Պետության համար չկա ավելի մեծ սպառնալիք, քան սահմանադրախախտը. Զուրաբյան

ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
Սահմանադրությունը ոչ այլ ինչ է, քան համազգային համաձայնություն պետության եւ ազգային սոցիումի վարվելակերպի եւ խաղի կանոնների մասին:
Ով չի հարգում Սահմանդրությունը եւ խախտում է այն, նա չի հարգում համազգային այդ համաձայնության որեւէ մասնակցին, նա չի հարգում մերձավորին, հարեւանին, սովորական մարդկանց, ոչ սովորական մարդկանց, սեփական ազգին եւ պետությանը: Եթե կուզեք` չի հարգում անգամ ինքն իրեն, հետեւաբար հանրայնորեն ընդունում է, որ ինքը հարգանքի արժանի չէ` դրանից բխող բոլոր հետեւանքներով:
Երբ նման բան անում է պետության ղեկավարը, իմացիր, որ գործ ունես` քեզ համար, քո պետության համար, քո ազգի համար ամենամեծ վնասարարի եւ թշնամու հետ: Հիրավի` ազգակործան պատուհասի հետ, քանի որ պետության համար չկա ավելի մեծ սպառնալիք, քան սահմանադրախախտը:
Սահմանադրության տոնը այն ժամանակ ենք նշելու տոնին վայել ուրախությամբ եւ քաղցրությամբ, երբ Սագմանադրությունը հաղթանակած լինի սահմանադրախախտին: