Աջափնյակի ՔՊ-ական նախկին ղեկավարը կրկին ամբաստանյալի աթոռին է

Աջափնյակ վարչական շրջանի ՔՊ-ական նախկին ղեկավար Գևորգ Բաբայանը կրկին ամբաստանյալի աթոռին է հայտնվել՝ պաշտոնեական լիազորությունների չարաշահման մեղադրանքով։ Վճռաբեկ դատարանը բեկանել է նրա վերաբերյալ արդարացման վճիռը և գործն ուղարկել առաջին ատյանի դատարան՝ նոր քննության։

Հիշեցնենք, որ ՔՊ-ական Գևորգ Բաբայանը թաղապետի պաշտոնը զբաղեցրել է 2018-2020թթ։ Ըստ քրեական գործի՝ Գևորգ Բաբայանը նույն վարչական շրջանի աշխատակազմի քաղաքաշինության և հողօգտագործման բաժնի առաջատար մասնագետ Սերոբ Սմբաթի Սարգսյանի կողմից 2019 թվականի սեպտեմբերի 26-ին Երևան քաղաքի Նազարբեկյան փողոցի հասցեներում առանց շինթույլտվության կառուցվող շինություններ հայտնաբերելուց և վարչական իրավախախտման մասին արձանագրությունը կազմելուց ու իրեն ներկայացնելուց հետո չի կատարել համայնքի ղեկավարի համար օրենքով սահմանված պարտականությունները, այն է՝ համայնքի ղեկավարը կանխարգելում ու կասեցնում է ինքնակամ շինարարությունը և օրենքով սահմանված կարգով ապահովում է դրանց հետևանքների վերացումը, իր պաշտոնեական դիրքն ծառայության շահերին հակառակ օգտագործելով և անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով՝ կազմված վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրությունը սահմանված կարգով Երևանի քաղաքապետարան չի ուղարկել, բացի այդ Սերոբ Սարգսյանին արգելել է Երևան քաղաքի Նազարբեկյան 41/5 և 41/2 հասցեներում իրականացվող ապօրինի շինությունների վերաբերյալ վարչական իրավախախտման փաստն հավաստող արձանագրություններ կազմել: Դրանից հետո, ըստ մեղադրանքի, Գևորգ Բաբայանը, պարտավոր լինելով ղեկավարվելու ՀՀ կառավարության 18.05.2006 թվականի թիվ 912-Ն որոշմամբ սահմանված կանոններով, չի կատարել դրանք և հիշյալ հողամասերի վրա ինքնակամ կառույցների առկայության պայմաններում կառուցապատողներին տվել է չծանրաբեռնված հողատարածքում շինարարական աշխատանքներ կատարելու վերաբերյալ շինթույլտվություն՝ ինչի արդյունքում Երևան համայնքին պատճառվել է ընդհանուր 596.330 ՀՀ դրամին համարժեք գույքային վնաս: «Դրանից հետո իր հանցավոր մտադրությունը քողարկելու նպատակով՝ օգտվելով հաստիքի կրճատման արդյունքում Սերոբ Սարգսյանի կողմից 2019 թվականի հոկտեմբերի 2-ին աշխատանքից ազատվելու հանգամանքից՝ Երևանի քաղաքապետարան արձանագրությունը իր կողմից չուղարկելու հանգամանքը մեկնաբանել է որպես Սերոբ Սարգսյանի կողմից դրսևորած անփութության արդյունք՝ արձանագրությունն իրեն հանձնված չլինելու հետևանք: Որից հետո վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրությունը կազմելուց շուրջ երկու ամիս անց՝ 2019 թվականի դեկտեմբեր ամսին փորձել է սկսել վաղեմության ժամկետը լրանալու պատճառաբանությամբ կազմված ակտի խոտանման գործընթաց, ինչի արդյունքում Երևան քաղաքի Նազարբեկյան փողոցի 41/6, 41/5 և 41/2 հասցեներում ապօրինի կառուցապատում իրականացնող անձինք չեն ենթարկվել «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված 200.000֊ ական ՀՀ դրամի չափով վարչական պատասխանատվության՝ ընդհանուրը 600.000 ՀՀ դրամի չափով: Վերը նշված գործողությունների հետևանքով Երևան համայնքին պատճառվել են ընդհանուր 1.196.330 ՀՀ դրամի չափով գույքային վնաս»,- նշված է մեղադրանքում։
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, արդարացրել է Բաբայանին՝ հանցակազմի բացակայության հիմքով։

Դատական ակտը, սակայն, բողոքարկման արդյունքում բեկանվել է։ Վճռաբեկ դատարանը որոշել է գործը նոր քննության ուղարկել՝ Հակակոռուպցիոն դատարան։ Գործը մակագրվել է Սուրեն Խաչատրյանին։

Ի. Ս.

pastinfo.am

դիտվել է 369 անգամ
Լրահոս
Նիկոլ, գնա քո համար մի աղանդ բացի ու գլխավորի, Հայ Եկեղեցու ու Վեհափառի հարցերի մեջ «քիթդ մի խոթի» Լոս Անջելեսում մեքենան մխրճվել է ամբոխի մեջ Ամերիկայի բարձր խաղադրույքը Զանգեզուրի վրա. ինչպե՞ս կարող է ԱՄՆ-ի գլխավորած միջանցքը կրճատել Եվրոպայի էներգետիկ ծախսերը և հակազդել Ռուսաստանին․ Forbes. 168.am Վանաձորում 2 ժամ որոնողական աշխատանքներից հետո երեխային հայտնաբերել են հոր մեքենայի բեռնախցիկում Ավստրալիան Ուկրաինային է փոխանցել խոստացված Abrams տանկերի մեծ մասը Իսրայելի բանակն ընդլայնում է ռազմական գործողությունները Գազայում Վերին Դվին և Արևշատ համայնքներում ձերբակալված չորս անձինք ազատ են արձակվել «ՀԷՑ»-ի յուրաքանչյուր աշխատակցին բժշկական ապահովագրություն՝ Կարապետյանի նախաձեռնությամբ Արցախի հայկական պահելուն օժանդակելը կլիներ ցեղասպանության ենթարկված հայ ժողովրդի փոքրիկ փոխհատուցումը․ Գարիկ Քեռյան ՀԷՑ-ի մասին ամբողջ ճշմարտությունը․ Սամվել Կարապետյանը հաղթելու է․ Հրանտ Բարգրատյան (video) 5 մլրդ 59 մլն դրամ տրամադրել աղբահանության համար, բայց այս պատկերը լինի․ Աննա Ավետիսյան Ամերիկյան շատ բակերում այսպիսի ցուցանակներ են տեղադրված․ գիտեք՝ ինչո՞ւ Վահան Հովհաննիսյան Թրամփը հայտնի է իր պոպուլիստական հայտարարություններով, որոնց մեծ մասը հետո մոռացվում է կամ մնում թղթի վրա. Արմեն Հովասափյան Մոսկվայի մարզում ադրբեջանական սփյուռքը, ամենայն հավանականությամբ, կլուծարվի. Էլշան Իբրահիմով «Ասե՞ղ է, որ չեն կարողանում հայտնաբերել». Էջմիածնում ողբերգության միջադեպի գործով նախաքննությունը չի ավարտվել, փախուստի դիմած անձին դեռևս չեն հայտնաբերել Ռուսաստանը հարվածներ է հասցրել Ուկրաինային՝ օգտագործելով ավելի քան 300 ԱԹՍ և 30 հրթիռ․ Զելենսկի Իրանը ՀՀ-ին հայտնել է տարածաշրջանային աշխարհաքաղաքական քարտեզի փոփոխությանը դեմ լինելու մասին․ Mehr 14-ամյա պատանին գյուղի սրճարանի մոտ վեճի ընթացքում դանակահարել է 25-ամյա երիտասարդին Որպես բռնապետ՝ Նիկոլը շատ վտանգավոր է Թուրքիայի և Ադրբեջանի համար. հարցը լուծելու են. Բագրատյան (video) Տավուշի մարզում բեռնատարի անվադողն ընկել է վարորդի վրա․ նա մահացել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակը չի կիրառում «միջանցք» տերմինը, անգամ շփոթվում է հարցից. Հայրապետյան Իրավապահնե՛ր, հասկանու՞մ եք՝ ինչ է ձեզ սպասվում, երբ կատարում եք այս վիճակում հասած Նիկոլի պահանջը (video) Արևմուտքը չի կարողանա ապահովել Հայաստանի անվտանգությունը․ Արա Աբրահամյան Երևան-Սևան ավտոճանապարհին 2000-ից ավելի ավտոմեքենաներ չեն կարողանում տեղաշարժվել Արտակարգ իրավիճակ՝ Երևան-Սևան ավտոճանապարհին․ 2000-ից ավել մեքենաներ կանգնած են (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Հուլիսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հուլիսի 18-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հուլիսի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հուլիսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հուլիսի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հուլիսի 17-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դավթյանը Հուլիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հուլիսի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հուլիսի 16-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am