Փաշինյանը նոր Սահմանադրության ընդունման գաղափարը ներկայացնում է Ադրբեջանի և Թուրքիայի պահանջների ներքո. Սուրենյանց

«Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը պետության հիմնական իրավական փաստաթուղթն է՝ ժողովրդի ինքնիշխան կամքի, ազգային արժեքների և պետականության կայացման իրավական ձևակերպումը։ Գաղտնիք չեմ բացահայտի, եթե արձանագրեմ, որ գործող Սահմանադրությունը լրջագույն փոփոխությունների անհրաժեշտությունի ունի»,- նշել է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը։

Սակայն, ըստ նրա, սահմանադրական փոփոխությունների նախաձեռնություններն ընդունելի են միայն այն ժամանակ, երբ ձևավորվում են ներքին հանրային պահանջով, անցնում են հանրային և մասնագիտական քննարկման փուլ:

«Գործընթացը կարող է լեգիտիմ լինել, եթե դրա նախաձեռնողը ուժեղ մանդատ ունեցող իշխանություն է, որը կարող է սահմանադրական փոփոխությունների շուրջ ձևավորել լայն հանրային և քաղաքական կոնսենսուս:

Հայաստանի գործող իշխանությունն՝ իր հակասահմանադրական և հակապետական վարքագծով, հայտարարություններով և որոշումներով, լրջագույնս խաթարել է այդ լեգիտիմության հիմքերը։

Նիկոլ Փաշինյանը, ով իր գործողություններով նպաստել է ազգային արժանապատվության նսեմացմանը, պետական ինստիտուտների արժեզրկմանը և հոգևոր-մշակութային հիմնասյուների թուլացմանը, չի կարող հանդես գալ որպես սահմանադրական փոփոխության օրինական նախաձեռնող։

Սահմանադրության հարցը բացառիկ լրջության խնդիր է, և այն չի կարող դառնալ ներքաղաքական ճգնաժամից փախուստի ելք կամ իշխանության պահպանման գործիք։

Փաշինյանը նոր Սահմանադրության ընդունման գաղափարը ներկայացնում է Ադրբեջանի և Թուրքիայի պահանջների ներքո։

Դրա վկայությունն է այն հանգամանքը, որ Փաշինյանը չի կարողանում նշել սահմանադրական փոփոխությունների կամ նոր Սահմանադրության ընդունման որևէ ներքին մոտիվ, փոխարենը հրապարակավ խրախուսել է Ադրբեջանի պահանջը՝ Հայաստանի Սահմանադրության նախաբանից Անկախության Հռչակագրին հղումը հանելու վերաբերյալ:

Եթե սահմանադրական փոփոխությունները դիտարկվում են իբրև զիջում կամ փորձ՝ համապատասխանեցնելու մեր ներքին իրավակարգը Ադրբեջանի շահերին, ապա դա ոչ միայն անթույլատրելի է, այլև պետական դավաճանության եզրին կանգնած քայլ։

Դա Հայաստանն, ըստ էության, վերածում է ադրբեջանական ենթապետության կամ «Արևմտյան Ադրբեջանի»:

Սահմանադրությունը չի կարող և չպետք է օգտագործվի արտաքին ճնշումները սպասարկելու նպատակով։

Մինդեռ Փաշինյանը Սահմանադրությունը փորձում է վերածել հարթակի, որի միջոցով կոտրվում է մեր անվտանգային, պատմական և հոգևոր ինքնությունը։

Միով բանիվ, մենք, անշուշտ, սահմանադրական հնարավոր փոփոխությունների համատեքստում պետք է հաշվի առնենք 44-օրյա պատերազմի հետևանքները և մեր ինքնիշխան որոշմամբ որոշակի դրույթներ ամրագրենք Հիմնական օրենքում՝ առանց դրա նախաբանից Անկախության Հռչակագրին հղումը հանելու:

Մասնավորապես, անհրաժեշտ է սահմանադրական կարգավորմամբ փաստել, որ Հայաստանը տարածքային որևէ պահանջ չունի որևէ երկրի հանդեպ և օրենսդրորեն արգելում է այն կուսակցությունների գործունեությունը, որոնց ծրագրերում առկա է սահմանադրական այս կարգավորմանը հակադրվող օրակարգ:

Սակայն կրկնում եմ՝ սա պետք է լինի մեր ինքնիշխան որոշումը և որևէ կերպ չպետք է փոխկապակցվի հայ- ադրբեջանական բանակցություններ կամ Բաքվի նախապայմանների հետ:

Որևէ սահմանադրական փոփոխություն կարող է դիտարկվել միայն այն ժամանակ, երբ ձևավորվի ժողովրդի վստահությունը վայելող իշխանություն, սահմանադրական ռեֆորմի շուրջ կայանա հանրային լայն կոնսենսուս:

Միայն այդպիսի գործընթացն է, որ կարող է ընդունվել իբրև լեգիտիմ սահմանադրական զարգացում։

Մնացած բոլոր դեպքերում խոսքը կլինի կեղծ օրինականության, քաղաքական շահախնդրության և արտաքին թելադրանքների սպասարկման մասին։

Ըստ այդմ՝ առաջնայինը պետականության գերեզմանափոր Փաշինյանին իշխանությունից հեռացնել է:


Սահմանադրական կարգը վերականգնելուց հետո միայն՝ կարող ենք մտածել Սահմանադրության բարեփոխման մասին:

Նկատեմ նաև, որ համապատասխան միջավայրի ձևավորման պարագայում՝ սահմանադրական հնարավոր փոփոխությունների գլխավոր մոտիվը պետք է լինի կառավարման խորհրդարանական մոդելից անցումը նախագահական համակարգին»,- գրել է Սուրեն Սուրենյանցը։

դիտվել է 299 անգամ
Լրահոս
«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Գոհար Ղումաշյանին տեղափոխել են դատարան Վրաերթ՝ մահվան ելքով «Ուժեղ Հայաստան» կուսակցության Վայքի գրասենյակի համակարգող Վերժինե Ստեփանյանը ձերբակալվել է ԱՄՆ-ում մեկնարկել են Իսրայելի և Լիբանանի միջև հակամարտության կարգավորման բանակցությունները Զգուշացում․ ապրիլի 15-ին Երևանում հնարավոր է 0-ին մոտ ջերմաստիճան Դատախազությունը գույքային հայց ներկայացրեց Սեյրան Օհանյանի դեմ, պահանջեց բռնագանձել 13 մլն դրամ 19-ամյա զինվորը հոսպիտալ տեղափոխվելու ճանապարհին մահացել է Հակակոռուպցիոն կոմիտեն հայտնել է Գոհար Ղումաշյանին բերման ենթարկելու պատճառը Խեղճության ու տկարության այդ պոռթկումներդ վիճակդ միայն բարդացնում են. Էդգար Ղազարյան Թուրքիայից 6.5 մլրդ դոլարի անհայտ ծագման կապիտալի արտահոսք է գրանցվել Ծննդյան խնջույքին վիճաբանություն է առաջացել, ամուսինները մարմնական վնասվածքներով հիվանդանոցում են ՀԿԿ-ն միջնորդել է տնային կալանք կիրառել Գոհար Ղումաշյանի նկատմամբ 18-ամյա Դավիթ Մինասյանի կալանքը վերացվեց Գոհար Ղումաշյանի հետ կատարվողը դուրս է բանականության և մարդկայնության ցանկացած սահմաններից․Ամստերդամ Իրանում հարվածների է ենթարկվել ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային ժառանգության 160 օբյեկտ Սամվել Կարապետյանից վախեցած Փաշինյանը իրավապահներ է ուղարկել՝ բերման ենթարկելու կրծքով կերակրող մորը Բերման է ենթարկվել Սամվել Կարապետյանի աջակիցներից Գոհար Ղումաշյանը Բացառիկ կադրեր Բագրատ Սրբազանի կեցավայրի խուզարկությունից (video) Թող տղամարդկություն ունենա՝ հրաժարական տա (video) Գոհարը նորածին երեխա ունի․ մանրամասներ՝ ինչու և ինչպես են բերման ենթարկել Ղումաշյանին (video) Մեկա՛՝ իջնելու եք, իջնելու եք ու պատասխան տաք․ անհետ կորածի հարազատն՝ ԱԺ-ում (video) Թուրք սրիկաների հետ համագործակցածները պետք է ջրի երես ելնեն. Անաստաս Իսրայելյան (video) Նախընտրական ծրագրում Վեհափառին «հանգստի կոչելու» թեզ ամրագրելը հակասահմանադրական դրույթ է. Արշակ Սրբազան Վախկոտնե՛ր, կանանց դե՞մ եք կռիվ տալիս․ Ալիկ Ալեքսանյան (video) «Նիկոլի ողջ դեմքը բացահայտվեց. ի՞նչ էր ուզում ասել Դավիթին կալանավորելով․ Էլեանորա Մանանդյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Ապրիլի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի ավագանու անդամ Արմենակ Դանիելյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Ապրիլի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 1։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am