Իշխան Սաղաթելյանը Բրյուսելում հաջողությամբ խորացրել է ՀՀ-ի և Արցախի ուղղությամբ համագործակցությունը. քաղաքագետ

ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի Կենտրոնական գրասենյակի հատուկ ծրագրերի պատասխանատու, քաղաքագետ Գևորգ Ղուկասյանն ամփոփել է ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանի` Բրյուսել կատարած այցի արդյունքները.

«Արդեն չորրորդ տարին է՝ եվրոպական քաղաքական շրջանակների հետ փոխադարձ հետաքրքրության հարցեր քննարկելու և հարաբերություններն ամրապնդելու նպատակով, ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանն այցելում է Բրյուսել։

Այդ այցելություններում ներառված են հանդիպումներ Եվրոպական միության օրենսդիր և գործադիր իշխանության՝ մեր տարածաշրջանի պատասխանատու բարձրաստիճան պաշտոնյաների, ՀՅԴ գործընկեր՝ Եվրոպայի սոցիալիստական կուսակցության ղեկավարների, բելգիական քաղաքական շրջանակների հետ։ Այս տարվա այցից հետո, թերևս ավելի քան նախկինում, Հայաստանի իշխանությունների մոտ բարձրացել է հիստերիայի հերթական ալիքը։

Դրա պատճառը միայն այն չէ, որ մենք ի թիվս այլնի խոսում ենք արցախահայության իրավունքների պաշտպանությունից, ադրբեջանական ծավալապաշտությունից կամ ռազմագերիների ազատության խնդրից։ Իշխանական հիստերիայի պատճառը հիմնականում այն է, որ չնայած բոլոր ճնշումներին, ստահոդ պրոպագանդային, որ նրանք ՀՀ դեսպանատների միջոցով իրականացնում են ընդդիմադիր ուժերի նկատմամբ, մեզ, այնուամենայնիվ, հաջողվում է միջազգային գործընկերներին ներկայացնել իրականությունը ՀՀ-ում տիրող իրավիճակի վերաբերյալ։

Հայաստանի իշխանությունների խայտառակ վարքի պայմաններում բավական բարդ է մեր միջազգային գործընկերների հետ քննարկումներում մի կողմից ներկայացնել օբյեկտիվ իրականությունը, մյուս կողմից ներկա և ապագա քաղաքական գործընթացներում վտանգի տակ չդնել Հայաստանին արտաքին զորակցության հնարավորությունը։ Սա բարդ, բայց և նուրբ ու հմուտ աշխատանքի արդյունքում հասանելի քաղաքական առաջադրանք է։

Ի դեպ, Հայաստանում և ամբողջ տարածաշրջանում Դաշնակցությունը միակն է, որ անդամակցում է համեվրոպական այնպիսի խոշոր կուսակցության, ինչպիսիսն Եվրոպայի սոցիալիստական կուսակցությունն է, մենք նաև միակն ենք, որ ինստիտուցիոնալ հենքով մնայուն հարաբերություններ ունենք Եվրոպական խորհրդարանի մեծությամբ երկրորդ քաղաքական խմբի՝ սոցիալ-դեմոկրատների հետ։

Իսկ առաջիկա համագործակցության համար նախանշված կոնկրետ ծրագրերն ու դրանց ուղղությամբ ձեռք բերված պայմանավորվածությունները առաջիկայում նորից թերևս հիմք կհանդիսանան հակադաշնակցական հիստերիայի համար։ ՀՅ Դաշնակցության ղեկավար մարմինները, կուսակցության արտաքին քարտուղարությունը, ինչպես նաև ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի ու գրասենյակների միջազգային ցանցը շարունակում են Հայաստանի ու հայության շահերի պաշտպանությանն ուղղված գործողությունները»։

դիտվել է 395 անգամ
Լրահոս
Մեծ Բրիտանիայում անոմալ շոգը գերազանցել է 50-ամյա ռեկորդը Բախվել են «Mitsubishi Pickup»-ը, «Opel»-ը և «Kia»-ն․ վերջինը հայտնվել է կանաչ գազոնում Երևանում 1,5-ամյա աղջնակը ընտանիքի անդամների հետ տեղափոխվել է հիվանդանոց Իշխանությունները չեն էլ թաքցնել, որ իրավապահ համակարգը վերածել են քաղաքական հաշվեհարդարի գործիքի AI լուծումներ, աշխարհագրության ընդլայնում և ավելին. Eventhub-ի նոր հնարավորությունները և առաջարկները Իրանը պատրաստ է անվտանգության համաձայնագրեր կնքել 21-ամյա վարորդը «Ford»-ով բախվել է բետոնե արգելապատնեշին և գլխիվայր հայտնվել ձորակում․ կա վիրավոր Հունիսի 25-ին 1 ժամով անհասանելի կլինեն Առաջին, բայց նաև վերջին պաշտոնյան է, որ թռչել է Թրամփի ուղու վրայով Վեհափառը ընդունել է ՀՀ-ում Իրանի դեսպանին և «Էսրա» միջազգային հիմնադրամի նախագահին. Մայր Աթոռ Մեդվեդևը ՀՀ-ին մեղադրել է տարածաշրջանում ՆԱՏՕ-ի ազդեցությանն աջակցելու մեջ ԱՀԿ-ն գնահատել է էբոլայի տարածման տեմպը ԱՄՆ պետքարտուղարն ու ԱՄԷ նախագահը քննարկել են Իրանի շուրջ համաձայնագրերը Ուժեղ քամին մեծ վնաuներ է հասցրել Տանձուտ գյուղում Քանի դեռ ընդդիմությունը նախաձեռնությունը չի խլել, այս անօրինական գործընթացները շարունակվելու են «Հիմա էլ վախենում եք նրանց նկարներից, ում զրկել եք կյանքից». 44-օրյա պատերազմի հերոսի քույր Նատալյա Ռոտենբերգի փաստաբանը հաստատում է՝ Տիգրան Արզաքանցյանը բռնություն է գործադրել նրա նկատմամբ Նոր Հաճընի կամրջի վրա բախվել են 5 ավտոմեքենա․ հղի կինը տեղափոխվել է հիվանդանոց Ուժեղ բանակները ևս կարող են պարտվել, եթե նրանց առաջնորդում են թույլ ու անճար հրամանատարներ.Հասրաթյան Քաղաքական հրահանգները եղել են հրապարակային. Երվանդ Վարոսյան Ավետիք Չալաբյանը 2 ամսով կալանավորվեց Խախտումը կառաջացնի տուգանք և միավորի կորուստ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am