Աջափնյակի ՔՊ-ական նախկին ղեկավարը կրկին ամբաստանյալի աթոռին է

Աջափնյակ վարչական շրջանի ՔՊ-ական նախկին ղեկավար Գևորգ Բաբայանը կրկին ամբաստանյալի աթոռին է հայտնվել՝ պաշտոնեական լիազորությունների չարաշահման մեղադրանքով։ Վճռաբեկ դատարանը բեկանել է նրա վերաբերյալ արդարացման վճիռը և գործն ուղարկել առաջին ատյանի դատարան՝ նոր քննության։

Հիշեցնենք, որ ՔՊ-ական Գևորգ Բաբայանը թաղապետի պաշտոնը զբաղեցրել է 2018-2020թթ։ Ըստ քրեական գործի՝ Գևորգ Բաբայանը նույն վարչական շրջանի աշխատակազմի քաղաքաշինության և հողօգտագործման բաժնի առաջատար մասնագետ Սերոբ Սմբաթի Սարգսյանի կողմից 2019 թվականի սեպտեմբերի 26-ին Երևան քաղաքի Նազարբեկյան փողոցի հասցեներում առանց շինթույլտվության կառուցվող շինություններ հայտնաբերելուց և վարչական իրավախախտման մասին արձանագրությունը կազմելուց ու իրեն ներկայացնելուց հետո չի կատարել համայնքի ղեկավարի համար օրենքով սահմանված պարտականությունները, այն է՝ համայնքի ղեկավարը կանխարգելում ու կասեցնում է ինքնակամ շինարարությունը և օրենքով սահմանված կարգով ապահովում է դրանց հետևանքների վերացումը, իր պաշտոնեական դիրքն ծառայության շահերին հակառակ օգտագործելով և անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով՝ կազմված վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրությունը սահմանված կարգով Երևանի քաղաքապետարան չի ուղարկել, բացի այդ Սերոբ Սարգսյանին արգելել է Երևան քաղաքի Նազարբեկյան 41/5 և 41/2 հասցեներում իրականացվող ապօրինի շինությունների վերաբերյալ վարչական իրավախախտման փաստն հավաստող արձանագրություններ կազմել: Դրանից հետո, ըստ մեղադրանքի, Գևորգ Բաբայանը, պարտավոր լինելով ղեկավարվելու ՀՀ կառավարության 18.05.2006 թվականի թիվ 912-Ն որոշմամբ սահմանված կանոններով, չի կատարել դրանք և հիշյալ հողամասերի վրա ինքնակամ կառույցների առկայության պայմաններում կառուցապատողներին տվել է չծանրաբեռնված հողատարածքում շինարարական աշխատանքներ կատարելու վերաբերյալ շինթույլտվություն՝ ինչի արդյունքում Երևան համայնքին պատճառվել է ընդհանուր 596.330 ՀՀ դրամին համարժեք գույքային վնաս: «Դրանից հետո իր հանցավոր մտադրությունը քողարկելու նպատակով՝ օգտվելով հաստիքի կրճատման արդյունքում Սերոբ Սարգսյանի կողմից 2019 թվականի հոկտեմբերի 2-ին աշխատանքից ազատվելու հանգամանքից՝ Երևանի քաղաքապետարան արձանագրությունը իր կողմից չուղարկելու հանգամանքը մեկնաբանել է որպես Սերոբ Սարգսյանի կողմից դրսևորած անփութության արդյունք՝ արձանագրությունն իրեն հանձնված չլինելու հետևանք: Որից հետո վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրությունը կազմելուց շուրջ երկու ամիս անց՝ 2019 թվականի դեկտեմբեր ամսին փորձել է սկսել վաղեմության ժամկետը լրանալու պատճառաբանությամբ կազմված ակտի խոտանման գործընթաց, ինչի արդյունքում Երևան քաղաքի Նազարբեկյան փողոցի 41/6, 41/5 և 41/2 հասցեներում ապօրինի կառուցապատում իրականացնող անձինք չեն ենթարկվել «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված 200.000֊ ական ՀՀ դրամի չափով վարչական պատասխանատվության՝ ընդհանուրը 600.000 ՀՀ դրամի չափով: Վերը նշված գործողությունների հետևանքով Երևան համայնքին պատճառվել են ընդհանուր 1.196.330 ՀՀ դրամի չափով գույքային վնաս»,- նշված է մեղադրանքում։
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, արդարացրել է Բաբայանին՝ հանցակազմի բացակայության հիմքով։

Դատական ակտը, սակայն, բողոքարկման արդյունքում բեկանվել է։ Վճռաբեկ դատարանը որոշել է գործը նոր քննության ուղարկել՝ Հակակոռուպցիոն դատարան։ Գործը մակագրվել է Սուրեն Խաչատրյանին։

Ի. Ս.

pastinfo.am

դիտվել է 397 անգամ
Լրահոս
#ՈՒՂԻՂ․ Ի՞նչ է բացահայտում Վենսն իր այցով Հայաստան ու Ադրբեջան․ Երվանդ Բոզոյան (video) Գե՛տինը մտնի նա, ով էս երկրից մանկապարտեզ է տարել, հե՛տ ստացեք, պատժե՛ք, դատե՛ք (video) Երեկ գիշեր Փաշինյանը մեր շահը վաճառքի հանեց Amazon-ում. Նարեկ Կարապետյան (video) Կոռուպցիա կա՜՜՜, կա՜՜՜՜ կոռուպցիա․ ՔՊ-ականների «до и после» նկարներից զռում ա դա․ Արմեն Աշոտյան (video) Կրոնական հարցերով Ֆրանսիայի ԱԳՆ խորհրդականը աշխատանքային այցով Հայաստանում է Անհետ կորածների ծնողները օրեր են անցկացնում ԱԱԾ-ի մոտ, այդ մարդկանց պատասխան թող տան (video) Վենսը սոցցանցում անդրադարձել է Հայաստան կատարած այցին Ավինյանի բորբոքված ելույթը (video) Պարզվեց՝ ասֆալտն էլ միֆ է․ «Հրապարակ» Ի՞նչ նպատակ է հետապնդում Վենսի այցը Հայաստան և Ադրբեջան Ապարան-Շենավան-Հարթավան խաչմերուկում. բախվել են «Nissan Sentra»-ն ու «Opel»-ը Ռուբեն Վարդանյանի գործով Բաքվում ընթացող կեղծ դատավարությունը շարունակվում է Էդ ու՞մ հետ եք հանցավոր համաձայնության եկել․ վախենու՞մ եք անունները տալ․ ավագանու անդամն՝ Ավինյանին (video) Միքայել Սրբազանին այսօր կրկին վիրահատել են «Խնդիրները ոչ թե լուծումներ են ստանում, այլ գնալով էլ ավելի են շատանում ու առարկայական դառնում» #ՈՒՂԻՂ․ ՇՏԱՊ․Ատոմակայանը կփակվի․ Թուրքիան հասնում է իր նպատակին․ Հովհաննիսյան (video) Հարկային վարչարարության դաժան ճնշումներն ու դրանց ծանր հետևանքները Մանկական, դպրոցական, գիտական կամ այլ գրականության օտարման գործարքները կազատվեն ԱԱՀ-ից՝ առանց նախարարության երաշխավորության ԱՄՆ փոխնախագահի այցի «մթնոլորտային» նրբերանգները, «վենսացավն» ու անկումը. «Փաստ» Մարդկային ինտելեկտի նոր մարտահրավերը. ինչպես չկորցնել մտածելու ունակությունը տեխնոլոգիաների դարաշրջանում Կրտսեր սերժանտ Գառնիկ Անտոնյանն անմահացել է նոյեմբերի 1-ին «Մարտունի 2»-ում Վերին Լարսի անցակետն ամբողջությամբ փակ է Չխանգարե՛ք ինձ, մի՛ խառնվեք, երբ խոսում եմ․ Սամվել Հակոբյանի ելույթի ժամանակ իրավիճակը լարվեց (video) Կառավարությունը թերացել ա․․․ ի՞նչ է հիշեցնում Հայկ Սարգսյանը (video) ՔՊ-ն մերժեց քաղբանտարկյալների մասին ընդդիմության բանաձեւը
Ամենաընթերցվածները
Շուտով
Փետրվարի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Փետրվարի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Փետրվարի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀ ԶՈՒ պահեստի գնդապետ Վոլոդյա Հովհաննիսյանը Փետրվարի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Փետրվարի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը Փետրվարի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը Փետրվարի 9-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը Փետրվարի 6-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Միասին շարժումից Ժասմինա Ղևոնդյանը Փետրվարի 6-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը Փետրվարի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Արշակ Սարգսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am