Իշխան Սաղաթելյանը Բրյուսելում հաջողությամբ խորացրել է ՀՀ-ի և Արցախի ուղղությամբ համագործակցությունը. քաղաքագետ

ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի Կենտրոնական գրասենյակի հատուկ ծրագրերի պատասխանատու, քաղաքագետ Գևորգ Ղուկասյանն ամփոփել է ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանի` Բրյուսել կատարած այցի արդյունքները.

«Արդեն չորրորդ տարին է՝ եվրոպական քաղաքական շրջանակների հետ փոխադարձ հետաքրքրության հարցեր քննարկելու և հարաբերություններն ամրապնդելու նպատակով, ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանն այցելում է Բրյուսել։

Այդ այցելություններում ներառված են հանդիպումներ Եվրոպական միության օրենսդիր և գործադիր իշխանության՝ մեր տարածաշրջանի պատասխանատու բարձրաստիճան պաշտոնյաների, ՀՅԴ գործընկեր՝ Եվրոպայի սոցիալիստական կուսակցության ղեկավարների, բելգիական քաղաքական շրջանակների հետ։ Այս տարվա այցից հետո, թերևս ավելի քան նախկինում, Հայաստանի իշխանությունների մոտ բարձրացել է հիստերիայի հերթական ալիքը։

Դրա պատճառը միայն այն չէ, որ մենք ի թիվս այլնի խոսում ենք արցախահայության իրավունքների պաշտպանությունից, ադրբեջանական ծավալապաշտությունից կամ ռազմագերիների ազատության խնդրից։ Իշխանական հիստերիայի պատճառը հիմնականում այն է, որ չնայած բոլոր ճնշումներին, ստահոդ պրոպագանդային, որ նրանք ՀՀ դեսպանատների միջոցով իրականացնում են ընդդիմադիր ուժերի նկատմամբ, մեզ, այնուամենայնիվ, հաջողվում է միջազգային գործընկերներին ներկայացնել իրականությունը ՀՀ-ում տիրող իրավիճակի վերաբերյալ։

Հայաստանի իշխանությունների խայտառակ վարքի պայմաններում բավական բարդ է մեր միջազգային գործընկերների հետ քննարկումներում մի կողմից ներկայացնել օբյեկտիվ իրականությունը, մյուս կողմից ներկա և ապագա քաղաքական գործընթացներում վտանգի տակ չդնել Հայաստանին արտաքին զորակցության հնարավորությունը։ Սա բարդ, բայց և նուրբ ու հմուտ աշխատանքի արդյունքում հասանելի քաղաքական առաջադրանք է։

Ի դեպ, Հայաստանում և ամբողջ տարածաշրջանում Դաշնակցությունը միակն է, որ անդամակցում է համեվրոպական այնպիսի խոշոր կուսակցության, ինչպիսիսն Եվրոպայի սոցիալիստական կուսակցությունն է, մենք նաև միակն ենք, որ ինստիտուցիոնալ հենքով մնայուն հարաբերություններ ունենք Եվրոպական խորհրդարանի մեծությամբ երկրորդ քաղաքական խմբի՝ սոցիալ-դեմոկրատների հետ։

Իսկ առաջիկա համագործակցության համար նախանշված կոնկրետ ծրագրերն ու դրանց ուղղությամբ ձեռք բերված պայմանավորվածությունները առաջիկայում նորից թերևս հիմք կհանդիսանան հակադաշնակցական հիստերիայի համար։ ՀՅ Դաշնակցության ղեկավար մարմինները, կուսակցության արտաքին քարտուղարությունը, ինչպես նաև ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի ու գրասենյակների միջազգային ցանցը շարունակում են Հայաստանի ու հայության շահերի պաշտպանությանն ուղղված գործողությունները»։

դիտվել է 395 անգամ
Լրահոս
«Նիկոլ Փաշինյանին ո՛չ ոք էլ չի փրկելու, անգամ Աստված»․ Վահե Մովսիսյան (video) Իրանը և Իսրայելը հայտարարել են հարվածները դադարեցնելու մասին Հերի՛ք եղավ, մենք գնալու ենք ամեն ձայնի հետևից․ Արման Աբովյան (video) Հունիսի 7-ի ընտրությունները համարում ենք ոչ լեգիտիմ, մեր պայքարը նոր է սկսվում. Գուրգեն Սիմոնյան Նիկո՛լ, ես քո էս արածը չե՛մ հանդուրժելու․ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան (video) Ընտրատեղամասի դիմաց պաշտոնատար անձի գործունեությանը միջամտելու համար ձերբակալվել է 2 քաղաքացի Երեկ մենք ականատեսը եղանք սարսափելի այլանդակության․ Թորգոմ Տեր-Մկրտչյան (video) Հարց եմ տալիս ձեզ՝ ի՞նչ երեկ եղել Ներքին Հանդում․ Նարե Սոսե (video) Պայքարը նոր է սկսվում․ դրանց վախեցած դեմքերը տեսա՞ք․ իրենք գիտեն՝ ինչ է սպասվում․ Հռիփսիմե Եգանյան (video) Խայտառակ տվյալներ ենք բացահայտում․ԲՀԿ-ին խորհրդարան մտնելու համար պետք է 50-60 ձայն.Էլինար Վարդանյան (video) ԲՀԿ-ն վերահաշվարկ է պահանջել, արդեն 4 տեղամասից 120 ձայն հետ է վերադարձել մեզ. Արման Աբովյան (video) ՔՊ-ականները երեկ սիրտ չեն ունեցել․ ի՞նչ է եղել դրանց շտաբում․ Վահե Մովսիսյան (video) «Ես թքե՛մ ձեր նամուսի վրա․․․ Նիկոլը երեկ ստորագրեց դա»․ Նարե Սոսե (video) Մեր սկսած գործը կիսատ չենք թողնելու․ աննախադեպ խախտումներ ենք գրանցել․ Մելոյան (video) Զատուլինի կոշտ նախազգուշացումը․ ՔՊ-ի հաղթանակը կասկածի տակ է, Շիրակի ռազմաբազան՝ վտանգի (video) Ողջ քարոզարշավի ընթացքում արտաքին ճնշումները մեծ ազդեցություն ունեցան. ԵԱՀԿ դիտորդ Թեհրանի և Քերմանշահի օդանավակայանները չեղարկել են բոլոր չվերթները Ստամբուլում մեկնարկել է Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի ԱԳ նախարարների հանդիպումը Այս պայմաններում հրապարակված թվերը չեն կարող արտացոլել իրական պատկերը․ «Ուժեղ Հայաստան»-ի խոսնակ Հանցագործության մասին չհայտնած անձը ձերբակալվել է․ ՔԿ Իրանում հայտարարել են ԱՄՆ-ի հետ բանակցությունները շարունակելու մասին Մանդատները վերցնելու եւ չվերցնելու հետեւանքների մասին. Արփինե Հովհաննիսյան (video) «Որդիների կանչ» ՀԿ-ն դիմել է ընդդիմությանը ԲՀԿ-ն դիմելու է վերահաշվարկի համար և հետամուտ է լինելու ընտրախախտումների բացահայտմանը․ Տոնոյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 5-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հունիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունիսի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀԱԿ անդամ Լևոն Զուրաբյանը Հունիսի 5-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Հունիսի 5-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հունիսի 4-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հունիսի 4-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հունիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հունիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am