«Ահավոր ցուրտ էր, աստիճան չկա նկարագրելու, թե ինչ ցուրտ է լինում, երբ վառարան չեն վառում»․ վկան գտնում է՝ Եղիշե Հակոբյանը պատահաբար է հրդեհել, ցանկացել է թեժացնել վառարանը, որ տղաները չմրսեն

Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Վարդան Հարությունյանի նախագահությամբ, կայացել է Ազատի զինվորական կացարանում 15 զինծառայողի կյանք խլած հրդեհի գործով վկաների հարցաքննությունը։

 «Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ այսօր դատարանում հարցաքննվեց վկա Արթուր Ղազարբեկյանը, որը դեպքի ժամանակ արձակուրդում է եղել։ Հունվարի 19-ին՝ լուսադեմին, իրեն զանգել են ընկերները, զանգերին չէր պատասխանում, քանի որ վաղ առավոտ էր, ինքն էլ՝ արձակուրդում էր, ի վերջո, հեռախոսը վերցնելուց հետո իրեն հայտնել են, որ «տղերքը չկան, մահացել են»։

«Ասել եմ՝ ինչ եք խոսում, մի քանի ժամ առաջ եմ խոսել, պառկել էին՝ քնելու։ Ասում են՝ հա, ախպեր, տունը պաժառ է ընկել»,- ասաց վկան՝ պատմելով, որ այդ զանգը ստանալուց անմիջապես հետո զանգել է բոլոր համածառայակիցներին, որոնց հեռախոսներն անհասանելի են, պատահականության սկզբունքով զանգել է նաև Լևոն Խառատյանին, հեռախոսազանգին պատասխանել է շտապօգնության աշխատակիցը, որը հայտնել է, որ տանում է Այրվածքաբանական կենտրոն, տղաները վառվել են։ Վկան նշում է, որ անմիջապես գնացել է Այրվածքաբանական կենտրոն, որտեղ իրեն թույլ չեն տվել մուտք գործել, միայն անուններ են տվել՝ Լևոն Խառատյանը, Եղիշե Հակոբյանը և Գարուշը, որոնցից միայն Գարուշի հետ կարող էր խոսել, քանզի մյուս երկուսը վերակենդանացման բաժանմունքում են։

«Գարուշը, ոտքերը բինտով փաթաթած վիճակում պառկած, լացում էր, ասում՝ տղերքը չկան, տունը վառվել է, չկան տղերքը։ Ես այդտեղ շոկի մեջ էի, չգիտեի՝ ինչ ասեի, ինչ հարցնեի։ Այդտեղ էի հորս և Լևոնի ազգականներից մեկի հետ, ասում էին՝ Լևոնը և Եղիշեն վերակենդանացման բաժանմունքում են, բայց չեն թողնում, որ իրենց տեսնենք։ Հետո եկավ Նարեկի հայրը, ես համազգեստով էի, չգիտեր, որ արձակուրդում էի, գոռավ, ասաց՝ ուր է տղաս, ես չգիտեի ինչ ասեի։ Հաջորդ օրն արձակուրդս արդեն ավարտվում էր, կացարանի այրվելուց հետո ես մնալու վայր չունեի այնտեղ, գնացի բուժկետ, որտեղ պետք է մնայի»,- ասաց վկան՝ հիշելով, որ Գարուշը դեպքի մասին մանրամասներ չի պատմել, իրեն հարցրել են, թե ինչպես է ոտքերն այրել, ասել է՝ «մոտեցել է, ցանկացել է դուռը բացել, որ դուրս գա, բոցը դռան տակից տվել է, ոտքերն այրել»։ Վկային Գարուշը պատմել է, որ մութ էր, օդը չի բավարարել, որևէ գործողություն չի կարողացել իրականացնել՝ այրվածքներից հետո, պառկել է, վերմակը գցել վրան, փորձել օդ քաշել, հետո լսել է պատուհանի կողմից ձայնը, գնացել է, իրեն այդպես քաշել՝ հանել են։

Վկային հետո Գարուշը ցույց է տվել, թե որ ճաղավանդակից են իրեն հանել։ Դեպքից հետո Լևոն Խառատյանին վկան հանդիպել է միայն ծառայության ավարտից հետո, մյուսներին՝ տեսել է ավելի վաղ, սակայն դեպքի մասին չի խոսել։ Վկայի տպավորությամբ՝ Եղիշե Հակոբյանը պատահաբար է այրել, ցանկացել է վառարանը թեժացնել, որ տղաները տաք մնան․ «ահավոր ցուրտ էր, աստիճան չկա նկարագրելու, թե ինչ ցուրտ է լինում, երբ վառարան չեն վառում»։ Այդ մասին վկան լսել է Գարուշից, ժողովրդից, այլոց, ըստ վկայի, ինքը նման հարց չի տվել, որովհետև ի վիճակի չէին խոսել այդ մասին։ Այն, որ դեպքից առաջ Ժիրայր Սահակյանի հայրը եղել է կացարանում, վկան իմացել է այսօր՝ նիստի ընթացքում։ Ինչ վերաբերում է հարցին, թե ինչու է հանդիպել բոլորին՝ բացի Լևոն Խառատյանից, վկան նշեց, որ դա պայմանավորված էր Խառատյանի առողջական վիճակով, իսկ ինքը ծառայության մեջ է եղել, հնարավորություն չի ունեցել գալ Երևան՝ Լևոնին տեսնելու, միայն ծառայությունից հետո է տեսել նրան, սակայն դեպքից չեն խոսել։

Դատախազի հարցին՝ վերջին անգամ կացարանը տեսնելիս ինչ վիճակում է եղել՝ վկան պատասխանեց՝ նկարագրելով, որ շքամուտքում հատակը քարից էր, հյուրասենյակում հատակն արդեն փայտից էր, կահավորել են՝ բարելավելով տունը, պաստառներ են փակցրել, առաստաղը գերանից էր, կտուրում տեսել է, որ գերանի վրա դեզ է եղել, դռները փայտից էին, կողպեք չկար, չեն էլ փորձել կողպել, դրա կարիքը չկար։ Ինչ վերաբերում է մթնոլորտին, վկան հիշեց միայն Տիգրան Մանասարյանի մասնակցությամբ միջադեպը, լսել է գոռգոռոցներ, ինքն ընդամենը Տիգրանին և Նարեկին հրել է, ասել՝ «այս ինչ եք անում, ինչպես եք ձեզ պահում»։ Ավելի շատ բարկացել է Մանասարյանի վրա, իսկ Նարեկի վրա բարկացել է, որովհետև «սա ընտանիք է, բոլորս հավասար ենք, զրուցում ենք, ոչինչ վեճի չենք վերածում»։ Ըստ վկայի՝ պատճառը եղել է Տիգրանի դժգոհությունը՝ մաքրություն անելու շուրջ․ վիճել են Նարեկի հետ, վկան չի հիշում, որ զենքով սպառնան կամ հարվածեն իրար, հետագայում իրար միջև վեճը լուծվել է։ Վկան հայտնեց, որ ինքը Մանասարյանի հետ վատ հարաբերություններ չի ունեցել, միասին ծառայել են։ Վկայի հարցաքննության ժամանակ իրավիճակը լարվել է, երբ պաշտպաններից մեկը հարց ուղղեց, թե որքան ժամանակ հետո է փորձել միջամտել Եղիշե Հակոբյանն, որն այս գործով անցնում է որպես մեղադրյալ, ինչին ի պատասխան վկան հայտնեց՝ 10 րոպե, ապա պարզաբանեց, որ դրանք եվրոպատուհաններ են․ «դրսից եսիմ ինչ ձև պետք է գոռան, որ դու ներսից լսես այդ շուխուռը»։ Պաշտպանը փորձեց նաև հաջորդ հարցը տալ՝ կապված օրապահ Լևոն Խառատյանի գործողությունների վերաբերյալ. «Հստակ է, չէ՞ քո համար, որ եթե օրապահ Լևոն Խառատյանը իր տեղում լիներ... »։ Հարցը, սակայն, պաշտպանը չավարտեց, դատավորը թույլ չտվեց շարունակել՝ միջամտելով.

«Հարգելի պաշտպան, զրույցի եք վերածում։ Կոնկրետ թող հարց տա»։ Դատավորի դիտարկումից հետո իրավիճակը լարվեց, դահլիճում տուժողների հարազատները սկսեցին բղավել։ Տուժողների իրավահաջորդներից մեկը նշեց․ «Ժամանակ չունե՞ք հարցերը լսելու, ի՞նչն է խնդիրը», ինչին ի պատասխան դատավորը բղավելով նշեց․ «Ժամանակ շատ ունեմ, բայց հարցերի ձեւ կա, հարցերը պետք է տրամաբանություն ունենան։ Դուք չեք որոշում հարցերի ձեւը։ Ես ձեզ զգուշացնում եմ, հաջորդ անգամ այլ սանկցիա կկիրառվի»։

Այնուհետև դատարանը որոշեց հեռացնել տուժող Գրիգորյանին ՝ մինչև դատական նիստի ավարտը։ Դատարանում երեկ հարցաքննված մյուս վկան տրակտորիստ Սուրեն Սիմոնյանն էր, որն,իր պնդմամբ,փորձել է տրակտորով քանդել կացարանի պատը՝ փրկելու տղաներին։ Այս վկան պնդում է, որ կացարանն ամբողջությամբ բոցի մեջ էր, հրդեհը դեռ հեռվից էր երևում, մոտեցել է, համոզվել, որ կրակ է և զանգել փրկարարներին։

Հիշեցնենք, որ ողբերգական դեպքը տեղի է ունեցել հունվարի 19-ին՝ ժամը 01.30-ի սահմաններում, որի հետևանքով զոհվել է 15 զինծառայող, երեքը՝ տեղափոխվել Այրվածքաբանության ազգային կենտրոն, նրանցից երկուսը, այդ թվում, կապիտանը՝ տևական ժամանակ վերակենդանացման բաժանմունքում են գտնվել։ Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 532-րդ հոդվածի 4-րդ մասով, այն է՝ շրջապատի համար վտանգ ներկայացնող նյութերի հետ վարվելու կանոնների խախտում, որն անզգուշությամբ առաջացրել է երկու և ավելի անձի մահ։ Քրեական վարույթի շրջանակներում որոշումներ են կայացվել տուժող ճանաչելու մասին։

Դեպքի առթիվ նախաձեռնվել է նաև մեկ այլ առանձին վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 550-րդ հոդվածի 3-րդ մասով՝ զինվորական պաշտոնեական անփութության հատկանիշներով, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ։ Նշված քրեական վարույթը միացվել է մայր գործին, համատեղ քննություն է իրականացվում։ Քրեական գործով այս պահին արդեն կա 4 մեղադրյալ, որից երկուսը կալանքի տակ են։ 4-րդ մեղադրյալը կապիտանն է, որն, ըստ Ն. Փաշինյանի կողմից կառավարության նիստում շրջանառության մեջ դրված վարկածի, փորձել է ավտոբենզինով վառել վառարանը։ Կապիտանը, ինչպես հայտնի է եւս այրվածքներ էր ստացել ու տևական ժամանակ գտնվում էր հիվանդանոցում, իսկ տուժող կողմը սկսել էր սեփական հետաքննությունն իրականացնել՝ չվստահելով պաշտոնական վարկածին։ Քրեական գործով ընդհանուր առմամբ հինգ մեղադրյալ կա։ Գործն այժմ գտնվում է Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վարդան Հարությունյանի վարույթում։ Գործով այդպես էլ չի պարզվել, թե ինչու զինվորները չեն կարողացել դուրս գալ բռնկված կացարանից։

դիտվել է 810 անգամ
Լրահոս
Իսրայելի բանակն ընդլայնում է ռազմական գործողությունները Գազայում Վերին Դվին և Արևշատ համայնքներում ձերբակալված չորս անձինք ազատ են արձակվել «ՀԷՑ»-ի յուրաքանչյուր աշխատակցին բժշկական ապահովագրություն՝ Կարապետյանի նախաձեռնությամբ Արցախի հայկական պահելուն օժանդակելը կլիներ ցեղասպանության ենթարկված հայ ժողովրդի փոքրիկ փոխհատուցումը․ Գարիկ Քեռյան ՀԷՑ-ի մասին ամբողջ ճշմարտությունը․ Սամվել Կարապետյանը հաղթելու է․ Հրանտ Բարգրատյան (video) 5 մլրդ 59 մլն դրամ տրամադրել աղբահանության համար, բայց այս պատկերը լինի․ Աննա Ավետիսյան Ամերիկյան շատ բակերում այսպիսի ցուցանակներ են տեղադրված․ գիտեք՝ ինչո՞ւ Վահան Հովհաննիսյան Թրամփը հայտնի է իր պոպուլիստական հայտարարություններով, որոնց մեծ մասը հետո մոռացվում է կամ մնում թղթի վրա. Արմեն Հովասափյան Մոսկվայի մարզում ադրբեջանական սփյուռքը, ամենայն հավանականությամբ, կլուծարվի. Էլշան Իբրահիմով «Ասե՞ղ է, որ չեն կարողանում հայտնաբերել». Էջմիածնում ողբերգության միջադեպի գործով նախաքննությունը չի ավարտվել, փախուստի դիմած անձին դեռևս չեն հայտնաբերել Ռուսաստանը հարվածներ է հասցրել Ուկրաինային՝ օգտագործելով ավելի քան 300 ԱԹՍ և 30 հրթիռ․ Զելենսկի Իրանը ՀՀ-ին հայտնել է տարածաշրջանային աշխարհաքաղաքական քարտեզի փոփոխությանը դեմ լինելու մասին․ Mehr 14-ամյա պատանին գյուղի սրճարանի մոտ վեճի ընթացքում դանակահարել է 25-ամյա երիտասարդին Որպես բռնապետ՝ Նիկոլը շատ վտանգավոր է Թուրքիայի և Ադրբեջանի համար. հարցը լուծելու են. Բագրատյան (video) Տավուշի մարզում բեռնատարի անվադողն ընկել է վարորդի վրա․ նա մահացել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակը չի կիրառում «միջանցք» տերմինը, անգամ շփոթվում է հարցից. Հայրապետյան Իրավապահնե՛ր, հասկանու՞մ եք՝ ինչ է ձեզ սպասվում, երբ կատարում եք այս վիճակում հասած Նիկոլի պահանջը (video) Արևմուտքը չի կարողանա ապահովել Հայաստանի անվտանգությունը․ Արա Աբրահամյան Երևան-Սևան ավտոճանապարհին 2000-ից ավելի ավտոմեքենաներ չեն կարողանում տեղաշարժվել Արտակարգ իրավիճակ՝ Երևան-Սևան ավտոճանապարհին․ 2000-ից ավել մեքենաներ կանգնած են (video) Ռուբեն Հակոբյանի և մյուսների վրա կարած գործում զայրացնող մի դրվագ կա․ Հրանտ Բագրատյան (video) #ՀԻՄԱ․ Հարյուր հազարավոր զոհեր ենք ունենալու․ Բագրատյանը քարտեզով բացատրում է արտապատվիրակման աղետը (мшвущ) Ո՞վ է Դոգին հանել Սամվել Կարապետյանի դեմ կեղտոտ արշավի․ Ռոբերտ Մարգարյան (video) ՔՊ-ն լավ գիտի` իրենց ստացած քվեներից ինչքան ա մնացել, շոու են անում, որ իշխանության մնալը երկարաձգեն (video) #ՀԻՄԱ․Սյունիքի շուրջ սեղմվող օղակ․ի՞նչ է ձախողվել Պուտին-Թրամփ պայմանավորվածություններում․ Մարգարյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Հուլիսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հուլիսի 18-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հուլիսի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հուլիսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հուլիսի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հուլիսի 17-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դավթյանը Հուլիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հուլիսի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հուլիսի 16-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am