Էրդողանը բաց տեքստով խոսում է միջանցքի մասին, հայտարարում՝ ՀՀ իշխանությունը համաձայնվել է․ քաղաքագետ

Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է․

Բոլոր պրոիշխանական և հակառուսական էլեմենտները պնդում էին, որ այսպես կոչված «զանգեզուրի միջանցքը» պետք է ռուսներին և Նիկոլը մերժելով ռուսներին մերժել է միջանցքը։
Մեր ժողովրդի անտեղյակ և քիչ կրթված զանգվածն էլ սկսեց հավատալ այս հիմարություններին։
Հիմա Էրդողանը բաց տեքստով խոսում է միջանցքի ինչպես շահառուների, այնպես էլ նշանակության մասին, և ամենակարևորը` շեշտում է, որ Հայաստանի իշխանությունները համաձայնվել են։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, վերադառնալով Ադրբեջանից, ինքնաթիռում լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ Զանգեզուրի միջանցքը նոր հնարավորություններ կբացի ոչ միայն Ադրբեջանի, այլև ողջ տարածաշրջանի համար, փոխանցում է TRT Haber-ը։
Նրա խոսքով՝ Թուրքիան այս միջանցքը դիտարկում է ոչ միայն որպես աշխարհաքաղաքական, այլև աշխարհտնտեսական առաջընթացի մաս։
Ըստ Էրդողանի , «Թեև սկզբում Հայաստանը հանդես էր գալիս Զանգեզուրի միջանցքի դեմ, այժմ նա ավելի ճկուն դիրքորոշում է ցուցաբերում տնտեսական ինտեգրմանը մասնակցելու հարցում»։
«Զանգեզուրի միջանցքի բացումը կլինի ռազմավարական քայլ Միջին միջանցքի համար։ Երբ միջանցքը բացվի, թուրքական ապրանքները ավելի արագ կուղևորվեն Կասպից ծովով դեպի Կենտրոնական Ասիա և Չինաստան, իսկ Եվրոպայից Չինաստան ուղևորվող բեռները կանցնեն Թուրքիայի միջոցով։ Միջին միջանցքի բացումն ընդգրկում է մի շարք երկրներ՝ սկսած մեզնից ու Ադրբեջանից՝ մինչև հարավ։
Բացի այդ, այն ինտեգրված է Չինաստանից եկող ուղու հետ, ինչն այս նախագծին հատուկ նշանակություն է տալիս։ Մենք այս գործընթացում ձեռնարկում ենք բոլոր անհրաժեշտ քայլերը։ Այստեղ առանցքային բաղադրիչը Զանգեզուրի երթուղին է։ Այս երթուղում ընդգրկված է նաև երկաթուղային համակարգը։ Հետևաբար, Զանգեզուրի միջանցքի դերը բեռնափոխադրումների մեջ աճում է և շարունակելու է աճել», — ընդգծել է Թուրքիայի ղեկավարը։

դիտվել է 171 անգամ
Լրահոս
Երեւանին հարցրե՛ք՝ փողերը ստացել են, թե՝ ոչ․ Մարիա Զախարովա (video) Կարապի լճում 53-ամյա տղամարդը 14-ամյա աղջկան ցույց է տվել սեռական բնույթի լուսանկարներ Ուշադիր նայե՛ք Սիրիային. թուրքական ցեղասպանությունը լինելու է նաև Հայաստանում. Բոզոյան (video) Փաշինյանի 4.5 ժամանոց ասուլիսում տարածաշրջանին և հայ ժողովրդին ներկայացվել է երկու խոշոր նախագիծ Իրանը պատրաստ է կրկին հարվածել Թեհրանին սպառնացողներին Ապագա երկրաբաններն ու աշխարհագրագետները՝ ԶՊՄԿ-ում (video) Թեհրանն անհանգստացա՞ծ է Փաշինյանի՝ «արտապատվիրակման» հայտարարությունից Էջմիածնում կայանալիք առաջիկա ՏԻՄ ընտրությունները ուշագրավ վերադասավորումներ են խոստանում. «Իրավունք» Մադինա համայնքի նախկին ղեկավարը մեղադրվում է հայտարարագիրը դիտավորությամբ չներկայացնելու մեջ Այսպիսի թշնամական հանձնառություն է վերցրել Էրդողանի կրնկի տակ մտած Փաշինյանը․ «ՀայաՔվե» Փաշինյա՛ն, Ռադիոտան նման արշավ լինի, 6 անգամ հուժկու հարված կստանաք․․․ (video) Ռուսաստանը Հայաստանի ռազմավարական գործընկերն է․ Արա Աբրահամյան Քահանան պատմում է՝ ինչու թույլ չեն տվել ՔՊ-ականին մկրտության քավոր կանգնել (video) «Հրապարակ». Այդ խոսքերը ոչ թե քմծիծաղ կամ ժպիտ են առաջացնում, այլ` տարակուսանք Կարդանք հեքիաթներ Նախաձեռնությունը չի կազմակերպվել և որևէ կերպ հաստատված չէ «Գենետիկ Փրոդաքշն» ընկերության կողմից ԱՄՆ-ն մեզ բարեկամ երկիր է, ՌԴ-ն դաշնակից և խնդիրը ո´չ թե նրանց հետ է, այլ հայաստանյան իշխանության անսկզբունքայնության և օտար շահերին ծառայելու մեջ է. Տիգրան Աբրահամյան Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Փաստաբան Ռոման Երիցյանը Արցախի ներկայացուցչության շենքի վերաբերյալ փաստաթղթեր է հրապարակել Բելգիայի Ներկայացուցիչների պալատը լիագումար նիստում Ադրբեջանին դատապարտող բանաձև է ընդունել Վերին Լարսում արտակարգ դրություն է հայտարարվել Վարչապետը ավտոբուսի ուղևոր չէ. Նա շարասյան հրամանատարն է՝ թե՛ կյանքի, թե՛ մահվան ճանապարհին. Կամենդատյան «Հեղաշրջման պլան»-ի վարույթով մի քանի մեղադրյալների գործերը շտապ դատարան կուղարկվեն․ «Ժողովուրդ» Փաշինյան-Ալիև հանդիպմանը մասնակցած Արմեն Գրիգորյանը մերժել է հանդիպել անհետ կորած զինվորների ծնողների հետ․ «Ժողովուրդ» ՀԷՑ-ն իր տեղում է, արտառոց բան չի կատարվում. «Հրապարակ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հուլիսի 18-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հուլիսի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հուլիսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հուլիսի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հուլիսի 17-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դավթյանը Հուլիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հուլիսի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հուլիսի 16-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հուլիսի 16-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am