Սամվել Կարապետյանի նկատմամբ իրավական աբսուրդի սկիզբը տրվել է հենց Գլխավոր դատախազի կողմից․ Արամ Վարդևանյան

Փաստաբան Արամ Վարդևանյանը գրել է․

«Քիչ առաջ ինձ փոխանցեցին, որ Գլխավոր դատախազ տիկին Վարդապետյանն անդրադարձ է կատարել Սամվել Կարապետյանի ակնհայտ ապօրինի հետապնդման վերաբերյալ իր կողմից հաղորդում տալու հանգամանքին: Քանի որ նշված հանգամանքը հրապարակել եմ ես, հետևաբար պատասխան-ակնարկը վերագրում եմ ինձ: Չնայած ես տիկին Գլխավոր դատախազի կողմից առավելապես հաստատումը, այլ ոչ թե հերքումը լսեցի իմ կողմից ներկայացված պնդման, բայց եկեք ևս մեկ անգամ արձանագրենք.

1) Դատարանին քննիչի կողմից ներկայացված կալանքը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդությամբ ուղիղ արձանագրվել է, բառացի մեջբերում. «ՀՀ գլխավոր դատախազի՝ 2025 թվականի հունիսի 17-ի առերևույթ հանցանքի մասին պատշաճ հաղորդումը»,

2) Դատարանի կողմից հիմնավոր կասկածն իբրև հիմնավորող դատողություններում, բառացի մեջբերում. «մասնավորապես՝ ՀՀ գլխավոր դատախազի՝ 2025 թվականի հունիսի 17-ի առերևույթ հանցանքի մասին հաղորդմամբ»: Այստեղ նկատելի է, որ Քննիչը հատուկ ընդգծում է, որ Գլխավոր դատախազը «պատշաճ» հաղորդում է ներկայացրել, իսկ Դատարանը որոշել է այդ եզրույթը չօգտագործել:

Հետևաբար, եկեք ևս մեկ անգամ ֆիքսենք՝ Սամվել Կարապետյանի նկատմամբ իրավական աբսուրդի սկիզբը տրվել է հենց Գլխավոր դատախազի կողմից, ինչն աննախադեպ է, քաղաքական հետապնդման հերթական տվյալներից մեկն է, ինչն անհերքելի է: Ի դեպ, միջին ծանրության հանցանքի ենթադրյալ դեպքով, նախկինում երբևէ չարատավորված Սամվել Կարապետյանին հենց կալանավորելու վերաբերյալ, դրանով իրավունքի գերակայությունը հերթական անգամ ստորացնելու վերաբերյալ, ավաղ, ոչինչ չասվեց»:

դիտվել է 103 անգամ
Լրահոս
Երեւանին հարցրե՛ք՝ փողերը ստացել են, թե՝ ոչ․ Մարիա Զախարովա (video) Կարապի լճում 53-ամյա տղամարդը 14-ամյա աղջկան ցույց է տվել սեռական բնույթի լուսանկարներ Ուշադիր նայե՛ք Սիրիային. թուրքական ցեղասպանությունը լինելու է նաև Հայաստանում. Բոզոյան (video) Փաշինյանի 4.5 ժամանոց ասուլիսում տարածաշրջանին և հայ ժողովրդին ներկայացվել է երկու խոշոր նախագիծ Իրանը պատրաստ է կրկին հարվածել Թեհրանին սպառնացողներին Ապագա երկրաբաններն ու աշխարհագրագետները՝ ԶՊՄԿ-ում (video) Թեհրանն անհանգստացա՞ծ է Փաշինյանի՝ «արտապատվիրակման» հայտարարությունից Էջմիածնում կայանալիք առաջիկա ՏԻՄ ընտրությունները ուշագրավ վերադասավորումներ են խոստանում. «Իրավունք» Մադինա համայնքի նախկին ղեկավարը մեղադրվում է հայտարարագիրը դիտավորությամբ չներկայացնելու մեջ Այսպիսի թշնամական հանձնառություն է վերցրել Էրդողանի կրնկի տակ մտած Փաշինյանը․ «ՀայաՔվե» Փաշինյա՛ն, Ռադիոտան նման արշավ լինի, 6 անգամ հուժկու հարված կստանաք․․․ (video) Ռուսաստանը Հայաստանի ռազմավարական գործընկերն է․ Արա Աբրահամյան Քահանան պատմում է՝ ինչու թույլ չեն տվել ՔՊ-ականին մկրտության քավոր կանգնել (video) «Հրապարակ». Այդ խոսքերը ոչ թե քմծիծաղ կամ ժպիտ են առաջացնում, այլ` տարակուսանք Կարդանք հեքիաթներ Նախաձեռնությունը չի կազմակերպվել և որևէ կերպ հաստատված չէ «Գենետիկ Փրոդաքշն» ընկերության կողմից ԱՄՆ-ն մեզ բարեկամ երկիր է, ՌԴ-ն դաշնակից և խնդիրը ո´չ թե նրանց հետ է, այլ հայաստանյան իշխանության անսկզբունքայնության և օտար շահերին ծառայելու մեջ է. Տիգրան Աբրահամյան Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Փաստաբան Ռոման Երիցյանը Արցախի ներկայացուցչության շենքի վերաբերյալ փաստաթղթեր է հրապարակել Բելգիայի Ներկայացուցիչների պալատը լիագումար նիստում Ադրբեջանին դատապարտող բանաձև է ընդունել Վերին Լարսում արտակարգ դրություն է հայտարարվել Վարչապետը ավտոբուսի ուղևոր չէ. Նա շարասյան հրամանատարն է՝ թե՛ կյանքի, թե՛ մահվան ճանապարհին. Կամենդատյան «Հեղաշրջման պլան»-ի վարույթով մի քանի մեղադրյալների գործերը շտապ դատարան կուղարկվեն․ «Ժողովուրդ» Փաշինյան-Ալիև հանդիպմանը մասնակցած Արմեն Գրիգորյանը մերժել է հանդիպել անհետ կորած զինվորների ծնողների հետ․ «Ժողովուրդ» ՀԷՑ-ն իր տեղում է, արտառոց բան չի կատարվում. «Հրապարակ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հուլիսի 18-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հուլիսի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հուլիսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հուլիսի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հուլիսի 17-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դավթյանը Հուլիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հուլիսի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հուլիսի 16-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հուլիսի 16-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am