Չենք կարող լուռ նայել այս ոտնձգություններին, երբ փորձում են խաթարել մեր հոգևոր պատկանելությունը, երբ հավատքը զրկվում է հանրային իրավունքից․ Դամասկոսի հայոց թեմի առաջնորդ

Հուլիսի 4-ին Միածնաէջ Մայր Տաճարում Սուրբ և Անմահ Պատարագ մատուցեց Դամասկոսի հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ․ Արմաշ եպիսկոպոս Նալբանդյանը: Այս մասին հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից։

Իր քարոզում Սրբազան Հայրը խոսեց քրիստոնյայի հոգևոր պայքարի, անձի ազատ ընտրության և պատասխանատվության կարևորության մասին՝ ընդգծելով, որ մենք կա՛մ ծառայում ենք Աստծուն՝ սիրով, խոնարհութեամբ ու հնազանդութեամբ, կա՛մ դառնում ենք մեղքի, եսասիրութեան, ստի ու կեղծ գաղափարների ծառաներ։ Այս առնչությամբ Արմաշ եպիսկոպոսը շեշտեց, որ քրիստոնեությունն առաջնորդում է ամենքին Աստծո կամքին հնազադնությամբ, նվիրումով և զոհաբերության ոգով հասնելու իրական ազատության ու պատասխանատվությամբ հանձն առնելու և հաղթահարելու բոլոր գայթակղություններն ու փորձությունները։

Անդրադառնալով մերօրյա իրականությանը՝ Սրբազան Հայրն ընդգծեց, որ այսօր էլ կոչված ենք մեր առաքելությանը հավատարիմ, հոգևոր-ազգային արժեքների պահպանությամբ հաստատել արդարության և ճշմարտութեան գերակայությունը ազգային ու հասարակական կյանքում։

«Այս պահին մեր սիրելի եղբայրներ Միքայել և Բագրատ արքեպիսկոպոսներն ու ազգային բարերար տիար Սամվել Կարապետյանն ապօրինաբար ազատազրկված են։

․․․Չենք կարող լուռ նայել այս ոտնձգություններին, երբ փրձում են խաթարել մեր հոգևոր պատկանելությունը, երբ հավատքը զրկվում է հանրային իրավունքից՝ փակելով ժողովրդի հոգևոր շնչառութիւնը», – ասաց Արմաշ Սրբազանը՝ հրավիրելով հավատավոր ժողովրդին աղոթք բարձրացնելու Սուրբ Էջմիածնի պայծառության, մեր հայրենիքի խաղաղության, ինչպես նաև գերյալների ազատության և նեղյալների մխիթարության համար:

դիտվել է 247 անգամ
Լրահոս
Ռուսաստանը Հայաստանի ռազմավարական գործընկերն է․ Արա Աբրահամյան Քահանան պատմում է՝ ինչու թույլ չեն տվել ՔՊ-ականին մկրտության քավոր կանգնել (video) «Հրապարակ». Այդ խոսքերը ոչ թե քմծիծաղ կամ ժպիտ են առաջացնում, այլ` տարակուսանք Կարդանք հեքիաթներ Նախաձեռնությունը չի կազմակերպվել և որևէ կերպ հաստատված չէ «Գենետիկ Փրոդաքշն» ընկերության կողմից ԱՄՆ-ն մեզ բարեկամ երկիր է, ՌԴ-ն դաշնակից և խնդիրը ո´չ թե նրանց հետ է, այլ հայաստանյան իշխանության անսկզբունքայնության և օտար շահերին ծառայելու մեջ է. Տիգրան Աբրահամյան Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Փաստաբան Ռոման Երիցյանը Արցախի ներկայացուցչության շենքի վերաբերյալ փաստաթղթեր է հրապարակել Բելգիայի Ներկայացուցիչների պալատը լիագումար նիստում Ադրբեջանին դատապարտող բանաձև է ընդունել Վերին Լարսում արտակարգ դրություն է հայտարարվել Վարչապետը ավտոբուսի ուղևոր չէ. Նա շարասյան հրամանատարն է՝ թե՛ կյանքի, թե՛ մահվան ճանապարհին. Կամենդատյան «Հեղաշրջման պլան»-ի վարույթով մի քանի մեղադրյալների գործերը շտապ դատարան կուղարկվեն․ «Ժողովուրդ» Փաշինյան-Ալիև հանդիպմանը մասնակցած Արմեն Գրիգորյանը մերժել է հանդիպել անհետ կորած զինվորների ծնողների հետ․ «Ժողովուրդ» ՀԷՑ-ն իր տեղում է, արտառոց բան չի կատարվում. «Հրապարակ» Նիկոլ Փաշինյանին մի քանի հարց պետք է տրվեր.«Հրապարակ» «Հրապարակ». Վրացիները մերժել են Պապոյանին Ինչու իրականում նախարարի պաշտոնից ազատվեց Հակոբ Սիմիդյանը. «Իրավունք» Խնդիր է դրված ՀԷՑ-ի 7000 աշխատակիցներին դարձնել ՔՊ էլեկտորատ․ «Հրապարակ» Ֆուտբոլի ֆեդերացիայում մերձավորներին աշխատանքի է նշանակում․ «Հրապարակ» Երբ Հայաստանը դուրս կգա ՀԱՊԿ-ից․ «Հրապարակ» Վեհափառին հեռացնելու «օպերացիան» գլխավորում է Արայիկ Հարությունյանը, Փաշինյանն այդքան էլ գոհ չէ. «Ժողովուրդ» Երեւանի դատախազը 1 տարում 17 մլն արժողությամբ 2 մեքենա է գնել. «Ժողովուրդ» Փաշինյանը կասկածներ ունի իր հենասյուների նկատմամբ․ «Իրավունք» 15-ամյա տղան տեղափոխվել է Վանաձորի հիվանդանոց. բժիշկները պայքարում են նրա կյանքի համար Իրանի խորհրդարանն ավելի քան 40 երկրների պաշտոնապես կոչ է արել դատապարտել Իսրայելի և ԱՄՆ-ի հարձակումները
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հուլիսի 18-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հուլիսի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հուլիսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հուլիսի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հուլիսի 17-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դավթյանը Հուլիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հուլիսի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հուլիսի 16-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հուլիսի 16-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am