Չենք կարող լուռ նայել այս ոտնձգություններին, երբ փորձում են խաթարել մեր հոգևոր պատկանելությունը, երբ հավատքը զրկվում է հանրային իրավունքից․ Դամասկոսի հայոց թեմի առաջնորդ
Հուլիսի 4-ին Միածնաէջ Մայր Տաճարում Սուրբ և Անմահ Պատարագ մատուցեց Դամասկոսի հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ․ Արմաշ եպիսկոպոս Նալբանդյանը: Այս մասին հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից։
Իր քարոզում Սրբազան Հայրը խոսեց քրիստոնյայի հոգևոր պայքարի, անձի ազատ ընտրության և պատասխանատվության կարևորության մասին՝ ընդգծելով, որ մենք կա՛մ ծառայում ենք Աստծուն՝ սիրով, խոնարհութեամբ ու հնազանդութեամբ, կա՛մ դառնում ենք մեղքի, եսասիրութեան, ստի ու կեղծ գաղափարների ծառաներ։ Այս առնչությամբ Արմաշ եպիսկոպոսը շեշտեց, որ քրիստոնեությունն առաջնորդում է ամենքին Աստծո կամքին հնազադնությամբ, նվիրումով և զոհաբերության ոգով հասնելու իրական ազատության ու պատասխանատվությամբ հանձն առնելու և հաղթահարելու բոլոր գայթակղություններն ու փորձությունները։
Անդրադառնալով մերօրյա իրականությանը՝ Սրբազան Հայրն ընդգծեց, որ այսօր էլ կոչված ենք մեր առաքելությանը հավատարիմ, հոգևոր-ազգային արժեքների պահպանությամբ հաստատել արդարության և ճշմարտութեան գերակայությունը ազգային ու հասարակական կյանքում։
«Այս պահին մեր սիրելի եղբայրներ Միքայել և Բագրատ արքեպիսկոպոսներն ու ազգային բարերար տիար Սամվել Կարապետյանն ապօրինաբար ազատազրկված են։
․․․Չենք կարող լուռ նայել այս ոտնձգություններին, երբ փրձում են խաթարել մեր հոգևոր պատկանելությունը, երբ հավատքը զրկվում է հանրային իրավունքից՝ փակելով ժողովրդի հոգևոր շնչառութիւնը», – ասաց Արմաշ Սրբազանը՝ հրավիրելով հավատավոր ժողովրդին աղոթք բարձրացնելու Սուրբ Էջմիածնի պայծառության, մեր հայրենիքի խաղաղության, ինչպես նաև գերյալների ազատության և նեղյալների մխիթարության համար:
Հուլիսի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Հուլիսի 17-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հուլիսի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Առաքելյանը
Հուլիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Մկրտչյանը
Հուլիսի 16-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Հուլիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը
Հուլիսի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Իսրայել Հակոբկոխյանը
Հուլիսի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստան դաշինքից Սուսաննա Մելիքյանը
Հուլիսի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը
Հուլիսի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը