Այնտեղ, որտեղ ռուս զինվորի ոտքն էր, այսօր արդեն Էրդողանի ոտքն է. Հակոբ Բադալյան

Հակոբ Բադալյանը գրում է. «Էրդողանը հույս է հայտնում, որ ռուս-ադրբեջանական հակամարտության սրումը չի հասնի կրիտիկական աստիճանի, նշելով, թե Թուրքիան ռազմավարական հարաբերություն ունի թե Ռուսաստանի, թե Ադրբեջանի հետ:

Այստեղ թերեւս կա ուշադրության արժանի մի նրբերանգ: Էրդողանը գոնե առայժմ չի առանձնացնում Ադրբեջանին, այսինքն դիրքավորվում է համաչափ հեռավորության վրա, այն դեպքում, երբ Ադրբեջանի հետ իրավապայմանագրային փաստաթղթային բազան իհարկե շատ ավելի սերտ է: Ի վերջո, Ռուսաստանի եւ «կրտսեր եղբոր» այսպես ասած բախման պարագայում նա արձագանում է հավասարության նշանով, գոնե հրապարակավ:

Իհարկե, սա չի նշանակում, որ Էրդողանը «կուլիսներում» չի ոգեշնչի Ալիեւին՝ Պուտինի հանդեպ ավելի հանդուգն լինելու համար: Ավելին, օկուպացված Ստեփանակերտ այցելությունը՝ տնտեսական գործակցության կազմակերպության գագաթնաժողովի շրջանակում, ուներ այդ իմաստով բավականին ցցուն սիմվոլիկա:

Ընդամենը մեկ տարի առաջ դեռ ուժի մեջ էր Ստեփանակերտում ռուսական խաղաղապահ ներկայության մասին համաձայնությունը, որը 2024-ի ապրիլին չեղարկվեց Պուտինի եւ Ալիեւի փոխադարձ պայմանավորվածությամբ: Այստեղ իհարկե էական գործոն է այն, որ հայաթափվեց Արցախը, իսկ այդ հարցում էլ Ռուսաստանը մեղադրում է Փաշինյանին, որ ճանաչեց Արցախը Ադրբեջանի մաս:

Իհարկե սա ամենեւին անհիմն մեղադրանք չէ, անշուշտ: Բայց, անգամ, եթե այդպես է, դրանից իհարկե Ռուսաստանի պարտությունը ոչ միայն չի «արդարանում», այլ դառնում է ավելի աղաղակող: Այնտեղ, որտեղ ռուս զինվորի ոտքն էր՝ ինչպես կասեր Պուտինը, այսօր արդեն Էրդողանի ոտքն է:

Միեւնույն ժամանակ սակայն, Էրդողանը մտածում է ինչպես Պուտինը: Դա է պատճառը, որ նրանք ընդհանուր առմամբ լավ են հասկանում ու զգում իրար: Եվ Էրդողանը, որն ինքը պլանավորում է շատ հեռահար, պատկերացնում է նաեւ Պուտինի հեռահար պլանավորումը: Նրանք չափում են տասնամյակներով, ու այստեղ Էրդողանի համար կա խնդիր: Որքան էլ նա էապես ամրապնդվել է Հարավային Կովկասում, այդուհանդերձ ուկրաինական պատերազմը նրա համար ունի մի շատ մտահոգիչ ասպեկտ, գոնե առայժմ:

Դա Պուտինի վա-բանկ խաղն է: Եվ այդ հանգամանքը համենայն դեպս ամրագրվեց նաեւ Պուտին-Թրամփ վերջին հեռախոսազրույցում, որտեղ ՌԴ նախագահը հայտարարել է, որ չի նահանջի Ուկրաինայում իր դրած նպատակներից: Այսինքն, վա-բանկը վերհաստատվել է:

Իսկ Թրամփը հետո ասում է, որ Պուտինը պրոֆեսիոնալ է: Այսինքն, Թրամփը արձանագրում է, որ Պուտինի վա-բանկը հուսահատության կամ էմոցիայի դրսեւորում չէ, այլ պրոֆեսիոնալ հաշվարկի:

Իսկ այդ վա-բանկը չի վերաբերում միայն Ուկրաինային, Էրդողանը դա լավ է պատկերացնում: Ահա թե ինչու է նա շահագրգռված ուկրաինական հարցում միջնորդությամբ եւ որեւէ արդյունքի հասնելով, որպեսզի «կոտրի» հենց այդ տրամաբանությունը, որը Պուտինը վաղ, թե ուշ հասցնելու է նաեւ Կովկաս:

Ուկրաինական հարցում Թուրքիան փորձում է ընդամենը կանխարգելել ընթացքը, որն իր հաշվարկով վաղ թե ուշ հենց իրեն է դնելու Ուկրաինայի դերում: Ուկրաինայի դերում զուտ այն իմաստով, որ հարկ է լինելու ընտրել՝ կամ պատերազմ միջուկային Ռուսաստանի դեմ՝ նոր ռուս-թուրքական պատերազմ, բայց արդեն Ռուսաստանի միջուկային զինանոցով, կամ հարկ կլինի պայմանավորվել Ռուսաստանի հետ:

Այդ ֆոնին, զարմանալի չէ, որ Անկարան բոլորովին ոգեւորված չի լինի ռուս-ադրբեջանական հարաբերության սրացումով: Դրանով շահագրգռվածները կլինեն շատ, եւ նույնիսկ կարելի է նշմարել անգամ Ռուսաստանի շահագրգռվածության որոշակի սցենար, բայց բոլորովին ոչ Թուրքիայի»։

դիտվել է 488 անգամ
Լրահոս
Այդ հրահանգից հետո սկսել են իրենց պատեպատ տալ, որպեսզի շեֆին հաճոյանան. «Իրավունք» ՔՊ-ական 29 պատգամավորներ այլևս մանդատ չեն ունենա. ովքեր են նրանք. «Ժողովուրդ» Փոխնախարար Նանուշյանը պասիվացել է հեգնանքի տեսանյութից հետո. «Ժողովուրդ» Քելեխչու նման ոչ մի առիթ բաց չի թողնում. Ոսկան Սարգսյան Բեյրութում հարձակման է ենթարկվել օդանավակայանին հարակից թաղամասը Ինչո՞ւ են օկուպացված Արցախում «վերաբնակեցվող» ադրբեջանցիները վերադառնում Բաքու Խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում, վիրավոր կա Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը զինադադարի կոչ է ուղղել ԱՄՆ-ին, Իսրայելին, Իրանին Իրանի դեսպանը հայտնել է Բեյրութում Իսրայելի կողմից իրականացված հարվածի հետևանքով չորս դիվանագետի մահվան մասին Դերասան Գոռ Հակոբյանի որդու մոտ ախտորոշվել է չարորակ ուռուցքի հազվադեպ տեսակ Ի՞նչ եղանակ սպասել մարտի 11-ից 15-ին Բագրատաշենի անցակետի վրացական կողմում բեռնատարների երկար հերթեր են․ վարորդները օրերով սպասում են ԱՄՆ-ն Իսրայելին կոչ է անում դադարել հարվածել Իրանի էներգետիկ ենթակառուցվածքներին Հայաստանը եզրագծին է․ ինքնիշխանությո՞ւն, թե՞ վերածում «Արևմտյան Ադրբեջանի»․ Սուրեն Սուրենյանց Թե որքան խոստումներ է տվել այս կառավարությունը մեր ժողովրդին ու չի կատարել․ Առաքելյան Փաստորեն Իրանում չգտնվեց իրանական «նիկոլ», ով Իրանը տանի տևական կապիտուլյացիայի. Ստեփան Դանիելյան Իրանցիները վաստակել են իրենց հակառակորդ՝ աշխարհի ամենահզոր բանակի հարգանքը․ Իրանագետ «Պատրաստվո՞ւմ եք Նիկոլից մաքրել երկիրը. այս հարցից ընտրությանը պատրաստվող ընդդիմությունը խուսափել չի կարող». Միհրան Հակոբյան Արարատի մարզում 61-ամյա վարորդը «ՎԱԶ 2106» վարելիս հանկարծամшհ է եղել և բшխվել բնակչի տան ցանկապատին ՀԱԿ-ը կմասնակցի ընտրություններին բացառապես սեփական ցուցակով՝ լինի դա միայնակ, թե´ կուսակցությունների դաշինքի ձևաչափով․ Լևոն Զուրաբյան ԱԺ «Հայաստան» խմբակցության հրավերով Ազգային Ժողովում տեղի կունենա խորհրդարանական քննարկում Երևանի քաղաքապետարանի «Կանաչապատում» ՀՈԱԿ-ը հերթական ծառասպանդն է իրականացրել․ ակտիվիստ
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Մարտի 11-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբիկ Հակոբյանը Մարտի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մարտի 10-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Մարտի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Մարտի 10-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 10-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մարտի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Մարտի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը Մարտի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am