Վլադիվոստոկում պայթել է ռազմական օբյեկտներին մատակարարող գազատարը

Վլադիվոստոկում պայթել է ռազմական օբյեկտներին մատակարարող գազատարը, որը անցնում է Ճապոնական ծովի ափով և գազ է մատակարարում ռազմական օբյեկտներին, այդ թվում՝ Խաղաղօվկիանոսյան նավատորմի 155-րդ ծովային բրիգադի ստորաբաժանումներին, հաղորդում են ուկրաինական հետախուզության աղբյուրները։
Գազատարի մի մասը շահագործման է հանձնվել 2025 թվականի մարտին։ Պայթյունը նաև ոչնչացրել է ջրատարը, որը խմելու ջուր էր մատակարարում ռազմական կայազորներին։