Այնտեղ, որտեղ ռուս զինվորի ոտքն էր, այսօր արդեն Էրդողանի ոտքն է. Հակոբ Բադալյան

Հակոբ Բադալյանը գրում է. «Էրդողանը հույս է հայտնում, որ ռուս-ադրբեջանական հակամարտության սրումը չի հասնի կրիտիկական աստիճանի, նշելով, թե Թուրքիան ռազմավարական հարաբերություն ունի թե Ռուսաստանի, թե Ադրբեջանի հետ:

Այստեղ թերեւս կա ուշադրության արժանի մի նրբերանգ: Էրդողանը գոնե առայժմ չի առանձնացնում Ադրբեջանին, այսինքն դիրքավորվում է համաչափ հեռավորության վրա, այն դեպքում, երբ Ադրբեջանի հետ իրավապայմանագրային փաստաթղթային բազան իհարկե շատ ավելի սերտ է: Ի վերջո, Ռուսաստանի եւ «կրտսեր եղբոր» այսպես ասած բախման պարագայում նա արձագանում է հավասարության նշանով, գոնե հրապարակավ:

Իհարկե, սա չի նշանակում, որ Էրդողանը «կուլիսներում» չի ոգեշնչի Ալիեւին՝ Պուտինի հանդեպ ավելի հանդուգն լինելու համար: Ավելին, օկուպացված Ստեփանակերտ այցելությունը՝ տնտեսական գործակցության կազմակերպության գագաթնաժողովի շրջանակում, ուներ այդ իմաստով բավականին ցցուն սիմվոլիկա:

Ընդամենը մեկ տարի առաջ դեռ ուժի մեջ էր Ստեփանակերտում ռուսական խաղաղապահ ներկայության մասին համաձայնությունը, որը 2024-ի ապրիլին չեղարկվեց Պուտինի եւ Ալիեւի փոխադարձ պայմանավորվածությամբ: Այստեղ իհարկե էական գործոն է այն, որ հայաթափվեց Արցախը, իսկ այդ հարցում էլ Ռուսաստանը մեղադրում է Փաշինյանին, որ ճանաչեց Արցախը Ադրբեջանի մաս:

Իհարկե սա ամենեւին անհիմն մեղադրանք չէ, անշուշտ: Բայց, անգամ, եթե այդպես է, դրանից իհարկե Ռուսաստանի պարտությունը ոչ միայն չի «արդարանում», այլ դառնում է ավելի աղաղակող: Այնտեղ, որտեղ ռուս զինվորի ոտքն էր՝ ինչպես կասեր Պուտինը, այսօր արդեն Էրդողանի ոտքն է:

Միեւնույն ժամանակ սակայն, Էրդողանը մտածում է ինչպես Պուտինը: Դա է պատճառը, որ նրանք ընդհանուր առմամբ լավ են հասկանում ու զգում իրար: Եվ Էրդողանը, որն ինքը պլանավորում է շատ հեռահար, պատկերացնում է նաեւ Պուտինի հեռահար պլանավորումը: Նրանք չափում են տասնամյակներով, ու այստեղ Էրդողանի համար կա խնդիր: Որքան էլ նա էապես ամրապնդվել է Հարավային Կովկասում, այդուհանդերձ ուկրաինական պատերազմը նրա համար ունի մի շատ մտահոգիչ ասպեկտ, գոնե առայժմ:

Դա Պուտինի վա-բանկ խաղն է: Եվ այդ հանգամանքը համենայն դեպս ամրագրվեց նաեւ Պուտին-Թրամփ վերջին հեռախոսազրույցում, որտեղ ՌԴ նախագահը հայտարարել է, որ չի նահանջի Ուկրաինայում իր դրած նպատակներից: Այսինքն, վա-բանկը վերհաստատվել է:

Իսկ Թրամփը հետո ասում է, որ Պուտինը պրոֆեսիոնալ է: Այսինքն, Թրամփը արձանագրում է, որ Պուտինի վա-բանկը հուսահատության կամ էմոցիայի դրսեւորում չէ, այլ պրոֆեսիոնալ հաշվարկի:

Իսկ այդ վա-բանկը չի վերաբերում միայն Ուկրաինային, Էրդողանը դա լավ է պատկերացնում: Ահա թե ինչու է նա շահագրգռված ուկրաինական հարցում միջնորդությամբ եւ որեւէ արդյունքի հասնելով, որպեսզի «կոտրի» հենց այդ տրամաբանությունը, որը Պուտինը վաղ, թե ուշ հասցնելու է նաեւ Կովկաս:

Ուկրաինական հարցում Թուրքիան փորձում է ընդամենը կանխարգելել ընթացքը, որն իր հաշվարկով վաղ թե ուշ հենց իրեն է դնելու Ուկրաինայի դերում: Ուկրաինայի դերում զուտ այն իմաստով, որ հարկ է լինելու ընտրել՝ կամ պատերազմ միջուկային Ռուսաստանի դեմ՝ նոր ռուս-թուրքական պատերազմ, բայց արդեն Ռուսաստանի միջուկային զինանոցով, կամ հարկ կլինի պայմանավորվել Ռուսաստանի հետ:

Այդ ֆոնին, զարմանալի չէ, որ Անկարան բոլորովին ոգեւորված չի լինի ռուս-ադրբեջանական հարաբերության սրացումով: Դրանով շահագրգռվածները կլինեն շատ, եւ նույնիսկ կարելի է նշմարել անգամ Ռուսաստանի շահագրգռվածության որոշակի սցենար, բայց բոլորովին ոչ Թուրքիայի»։

դիտվել է 504 անգամ
Լրահոս
Արտակարգ դեպք․ ՀՀ պաշտպանության նախարարության հաշվեկշռում հաշվառված ավտոբուսը բախվել է գնացքին Զանգերի անօրինական տերմինացիայի միջոցով ստվերային եկամուտներ ստացող խումբ է բացահայտվել Բելգիայից ՀՀ անօրինական տեղափոխված երեխաները վերադարձվել են 143 օր անց․ Բարսելոնայի պաշտպանն ապաքինվել է վնասվածքից Արտակարգ դեպք Երևանում․ հաստաբուն ծառը տապալվել է՝ վնասելով մի քանի ավտոմեքենա ԱՄՆ-Ռուսաստան հարաբերություններում ոչինչ տեղի չի ունենում. Լավրով Ռուսաստանը կոշտացնո՞ւմ է դիրքորոշումը․ Հակոբ Բադալյան ԱՄՆ-ն և Չինաստանը կարող են նոր առևտրային համաձայնագիր ստորագրել Արմավիրի մարզում «Lexus GX460»-ը բախվել է բետոնե պարսպին և ցանկապատին․ 21-ամյա վարորդը մահացել է У Трампа слабые позиции на переговорах с Си Цзиньпином Դավիթ Բեկի փողոցում բախվել են «Mercedes»-ը, «Mazda»-ն և «Opel»-ը. կա վիրավոր Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսուս Քրիստոսի Համբարձման տոնը. Սուրբ Պատարագներ կմատուցվեն Այս «լիրբ ձիշովկան» իր ամբողջ կյանքում մի բան է արել․ Հովհաննես Շահինյան (video) «Նիկո՛լ, դու Ալիևից ուժեղ թու՞րք ես․ մտածու՞մ ես քո վաղվա մասին»․ Աննա Այվազյան (video) Կռիվ ՔՊ–ականների ու քաղաքացու միջև․ «Ու՞մ վրա է մատ թափ տալիս» (video) «Պայթեցնեմ Նիկոլի փուչիկը»․ Ո՞ր դեպքում Հայաստանը կարող է դառնալ ԵՄ անդամ․ Արմեն Աշոտյան «Նիկո՛լ, քեզ եմ ասում` էս նկարը՝ ծնողներիս քանդած գերեզմանը, աչքդ եմ կոխելու». Անաստաս Իսրայելյան (video) Իրանը պայմաններ է դրել Թրամփի առաջ․ ի՞նչ է առաջիկա ժամերին որոշվելու (video) «Սյունիքում Նիկոլը խայտառակվել է ու սկսել սարսափելի բաներ գոռալ»․ Մանուել Մանուկյան (video) Քարոզչական պաստառ՝ Էջմիածնի բազմաբնակարան շենքի վրա․ Հետք Մայր Աթոռը հայոց պատմական գոյության առանցքն է, պետականության հիշողության պահապանը․ Տեր Եսայի ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ․Ի՞նչ է ասել Փաշինյանն անհետ կորածների ծնողներին, որ հիմա նստացույց է Կառավարության դիմաց (video) Նիկո՛լ, լալկվի ու տեղդ վեր ընգի․ արցախցի Աննա Այվազյանի կոշտ խոսքը (video) Կամազը Դավիթ Բեկի փողոցում բախվել է մի քանի ավտոմեքենայի, մխրճվել բնակչի տան մեջ. վարորդը մահացել է Հայաստանում հանտավիրուսի տարածման ռիսկը ներկայումս գնահատվում է ցածր. ԱՆ
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը Մայիսի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը Մայիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 13-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր ուսուցչուհի Գյուլնարա Ալեքսանյանը Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am