշելի ռեժիմի ներկայացուցիչ ՀՀ դեսպանատան աշխատակիցներին ու անձամբ դեսպանին, որը նախորդ ցույցից տասնհինգ րոպե առաջ ծլկեց դեսպանատնից թողնելով դեսպանատունը դատարկ, որ հանկարծ ստիպված չլինի գերմանական ոստիկանության հորդորների տակ դուրս գա և վերցնի ցույցի պահանջագիր-պետիցիան։
Հ․ Գ․ Բեռլինում 29.06.2025 ցույցը Սփյուռքում գրանցված առաջին ցույցն էր ի պաշտպանություն ձերբակալված Սրբազանների և Սամվել Կարապետյանի»։
Հունիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հունիսի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հունիսի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հունիսի 16-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հունիսի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ, ԲՀԿ ցուցակով պատգամավորի թեկնածու Սուրեն Սուրենյանցը
Հունիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է լեզվաբան Նարինե Դիլբարյանը
Հունիսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը
Հունիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը
Հունիսի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Հունիսի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը