Ավիահարվածի ձայնային ալիք է լսվել Մոսկվայի մարզում՝ Կուբինկա օդանավակայանի մոտ

Մերձմոսկովյան Կուբինկա օդանավակայանի մոտ, Նովիյ Գորոդոկ բնակավայրի շրջանում, ուժեղ պայթյուն է արձանագրվել։ Ինչպես հայտնում է «Лента.ру»-ն՝ դեպքի մասին հայտնել են տեղի բնակիչները, որոնք նշել են, որ առաջին հարվածը հնչել է հուլիսի 5-ին՝ ժամը 16:57-ի սահմաններում, իսկ երկրորդ՝ մոտ 17:26-ին։
Ավելի վաղ Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել էր երեք անօդաչու թռչող սարքերի հարձակման փորձի մասին։ Երկու սարք ոչնչացվել էր առավոտյան, իսկ երրորդը՝ մոտ 17:00-ին, Մոսկվային մոտենալու պահին։
Տեղացիներն ավելացնում են, որ դեռ երեկվանից որոշ տարածքներում խափանվել է բջջային կապը, գրում է Лента.ру-ն։