Ալիևն ու Փաշինյանն՝ ընդդեմ ՀՀ սահմանադրության․ կանխել 3-րդ ժամկետը

Հայաստանի սահմանադրությունը ծնված օրվանից խնդիրներ է ունեցել։ Նախ ընդունման, ապա կիրառման առումներով։

Սահմանադրությունը 1995–ի հուլիսի 5–ին ընդունվեց, որպեսզի ամրագրի այդ պահին առկա ներիշխանական բալանսը և ամրապնդի գործող նախագահի դիրքերը։

Հետագայում Սահմանադրությունը փոխվեց երկու անգամ՝ 2005–ին և 2015–ին։ Այսինքն՝ 10 տարին մեկ Սահմանադրություն է փոխվել։

Բոլոր փոփոխություններն էլ ներքին պատվիրատու են ունեցել՝ օրվա իշխանությունը։ Մեկն ընդունել էր, որ պահի, մյուսը՝ որ հեռանա, երրորդը՝ որ գնա 3–րդ ժամկետի։

Տարբեր իրավիճակներում և տարբեր մոտիվացիոն նրբություններով են Սահմանադրությունն ընդունել ու փոխել ՀՀ երեք նախագահները։ Բայց դա եղել է ներքաղաքական օրակարգով և չի վիճարկել ՀՀ անկախության հռչակագիրը։

Նիկոլ Փաշինյանն էլ է ուզում փոխել Սահմանադրությունը, բայց դրան գնում է արտաքին ճնշման տակ՝ Ալիևի պահանջով։ Նա դա անում է, որպեսզի հրաժարվի ՀՀ անկախության հռչակագրից։ Նա դա անում է, որպեսզի Թուրքիայի ու Ադրբեջանի աջակցությամբ գնա 3–րդ ժամկետի՝ նախապես բավարարելով նրանց նախապայմանները։

Բոլորիս խնդիրն է Նիկոլ Փաշինյանի 3–րդ ժամկետ գնալու ծրագիրը խափանելը։ Ու թեև գործող Սահմանադրությունը պատուհաս դարձավ Հայաստանի, Արցախի և հայ ժողովրդի համար (դա կանխատեսվել էր մեր կողմից մինչև դրա ընդունումը և մենք պայքարում էինք դրա դեմ՝ նաև այսօրվա պատկերը թույլ չտալու համար), այդուհանդերձ մարտավարական առումով պետք է Նիկոլին թույլ չտալ Սահմանադրության փոփոխություն, ինչն ավտոմատ նշանակելու է Ալիևի պահանջով Անկախության հռչակագրից հրաժարում։

Այս Սահմանադրությունը պետք է փոխվի, բայց իշխանափոխությունից հետո։ Այն կփոխվի ներքին օրակարգով՝ ներքին հաղթանակից հետո։

«Մայր Հայաստան» շարժման առաջորդ Անդրանիկ Թևանյանի ֆեյսբուքյան էջից

դիտվել է 414 անգամ
Լրահոս
Դատախազը դատարան է հանձնել Կամո Արեյանի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը Մոլորություն է գործող իշխանությունների հայապահպանությունը լուսանցքից դուրս թողնելու մոտեցումը Ըստ Արաղչիի՝ Թուրքիան մեծ դեր է ունեցել ԱՄՆ-Իրան պատերազմում Դատախազը Հակակոռուպցիոն դատարան է հանձնել Դավիթ Ղազինյանի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը ՄԱԿ փորձագիտական խումբը հետազոտման առարկա է դարձրել պետական ռեպրեսիաներից տուժած համարելով 109 անձի Ի՞նչ եղավ Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը․ փաստերն ընդդեմ բամբասանքների Հիշե՛ք այս դեմքերն ու անունները, փողով տուն պահելն էլի չի արդարացնում ձեզ, պատասխան եք տալու․ Դերենիկ Մալխասյան (video) Սարիկ Մինասյանը դադարեցնում է Գյումրու ավագանու անդամի լիազորությունները Զինեդին Զիդանն առաջիկա 4 տարիներին կգլխավորի Ֆրանսիայի ազգային հավաքականը Քացով խփել, մեր տուն ա մտել քաղաքականությունը, Ծառուկյանն էդ ի՞նչ էր արել, որ այդպես մտաք նրա տուն (video) Սպասե՛ք, Գագիկ Ծառուկյանը շուտով հայտնվելու է ազատության մեջ․ Սուրեն Սուրենյանց (video) Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ Լա՛վ լսեք՝ Ծառուկյանն ավելի ազատ է, քան դուք․ Իվետա Տոնոյանի խոսքը՝ ՊԵԿ-ի դիմաց (video) Մենք չենք պատրաստվում ֆորս մաժորային իրավիճակում արտահանում սկսենք ԵՄ երկրներ. ձկնաբույծ (video) «Աչքալուսանք» ՔՊ-ին՝ Մանագայից․ Արտակ Զաքարյան «Չեմ ափսոսում ոչ մի բանի համար, չեմ փոշմանում, էլի կառուցելու եմ». Ծառուկյանի ուղերձը՝ ՔԿՀ-ից (video) Եվրոպան չի՛ սպասում մեր 10 հազար տոննա ձկանը, էս ի՞նչ եք խոսում․ ձկնարտադրող (video) Ֆրեզնոյում տեղի ունեցավ Մոնթե Մելքոնյանի հուշարձանի հիմնարկեքի արարողությունը Եղանակն՝ առաջիկա օրերին #ՈՒՂԻՂ.ՇՏԱՊ.Ալիևը բացեց 300 հազար ադրբեջանցիներին Հայաստան բերելու սարսափելի ծրագրի նոր մանրամասները (video) Հեռու չէ այն օրը, երբ այս իշխանությունը Հրապարակում 3 հատ կախաղան կդնի ու... Հովհաննես Գալստյան (video) Գյումրիի քաղաքապետի պարտականությունները կատարող Առաքելյանը հրաժարվել է պատգամավորական մանդատից Իվետա Տոնոյանի պատասխանը Վիգեն Ավետիսի խայտառակ հայտարարությանը (video) 14 միլիոն դոլար իրանցիները Ծառուկյանին պարտք են, բայց հիմա ուրիշ բան են ասում. փաստաբաններ (video) Վերևներում ասեք ուշադիր լսեն՝ ֆուռերով ձուկ կլցնենք կառավարության դիմաց, մեր հարցը պիտի լուծեն (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ուժեղ Հայաստանի անդամ Հայկ Ֆարմանյանը Հուլիսի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գոռ Ավրցյանը, Արցախ Հուլիսի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Հուլիսի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հուլիսի 17-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հուլիսի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Առաքելյանը Հուլիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Մկրտչյանը Հուլիսի 16-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հուլիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am