Երեկվա հանրահավաք-երթից իշխանության վախերը, ինչպես որ սպասելի էր, բազմապատկվեցին. Սևակ Հակոբյան

Yerevan.Today-ի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Անցած օրերին էի անդրադարձել, համոզմունքս ամրապնդվեց․ երեկվա հանրահավաք-երթից իշխանության վախերը, ինչպես որ սպասելի էր, բազմապատկվեցին։ Չնայած իշխանության բոլոր կալիբրների ներկայացուցիչների հիստերիային, ճնշումներին, ակտիվիստներին զանգ-ահաբեկումներին, ոստիկանության բաժիններ հրավիրելուն, Կարապետյանի կալանավորում-չթողնելուն, ՀԷՑ-ի խլելուց անգամ հետո, հավաքվեց մարդկանց պատկառելի թիվ։ Երեկ նայելով երթի մասնակիցների քանակը, անկեղծորեն մտածում էի, որ իշխանությունը հերթական հիմարությունն արեց՝ իր դեմ դիմադրության նոր, գուցե ինչ-որ իմաստով ավելի հզոր օջախ ստեղծելով։ Ինչպես որ միշտ է, Նիկոլն այս անգամ ևս քայլն անելուց հետո երևի սկսեց մտածել։ Գուցե վաղուց պլանավորել էր, դա էլ չեմ ժխտի։ Ու հիմա, իր ուսապարկերը, սկսել են ինչ-որ ծիծաղելի բաներ հորինել՝ տպավորությունը իբր մեղմելու համար։

Մե՛կ հանրահավաքի մասնակիցների թիվն են փոքրացնում, ասենք՝ 15 հազարը 7 հազար ներկայացնելով (իբր դա քիչ թիվ է. վերջին տարիներին իրենք որ հաստատ նման թվով հանրահավաք չեն արել, ասա գոնե դուք մի խոսացեք)։ Կամ տարածում են իրենց կուսակցական ֆեյքնյուզով, թե՝ փողով էին եկել։ Միտինգի բազմահազար մասնակիցների մեջ, բնականաբար, կլինեին ՔՊ-ի ներդրած մարդիկ, քաղաքացիական հագուստով օպերլիազորներ, սադրիչներ, որոնք դիտմամբ կխոսեին փողի թեմայից, կձայնագրեին ու կմոնտաժեին փողի խոստման ձայնագրություն՝ հատուկ ՔՊ-ի լրատվամիջոցների համար։ Էլի են արել, նոր բան չէ։ Մի մոռացեք, որ քաղաքացին դժգոհել էր, որ ստիպված 4 հազար դրամանոց կոշիկ է գնում, իսկ ՔՊ-ն ձայնագրությունը մոնտաժել ու մեկնաբանել էր այնպես, թե 4 հազար դրամով միտինգի են մասնակցում ղարաբաղցիները։

Էդ ձեր սարքած ձայնագրությունը հեչ, էդ եք կարողանում՝ էդ եք անում․ որ հանրահավաքի մասնակիցների թիվը փոքրացնում եք, դա էլ հեչ։ Ուզում եք՝ հայտարարեռք, թե 30 հոգի էր մասնակցում։ Ուզում եք՝ ձեզ հանգստացնելու համար գրեք, թե երթը չի կայացել, քանի որ մի երկու հոգի էին եկել, նրանք էլ ցրվեցին տներով։ Բայց դրանից իրականությունը հո չի փոխվում։

Իսկ իրականությունն էն ա, որ մեր ժողովուրդը իսկականից ձեզանից զզվելլ է, կուշտ է մինչև կոկորդը։ Իրականությունն էն ա, որ մեր երկրում տասնյակ հազարավոր մարդիկ կան, որ չեն կաշկանդվում դուրս գալ փողոց ու ձեր երեսներին, ուղիղ եթերներով ասել, որ կուշտ են ձեզանից ու պայքարելու են, մինչև ռադներդ քաշեք։

Էնպես որ, դուք էդ խնդալու քայլերով ձեզ եք խաբում, ձեր կողմնակիցներին եք խաբում, թե հանգիստ տղերք և աղջիկներ, ամեն բան նորմալ է, էս սաղ փողով ա, իրականում բոլորի ուշքը գնում ա Նիկոլի համար։ Իսկ իրականում, դուք ձեր ԱԱԾ-բանով մարդկանց տրամադրությունները ավելի լավ գիտեք, քան հանրահավաքի կազմակերպիչները։

Մեռա ասելով, էս իշխանավորները ինչքան գոռում են, որ ամեն բան լավ ա, ծաղրում են, ատամ են գցում, սպառնում, կալանավորում-բան, դա նրանից ա, որ լավ հասկանում են, որ ժողովրդի վստահությունը անվերադարձ կորսված է։

դիտվել է 1140 անգամ
Լրահոս
Ռուբեն Վարդանյանի կառուցած Դիլիջանում այսօր զբոսնում էին Արմեն Գրիգորյանն ու Հաջիևը. Առաքելյան Ընտրությունների թիվ մեկ ապալեգիտիմացնողը «Քանդենք պետությունը» կուսակցությունն է. Հայրապետյան Հայաստանից փախչելու է մեկ մարդ, և այդ մեկ մարդը Ալիևի տուզիկն է. ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակ Ռոբերտ Քոչարյանին իրավապահները Զվարթնոց օդանավակայանում թույլ չեն տվել լքել ՀՀ տարածքը 12-ամյա երեխայի օրգանիզմում ենթադրյալ թմրանյութ հայտնաբերվելու դեպքով մեկ անձ ձերբակալվել է Ստամբուլում Հայաստանի տարածքին վերաբերող փաստաթուղթ է ստորագրվել` առանց Հայաստանի․ Արա Պողոսյան Նուբարաշեն ՔԿՀ-ում խուզարկություններ են եղել. Նարեկ Մանթաշյան Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին մեքենաներ են բախվել, վիրավոր կա Որ հատվածով է Հիքմեթ Հաջիևը Հայաստան ժամանել Իսրայել Հակոբկոխյանը հացադուլ հայտարարեց Հաջիևը Դիլիջանում է Արտակարգ դեպք․ ճանապարհային միջադեպից ուղևորը գանգուղեղային ծանր վնասվածք է ստացել Արսեն Հարությունյանի փայլուն նորամուտը RAF լիգայում. հայ ըմբիշը կամային հաղթանակ է տարել «BMW»-ն ուժեղ կայծակի հետևանքով հայտնվել է փոսում Ռոբերտ Քոչարյանը եռօրյա այցով մեկնում է Հայաստանից Հրապարակել են խորհրդարանական ընտրությունների վերջնական արդյունքները. մանրամասներ «Սա հարձակում է մեր պատմական հիշողության և ազգային արժանապատվության վրա»․ Սամվել դպիր Գրիգորյան Գիտեք ,որ ինձ համար շատ դժվար օրեր են։ Շատ․ Անուշ Սեդրակյան Փակում են լեգենդար ամբիոնը. հարյուրավոր հեղինակներ չեն սովորեցնում ուտել ճենճոտ պերաժկի. Քոչարյան Կատարի բանակցողները մեկնել են Թեհրան. Reuters Աստծուն առավել հաճելի պաշտամունքը սիրող սիրտն է. Հայր Ռուբենի քարոզը Անթիլիասի Մայրավանքում քահանայական ձեռնադրություն է կատարվել
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ, ԲՀԿ ցուցակով պատգամավորի թեկնածու Սուրեն Սուրենյանցը Հունիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է լեզվաբան Նարինե Դիլբարյանը Հունիսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հունիսի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հունիսի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հունիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հունիսի 11-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 11-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am