Փաշինյանն ԱԱԾ-ն դիտարկում է որպես իր իշխանության պահպանման միակ երաշխավոր. Արթուր Վանեցյան. Sputnik Արմենիա

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԱԾ–ն դիտարկում է որպես իր իշխանության պահպանման միակ երաշխավոր. Sputnik Արմենիայի հետ հարցազրույցում ասաց «Հայրենիք» կուսակցության նախագահ, ԱԱԾ նախկին տնօրեն, գեներալ-մայոր Արթուր Վանեցյանը։

 «Իշխանությունն ունի «զրո» վարկանիշ։ Իշխանությունը պահելու միակ հենքը իրավապահ համակարգն է։ Որ վայրկյանին իրավապահ համակարգը իշխանության տակից հանես, 5 րոպե հետո այս իշխանությունն այլևս չի լինի»,– կարծիք հայտնեց Վանեցյանը։

ԱԱԾ նախկին ղեկավարի դիտարկմամբ` Նիկոլ Փաշինյանի վախերով է պայմանավորված նաև ԱԱԾ տնօրենների հաճախակի փոփոխությունը։

Ի դեպ, Փաշինյանի իշխանության 7 տարիների ընթացքում ԱԱԾ-ն 6 տնօրենն է ունեցել։ Վերջին նշանակումը տեղի է ունեցել հունիսի 28–ին. վարչապետի հրամանով այդ պաշտոնում է նշանակվել ԱԱԾ տնօրենի նախկին տեղակալ Անդրանիկ Սիմոնյանը` փոխարինելով հունիսի 18–ին ազատված Արմեն Աբազյանին։
Ըստ մամուլի` Աբազյանի ազատումը կապ ունի գործարար Սամվել Կարապետյանի ձերբակալության հետ, քանի որ նա հրաժարվել է կատարել Փաշինյանի հրահանգը՝ «մասկի շոու» բեմադրել Կարապետյանի տան բակում։

 Անդրադառնալով նորանշանակ տնօրենին` Վանեցյանը նախ արձանագրեց, որ ԱԱԾ համակարգը «դրսից մարդ չի ընդունում», մինչդեռ նոր տնօրենը, թեև որոշ ժամանակ աշխատել է որպես տնօրենի տեղակալ, բայց հենց «դրսից» էր եկել։ Այս հանգամանքը, նրա համոզմամբ, ազդելու է ծառայության աշխատանքի արդյունավետության վրա։

«ԱԱԾ այսօրվա տնօրենը ԱԱԾ–ում երբևիցե չի ծառայել, նշանակվել է անմիջապես տնօրենի տեղակալ, ընդ որում` օրենքի խախտմամբ։ Դրա մասին մամուլում եղել են հրապարակումներ։ Սիմոնյանը ԱԱԾ տնօրենի տեղակալ է նշանակվել` ունենալով կապիտանի զինվորական կոչում։ ԱԱԾ մասին օրենքում հստակ գրված է, որ ԱԱԾ տնօրենի տեղակալ կարող է նշանակվել գնդապետի կոչումից ոչ ցածր կոչում ունեցող անձը։ Բացի այդ ԱԱԾ մարմիններում վերջին 3 տարում նա պետք է զբաղեցներ գլխավոր, կամ վերջին 5 տարում` բարձրագույն պաշտոն, ինչը Սիմոնյանի դեպքում չի եղել»,– նշեց Վանեցյանը։

Մամուլում պարբերաբար տեղեկություններ են հայտնվում ՀՀ ներկա իշխանությունների ներկայացուցիչների` այս կամ այն երկրի գործակալ լինելու մասին։
ԱԱԾ նախկին պետը վստահեցնում է, որ իր պաշտոնավարման տարիներին այդպիսի տեղեկություններ ԱԱԾ–ն չի ունեցել։

«Եթե նման բացահայտումներ լինեին, նրանք կլինեին դատապարտված։ Բայց այս իշխանությունների կատարած քայլերը մեզ կարող են հիմք տալ ենթադրելու, որ նրանք, այո, ինչու չէ, ուղղորդվում են օտարերկրյա հատուկ ծառայությունների կողմից։ Բայց փաստ, որին ես տիրապետում եմ, կամ տիրապետել եմ իմ պաշտոնավարման ժամանակ, չունեմ»,– ասաց Վանեցյանը։

Sputnik Արմենիան ԱԱԾ նախկին տնօրենից նաև հետաքրքրվեց, թե ինչպես է գնահատում Արտաքին հետախուզության ծառայության ստեղծումը և դրա հետևանքով ԱԱԾ–ի դիրքերի հնարավոր թուլացման մասին կանխատեսումները։
«Ստեղծվել է մի կառույց, որի մասին որևէ բան չգիտենք։ ՀՀ շարքային քաղաքացին, թերևս, պետք էլ չէ, որ իմանա։ Բայց ես` որպես մարդ, որն ամբողջ կյանքում ծառայել է անվտանգության մարմիններում, որևէ բան չեմ տեսնում, որ մեր Հետախուզական ծառայությունը անում է։ Որևէ մեկին չնեղացնելով և որևէ մեկի գիտելիքները չգերագնահատելով` եկեք մի պարզ հարց տանք ինքներս մեզ. Արտաքին հետախուզության ծառայության պետ նշանակված Քրիստինե Գրիգորյանը հետախուզության հետ ի՞նչ կապ ունի»,– ասաց Վանեցյանը։

ԱԱԾ նախկին պետը նաև չի պատկերացնում, թե աշխատանքային ինչ մոդել է դրված նորաստեղծ այդ կառույցի հիմքում։ Ավելին` նրա համոզմամբ` նույնիսկ կառույցի ղեկավարությունն այդ հարցի պատասխանը չունի։

«Ասում են` երբ հարցրել են, թե ինչ մոդել եք ձեզ մոտ դնում, ԱՀԾ պաշտոնյաներն ինչ–որ ֆիլմերից օրինակներ են բերել։ Օրինակ` ուզում ենք Ջեյմս Բոնդի պես հետախուզական ծառայություն ունենալ։ Սա հա՛մ ծիծաղ է առաջացնում, հա՛մ շատ խորը մտահոգություն։ ՀՀ անվտանգային համակարգը, ցավոք, շատ վատ վիճակում է։ Իսկ անվտանգային համակարգը մի մարմին չէ և մի գործառույթ չէ, անվտանգային համակարգը իր ամբողջականության մեջ է էֆեկտիվ աշխատում, իսկ մենք այսօր ունենք խարխլված անվտանգային համակարգ»,– արձանագրեց Արթուր Վանեցյանը։

 

դիտվել է 275 անգամ
Լրահոս
Գե՛տինը մտնի նա, ով էս երկրից մանկապարտեզ է տարել, հե՛տ ստացեք, պատժե՛ք, դատե՛ք (video) Երեկ գիշեր Փաշինյանը մեր շահը վաճառքի հանեց Amazon-ում. Նարեկ Կարապետյան (video) Կոռուպցիա կա՜՜՜, կա՜՜՜՜ կոռուպցիա․ ՔՊ-ականների «до и после» նկարներից զռում ա դա․ Արմեն Աշոտյան (video) Կրոնական հարցերով Ֆրանսիայի ԱԳՆ խորհրդականը աշխատանքային այցով Հայաստանում է Անհետ կորածների ծնողները օրեր են անցկացնում ԱԱԾ-ի մոտ, այդ մարդկանց պատասխան թող տան (video) Վենսը սոցցանցում անդրադարձել է Հայաստան կատարած այցին Ավինյանի բորբոքված ելույթը (video) Պարզվեց՝ ասֆալտն էլ միֆ է․ «Հրապարակ» Ի՞նչ նպատակ է հետապնդում Վենսի այցը Հայաստան և Ադրբեջան Ապարան-Շենավան-Հարթավան խաչմերուկում. բախվել են «Nissan Sentra»-ն ու «Opel»-ը Ռուբեն Վարդանյանի գործով Բաքվում ընթացող կեղծ դատավարությունը շարունակվում է Էդ ու՞մ հետ եք հանցավոր համաձայնության եկել․ վախենու՞մ եք անունները տալ․ ավագանու անդամն՝ Ավինյանին (video) Միքայել Սրբազանին այսօր կրկին վիրահատել են «Խնդիրները ոչ թե լուծումներ են ստանում, այլ գնալով էլ ավելի են շատանում ու առարկայական դառնում» #ՈՒՂԻՂ․ ՇՏԱՊ․Ատոմակայանը կփակվի․ Թուրքիան հասնում է իր նպատակին․ Հովհաննիսյան (video) Հարկային վարչարարության դաժան ճնշումներն ու դրանց ծանր հետևանքները Մանկական, դպրոցական, գիտական կամ այլ գրականության օտարման գործարքները կազատվեն ԱԱՀ-ից՝ առանց նախարարության երաշխավորության ԱՄՆ փոխնախագահի այցի «մթնոլորտային» նրբերանգները, «վենսացավն» ու անկումը. «Փաստ» Մարդկային ինտելեկտի նոր մարտահրավերը. ինչպես չկորցնել մտածելու ունակությունը տեխնոլոգիաների դարաշրջանում Կրտսեր սերժանտ Գառնիկ Անտոնյանն անմահացել է նոյեմբերի 1-ին «Մարտունի 2»-ում Վերին Լարսի անցակետն ամբողջությամբ փակ է Չխանգարե՛ք ինձ, մի՛ խառնվեք, երբ խոսում եմ․ Սամվել Հակոբյանի ելույթի ժամանակ իրավիճակը լարվեց (video) Կառավարությունը թերացել ա․․․ ի՞նչ է հիշեցնում Հայկ Սարգսյանը (video) ՔՊ-ն մերժեց քաղբանտարկյալների մասին ընդդիմության բանաձեւը «Ռոսատոմ»-ը պատրաստ է կարճ ժամկետում Հայաստանում սկսել ատոմակայանի նախագծի իրագործումը. ՌԴ ԱԳՆ
Ամենաընթերցվածները
Շուտով
Փետրվարի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Փետրվարի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Փետրվարի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀ ԶՈՒ պահեստի գնդապետ Վոլոդյա Հովհաննիսյանը Փետրվարի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Փետրվարի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը Փետրվարի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը Փետրվարի 9-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը Փետրվարի 6-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Միասին շարժումից Ժասմինա Ղևոնդյանը Փետրվարի 6-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը Փետրվարի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Արշակ Սարգսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am