Զանգվածային դրոնային հարձակումներ Ուկրաինայում և ՌԴ-ում. Խարկովում տուժել է 11 մարդ, Կիևում մեկ անձ մահացել է

Հուլիսի 5-ի գիշերը Ուկրաինան և Ռուսաստանը դարձել են անօդաչու թռչող սարքերի լայնածավալ կիրառման թիրախ։ Ինչպես հայտնում են Ուկրաինայի և Ռուսաստանի պաշտպանական գերատեսչությունները, միմյանց ուղղությամբ արձակվել են հարյուրավոր դրոններ։

Ուկրաինայի զինված ուժերի օդային ուժերի հայտարարության համաձայն՝ Ռուսաստանը գիշերը կիրառել է 322 անօդաչու թռչող սարք, որոնցից 292-ն չեզոքացվել են․ 157-ը խոցվել են, իսկ 135-ը՝ ճնշվել ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցներով։ Հիմնական հարվածը հասցվել է Խմելնիցկիի շրջանին և Ստարոկոնստանտինով քաղաքին, որտեղ տեղակայված է ռազմաօդային բազա։

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ իրենց զինված ուժերը խոցել են 94 ուկրաինական անօդաչու թռչող սարք երկրի 15 մարզի օդային տարածքում։ Հարձակումներ են գրանցվել Վորոնեժի, Բրյանսկի, Բելգորոդի, Սարատովի, Կուրսկի, Լենինգրադի, Օրյոլի, Ռոստովի, Ռյազանի, Սմոլենսկի, Մոսկվայի, Պենզայի, Տուլայի, Նովգորոդի մարզերում, ինչպես նաև Չուվաշիայում։

Ուկրաինայի Զինված ուժերի գլխավոր շտաբը հաղորդել է, որ հարված է հասցվել Վորոնեժի մարզի «Բորիսոգլեբսկ» ռազմական օդանավակայանին, որտեղ տեղակայված են Սու-34, Սու-35Ս և Սու-30ՍՄ կործանիչներ։

Ըստ հաղորդագրության՝ ոչնչացվել են ավիառումբերի պահեստ, ուսումնամարտական ինքնաթիռ, ինչպես նաև ենթադրյալ օդային թիրախներ։

Սարատովի մարզում հարվածներ են հասցվել Էնգելսի ռազմավարական օդանավակայանի տարածքին․ վնասվել են բնակելի շենքեր, տուժածներ չկան։ Չուվաշիայում արձանագրվել է երկու դրոնի հարձակում, որոնցից մեկն ընկել է գիտահետազոտական հաստատության տանիքին։

Մինչդեռ, ռուսական դրոնների հարվածների հետևանքով Ուկրաինայի Խարկովի մարզի Չուգուև քաղաքում տուժել է 11 մարդ։ Կիևում հուլիսի 4-ին գրանցված հարձակման հետևանքով մահացել է 35-ամյա տղամարդ, ինչպես հաղորդել է քաղաքապետ Վիտալի Կլիչկոն։

դիտվել է 164 անգամ
Լրահոս
Վերջին 24 ժամում Իրանին առնչվող մեկ նավ է մուտք գործել Հորմուզի նեղուց ՖԻՖԱ-ի համաժողովում հարգել են Նիկիտա Սիմոնյանի հիշատակը Գյումրիում Նիկոլը Մակրոն է խաղացնելու ու դրա համար 1 միլիոն դոլար արժողությամբ համերգ է կազմակերպում «Դիմացե՛ք, Կարապետյան Սամվելը գալիս է». ի՞նչ է ասել «Աստղիկ» բժշկական կենտրոնի գլխավոր բժիշկը իր աշխատակիցներին Ադրբեջանցիների հետ քիրվայություն անող հայ գործարարները ծպտուն չեն հանում գերիների վերադարձի համար Դոնալդ Թրամփի նկատմամբ մահափորձի ենթադրյալ իրականացնողը չի վիճարկել իրեն կալանավորելու որոշումը Գերիների վերադարձի պահանջով ակցիաներ կլինեն Երևանում և Գյումրիում Մակրոնը Հայաստան է գալիս կնոջ հետ «Հայաստան» դաշինքի անդամները և դաշինքի առաջնորդ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հանդիպել են մտավորականների հետ ԿԸՀ-ն առաջադրված 19 ուժից 8-ի փաստաթղթերում խնդիրներ է նկատել ԵՄ-ն կարող է վճռորոշ դեր ունենալ Բաքվում պահվող հայ գերիների ազատ արձակման հարցում․ հայտարարություն Ավերված վանքերի վրա դուք ոչ թե խաղաղություն եք կառուցում, այլ նոր արհավիրք․ հայտարարություն Ես ամեն ինչ ճշտել եմ․ Բալահովիտի համայնքապետ Լիբանանի նախագահը կոչ է անում Իսրայելին դադարեցնել շտապօգնության աշխատակիցների թիրախավորումը Ադրբեջանական պրիմիտիվ, բայց կացնային քաղաքականությունն աշխատող է. Դանիելյան «Shacman» մակնիշի բետոնախառնիչը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին և կողաշրջվել Կեղծ սիմետրիա․ ինչպես է Արծվաշենը դառնում Ստեփանակերտի վանդալիզմի «արդարացում». Սուրեն Սուրենյանց «Քառագլուխ պատերազմի Նիկոլը կգնա այդ քայլին, ուշադի՛ր ժողովուրդ»․ Արտակարգ և լիազոր դեսպան (video) Զինվորը գնում է սահման, ադրբեջանցին ստուգում է, նոր թողնում է անցնի․ Արագածոտնի բնակիչ (video) Ուղիղ 1 ամսից կկասեցվի նիկոլենց այդ սարսափելի ծրագիրը․ Նարեկ Կարապետյան (video) «Ալեն Սիմոնյա՛ն, դե արի, թե՞ գիտես գլխիդ գալիքը»․ Ռուբեն Հակոբյան (video) Մասիս–Հովտաշատ երթուղին սպասարկող ավտաբուսի վթարի պատճառի մասին Սամվել Կարապետյանին չթույլատրվեց այցելել հոր գերեզմանին
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am