Փաշինյանն ԱԱԾ-ն դիտարկում է որպես իր իշխանության պահպանման միակ երաշխավոր. Արթուր Վանեցյան. Sputnik Արմենիա

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԱԾ–ն դիտարկում է որպես իր իշխանության պահպանման միակ երաշխավոր. Sputnik Արմենիայի հետ հարցազրույցում ասաց «Հայրենիք» կուսակցության նախագահ, ԱԱԾ նախկին տնօրեն, գեներալ-մայոր Արթուր Վանեցյանը։

 «Իշխանությունն ունի «զրո» վարկանիշ։ Իշխանությունը պահելու միակ հենքը իրավապահ համակարգն է։ Որ վայրկյանին իրավապահ համակարգը իշխանության տակից հանես, 5 րոպե հետո այս իշխանությունն այլևս չի լինի»,– կարծիք հայտնեց Վանեցյանը։

ԱԱԾ նախկին ղեկավարի դիտարկմամբ` Նիկոլ Փաշինյանի վախերով է պայմանավորված նաև ԱԱԾ տնօրենների հաճախակի փոփոխությունը։

Ի դեպ, Փաշինյանի իշխանության 7 տարիների ընթացքում ԱԱԾ-ն 6 տնօրենն է ունեցել։ Վերջին նշանակումը տեղի է ունեցել հունիսի 28–ին. վարչապետի հրամանով այդ պաշտոնում է նշանակվել ԱԱԾ տնօրենի նախկին տեղակալ Անդրանիկ Սիմոնյանը` փոխարինելով հունիսի 18–ին ազատված Արմեն Աբազյանին։
Ըստ մամուլի` Աբազյանի ազատումը կապ ունի գործարար Սամվել Կարապետյանի ձերբակալության հետ, քանի որ նա հրաժարվել է կատարել Փաշինյանի հրահանգը՝ «մասկի շոու» բեմադրել Կարապետյանի տան բակում։

 Անդրադառնալով նորանշանակ տնօրենին` Վանեցյանը նախ արձանագրեց, որ ԱԱԾ համակարգը «դրսից մարդ չի ընդունում», մինչդեռ նոր տնօրենը, թեև որոշ ժամանակ աշխատել է որպես տնօրենի տեղակալ, բայց հենց «դրսից» էր եկել։ Այս հանգամանքը, նրա համոզմամբ, ազդելու է ծառայության աշխատանքի արդյունավետության վրա։

«ԱԱԾ այսօրվա տնօրենը ԱԱԾ–ում երբևիցե չի ծառայել, նշանակվել է անմիջապես տնօրենի տեղակալ, ընդ որում` օրենքի խախտմամբ։ Դրա մասին մամուլում եղել են հրապարակումներ։ Սիմոնյանը ԱԱԾ տնօրենի տեղակալ է նշանակվել` ունենալով կապիտանի զինվորական կոչում։ ԱԱԾ մասին օրենքում հստակ գրված է, որ ԱԱԾ տնօրենի տեղակալ կարող է նշանակվել գնդապետի կոչումից ոչ ցածր կոչում ունեցող անձը։ Բացի այդ ԱԱԾ մարմիններում վերջին 3 տարում նա պետք է զբաղեցներ գլխավոր, կամ վերջին 5 տարում` բարձրագույն պաշտոն, ինչը Սիմոնյանի դեպքում չի եղել»,– նշեց Վանեցյանը։

Մամուլում պարբերաբար տեղեկություններ են հայտնվում ՀՀ ներկա իշխանությունների ներկայացուցիչների` այս կամ այն երկրի գործակալ լինելու մասին։
ԱԱԾ նախկին պետը վստահեցնում է, որ իր պաշտոնավարման տարիներին այդպիսի տեղեկություններ ԱԱԾ–ն չի ունեցել։

«Եթե նման բացահայտումներ լինեին, նրանք կլինեին դատապարտված։ Բայց այս իշխանությունների կատարած քայլերը մեզ կարող են հիմք տալ ենթադրելու, որ նրանք, այո, ինչու չէ, ուղղորդվում են օտարերկրյա հատուկ ծառայությունների կողմից։ Բայց փաստ, որին ես տիրապետում եմ, կամ տիրապետել եմ իմ պաշտոնավարման ժամանակ, չունեմ»,– ասաց Վանեցյանը։

Sputnik Արմենիան ԱԱԾ նախկին տնօրենից նաև հետաքրքրվեց, թե ինչպես է գնահատում Արտաքին հետախուզության ծառայության ստեղծումը և դրա հետևանքով ԱԱԾ–ի դիրքերի հնարավոր թուլացման մասին կանխատեսումները։
«Ստեղծվել է մի կառույց, որի մասին որևէ բան չգիտենք։ ՀՀ շարքային քաղաքացին, թերևս, պետք էլ չէ, որ իմանա։ Բայց ես` որպես մարդ, որն ամբողջ կյանքում ծառայել է անվտանգության մարմիններում, որևէ բան չեմ տեսնում, որ մեր Հետախուզական ծառայությունը անում է։ Որևէ մեկին չնեղացնելով և որևէ մեկի գիտելիքները չգերագնահատելով` եկեք մի պարզ հարց տանք ինքներս մեզ. Արտաքին հետախուզության ծառայության պետ նշանակված Քրիստինե Գրիգորյանը հետախուզության հետ ի՞նչ կապ ունի»,– ասաց Վանեցյանը։

ԱԱԾ նախկին պետը նաև չի պատկերացնում, թե աշխատանքային ինչ մոդել է դրված նորաստեղծ այդ կառույցի հիմքում։ Ավելին` նրա համոզմամբ` նույնիսկ կառույցի ղեկավարությունն այդ հարցի պատասխանը չունի։

«Ասում են` երբ հարցրել են, թե ինչ մոդել եք ձեզ մոտ դնում, ԱՀԾ պաշտոնյաներն ինչ–որ ֆիլմերից օրինակներ են բերել։ Օրինակ` ուզում ենք Ջեյմս Բոնդի պես հետախուզական ծառայություն ունենալ։ Սա հա՛մ ծիծաղ է առաջացնում, հա՛մ շատ խորը մտահոգություն։ ՀՀ անվտանգային համակարգը, ցավոք, շատ վատ վիճակում է։ Իսկ անվտանգային համակարգը մի մարմին չէ և մի գործառույթ չէ, անվտանգային համակարգը իր ամբողջականության մեջ է էֆեկտիվ աշխատում, իսկ մենք այսօր ունենք խարխլված անվտանգային համակարգ»,– արձանագրեց Արթուր Վանեցյանը։

 

դիտվել է 293 անգամ
Լրահոս
Թրամփը պատրաստ է Նյու Յորքում հանդիպել Փեզեշքիանի հետ Հարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ սեպտեմբերի 22/23-ին Արտակարգ իրավիճակ՝ «Հայանտառ»-ի տարածքում Երկրի ղեկավարը պետք է հստակ հասկանա տնտեսությունից, այլ ոչ թէ «ամեն ինչից» ու ոչնչից․ Ն․ Կարապետյան Ծառուկյանը Ռուֆիին հաղթելուց հետո մարտահրավեր է նետել Մարկ Ցուկերբերգին Էդմեն Շահբազյանը հաղթանակ է տարել UFC 331 մրցաշարում և օկտագոնում ծածանել Հայաստանի դրոշը ՀՅԴ համամասնական ցուցակը Արտաշատի ՏԻՄ ընտրություններում կգլխավորի Գերասիմ Վարդանյանը Չարենցավանի 18-ամյա բնակիչը մտել է խանութ և գործադրելով գազային ատրճանակ՝ պահանջել գումար 22-ամյա մոտոցիկլավարը տեղափոխվել է հիվանդանոց Իրանը սպառնացել է ԱՄՆ-ին #ՀԻՄԱ․Նիկո՛լ, զգուշացնում եմ քեզ՝ 7 պորտով կանիծվես, իմ Վեհափառին չկպնես․հերոսի մայր Լիդա Առուշանյան (video) Թրամփը նշել է երեք հնարավոր սցենար Երևան-Մեղրի ավտոճանապարհին բախվել են «Subaru»-ն, «Opel Astra»-ն և «Ford Transit»-ը․ կան վիրավորներ ԿԳՄՍՆ-ն ավելի քան 500 մլն դրամ է պահանջում Լոպեսի համերգի կազմակերպչից. Azatutyun.am Փաշինյանի երկու բլեֆը. Պուտինն արդեն «մեղավոր» է նշանակվել (video) «Նիկո՛լ, մենք թքած ունենք քո ասածների վրա․ հելի ռադդ քաշի մեր երկրից»․ Նարե Սոսե (video) Ձեր դատական հայցերը ասնավանի չեն, դրանք գոյություն չունեն․․․ «Երբ վտանգված է պետականությունը, մեկ ճանապարհ կա»․ Սերժ Սարգսյան Պուտինի «Միասնական Ռուսաստանը» առաջատար է Պետդումայի ընտրություններում․ նախնական տվյալներ Երևանը արտերկրում ընտրողների ակտիվությամբ առաջատարներից է․ Զախարովա Վթարված միկրոավտոբուսում եղել են Գորիսի Ակսել Բակունցի անվան դպրոցի 11-րդ դասարանի աշակերտներ. նոր մանրամասներ «Mercedes Sprinter»-ը կողաշրջվել է․ 11 վիրավորների մեծ մասը անչափահասներ են Վիճակը սրվել է․ ինչ է արել մի քանի օր առաջ ՀՅԴ–ն․ Ռոբերտ Մարգարյան (video) Հայաստանը բռնապետ ղեկավարի աթոռամոլության պատճառով վերածվել է գերտերությունների շահերի բախման կետի Արցախի էջը փակված չէ․ Գառնիկ Դանիելյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am