Փաշինյանը լրատվամիջոցի դեմ հայց է ներկայացրել և 1 մլն դրամ փոխհատուցում է պահանջում․ «Հետք»

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայցադիմում է ներկայացրել «Հրապարակ» օրաթերթի դեմ՝ պահանջելով հերքել զրպարտություն համարվող տվյալները և վճարել փոխհատուցում՝ 1 մլն դրամի չափով, որպես ոչ նյութական վնասի փոխհատուցում, հայտնում է «Հետքը»։
Հուլիսի 4-ին հայցադիմումը մուտքագրվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան և մակագրվել դատավոր Նելլի Հարությունյանին։
Վարչապետը 2025թ. հունիսի 6-ին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում կիսվել էր «Փաշինյանը դավաճանում է արդյոք կնոջը» վերնագրով հոդվածը և գրել, որ «Հրապարակ» թերթին անպայման դատի կտա՝ ապացուցելու, որ ընտանեկան և հոգևոր կյանքն իր համար արժեք ու սկզբունք են և ոչ թե մարդկանց մոլորեցնելու միջոց։