Նիկոլի իշխանության օրոք պետական տոները վերածվել են դատարկ օրերի, իսկ երբեմն՝ ազգային նվաստացման խորհրդանիշների. Արմեն Հովասափյան

Արմեն Հովասափյանը գրում է. «Ինչպես բազմաթիվ այլ պետական տոների դեպքում ենք ականատես եղել, հուլիսի 5-ն էլ բացառություն չէ։ Այսօր նույնպես որևէ բան չկա շնորհավորելու։ Նիկոլի իշխանության օրոք պետական տոները վերածվել են դատարկ օրերի, իսկ երբեմն՝ ազգային նվաստացման խորհրդանիշների։

Նիկոլի՝ սիմվոլիստական մոլուցքով տարված քաղաքականությունն ուղղված է հայկական օրացույցը տոներից «մաքրելուն»։ Փաստացի՝ մեկ առ մեկ մոռացության են մատնվում բոլոր այն օրերը, որոնք խորհրդանշում էին ազգային հպարտություն, պետականություն և ինստիտուցիոնալ հիշողություն։ Դրանց փոխարեն օրացույցում ավելանում են ամոթի, խարանի, պարտության և արժանապատվության կորստի օրերը։

Այսօր՝ հուլիսի 5-ին, որը ՀՀ Սահմանադրության՝ մայր օրենքի ընդունման օրն է, հանրությունը չունի իրական հիմք այդ օրը նշելու կամ գնահատելու։ Պատճառն ակնհայտ է. մենք չունենք գործող և կենսունակ Սահմանադրություն, քանի որ ՀՀ Սահմանադրությունը ավելի քան յոթ տարի է՝ բռնաբարված է։ Պետք է փաստենք, որ Սահմանադրություն այլևս չի գործում որպես իրավունքի գերակայության աղբյուր, այլ ենթարկվում է Նիկոլի քաղաքական կամքին ու օրեցօր ենթարկվում է նոր մեկնաբանությունների՝ ըստ իրավիճակի։ Այն դարձել է թղթի կտոր, որը խախտվում է ամեն օր, ըստ իշխանության պահի շահերի ու քաղաքական քմահաճույքների։

Նիկոլը ձևավորել է այնպիսի մթնոլորտ, որտեղ իրավունքի գերակայությունը փոխարինվել է «քաղաքական ճաշակով» մեկնաբանված «օրենքով»։ Իր համար Սահմանադրությունը ոչ թե ազգային համաձայնության փաստաթուղթ է, այլ՝ սեփական իշխանությունը երաշխավորող գործիք։ Օրենքի ցանկացած խախտում նա ներկայացնում է որպես «հեղափոխական նպատակով պայմանավորված ճշգրտում» կամ՝ «իրավական քաղաքականություն»։

Անտեսելով առկա Սահմանադրությունը՝ Նիկոլն այսօր բացահայտորեն պատրաստվում է բոլորիս վզին փաթաթել արդեն սեփական օգտագործման սահմանադրություն, որն առաջիկայում կներկայացնի։ Այդպես կփորձի վերջնականապես հաստատել և օրինականացնել իր անձնիշխան, լիբերալ-ավտորիտար կառավարումը։ Նրա իշխանության վերջին փուլի առանցքը դառնում է՝ ինստիտուցիոնալ վերահսկողության նոր մեխանիզմների ստեղծում և պետականության բովանդակային ապամոնտաժում։

Այս քաղաքական փակուղուց դուրս գալու միակ ճանապարհը նոր սահմանադրական հասարակական համաձայնության ձևավորումն է՝ Նիկոլի հեռացման և լեգիտիմ վերաստեղծման գործընթացի միջոցով։

Սա իր հերթին ենթադրում է առաջին հերթին լայն հանրային ու քաղաքական համախմբում, սահմանադրական նոր կարգի մշակման հանրային քննարկում, ինչպես նաև ինստիտուցիոնալ ապակայունացման ու «մեկ մարդու իշխանության» մերժում։ Այս ամենից հետո նաև իրավական ու քաղաքական նոր էջի բացում՝ հիմնված ազգային արժեքների, իրավունքի գերակայության և պատմական հիշողության վրա։

Ասեմ, հնարավոր է իրավիճակը փոխել, բայց դա չի լինի ինքնաբուխ, քանի դրա համար անհրաժեշտ է հստակ նպատակ, ազգային լայն դաշինք ու երկարաժամկետ պատասխանատվություն։ Սահմանադրական պետություն հնարավոր է կառուցել միայն այն ժամանակ, երբ կա ժողովուրդ, որն իր սահմանադրությանը վերաբերվում է ոչ թե որպես իշխանության շահերի թուղթ, այլ՝ որպես արժանապատվության, ազատության և ինքնիշխանության ակտ»։

դիտվել է 140 անգամ
Լրահոս
«Կամ ասում ես՝ ովքեր են գործակալները, կա՛մ էդ թուղթը մտցնում եք ձեր բերանը»․ Անժելա Թովմասյան (video) Red Store-ից գնումներ կատարելիս մաքսիմալ զգոն եղեք. ձեզ խաբում են. Արամ Գևորգյան Գերագույն հոգևոր խորհրդի աշխարհիկ անդամներին Քննչական են հրավիրել «Ճի՞շտ ենք հասկանում՝ ով տվեց Արցախի անունը, ճնշումների է ենթարկվելու՞»․ Փաշինյանի արձագանքը (video) Ամենաշատ զոհերը ձեր օրոք են եղել․ խաղաղություն բառն ու՞մ վրա եք ծախում․ լրագրողը՝ Փաշինյանին (video) Նիկոլը նոր հողեր է տալի՞ս Ալիևին (video) Սաբա՛բ, քո տիրոջ... հիմա ու՞մ վրա եք մունաթ գալիս, ի՞նչ եք անում․ Մեսրոպ Մանուկյան (video) Էդ դուք եք էս թշնամությունը բերել՝ Փաշինյանի հետ․ ավագանու անդամը՝ Ավինյանին (video) «Փաշինյանն իր մոտ պահած 1 տոննա կոկայինն ինչպես է «գցում» Քեթրինի Միհրանի գրպանը» (video) Ավինյանը սելֆի էր անում, ասում էր՝ ոչինչ չկա, բայց Սև լճում ներխուժում էր եղել, հետո ընդունեցին դա (video) Փաշինյանը փորձում է արևմտյան կենտրոններից ստանալ Հայաստանի ներսում ռեպրեսիաներ իրականացնելու լեգիտիմություն, «կանաչ լույս». Սուրենյանց Հայաստանում Թուրքիայի քաղաքացիների անվամբ գրանցված է 60 միավոր անշարժ գույք. Sputnik Արմենիա Կառավարությունը ևս 4.6 մլրդ դրամ հատկացրեց պարգևավճարներին Հայոց ցեղասպանության մասին անիմացիոն ֆիլմի ցուցադրությունը դատական գործի առիթ է դարձել Երևանը 2026-ին դարձել է տարածաշրջանի ամենաթանկ քաղաքը՝ աղքատ բնակիչների առկայությամբ Hype FC Brazil. Արման Ծառուկյանը հաղթել է Մոկաևին Ստրասբուրգում Փաշինյան Նիկոլը Եվրոպայում իր հովանավորներին աղաչում էր, որ հունիսի 7-ին իրեն փրկեն Սրա դեմը պիտի առնենք, ավելի մեծ աղետի է սա բերելու․ ակցիա Կառավարության դիմաց (video) Ինչու է Եվրոպական խորհրդարանը ծափահարում Փաշինյանին, Զելենսկուն, Սահակաշվիլուն, Զուրաբիշվիլուն Դուբայում անօդաչու թռչող սարքը մխրճվել է շենքի մեջ Փաստերով ապացուցել ենք՝ այս իշխանությունը զիջում է մեր պետական սահմաններից. Շահեն Հարությունյան (video) ԲԴԽ-ն կրկին դադարեցրեց Դավիթ Հարությունյանի լիազորությունները Դուք եք 200-ից ավել դպրոց ու մանկապարտեզ է տվել թուրքին, հիմա ասում եք՝կառուցում ենք․ ավագանու անդամ (video) Ալիևը պետք է կանգնի դատարանի առաջ՝ 150,000 արցախահայերի էթնիկ զտման և Արցախի հայաթափման համար. Արտակ Բեգլարյանի հարցազրույցը «France 24»-ին Հունիսի 7-ից հետո իշխանափոխություն է լինելու․ Մանուկ Սուքիասյանն՝ Ավինյանին (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր մանկավարժ Գյուլնարա Ալեքսանյանը Մարտի 12-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Մարտի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Մարտի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Մարտի 11-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբիկ Հակոբյանը Մարտի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մարտի 10-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Մարտի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Մարտի 10-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 10-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am