Երբևէ չէի պատկերացնի, որ նման օրեր կապրենք մեր երկրում, մեր իսկ հողի վրա, բայց դե… Ներսես քահանա Ռուշանյան

Ներսես քահանա Ռուշանյանը գրում է․

«ՔԱՄՆ ՈՒ ՆԻԿՈԼԸ կամ նամակ ՓԱՇԻՆՅԱՆԻՆ

Պարոն Փաշինյան, ցավում եմ, որ Ձեզ նման նամակ եմ գրում. երբեւէ չէի պատկերացնի, որ նման օրեր կապրենք մեր երկրում, մեր իսկ հողի վրա, բայց դե…

Այն, որ Եկեղեցին մինչեւ հիմա “թեւավոր խոսք” դարձած Ձեր հարցումին չի պատասխանում, բնավ չի նշանակում, որ փակուղում են, եւ չգիտեն թե ինչպես պատասխանել, (անգամ ես, որպես մի պարզ քահանա, տասնյակ պատասխաններ կտամ եւ կհիմնավորեմ) ինչպես հոխորտում եք Դուք եւ Ձեր թիմակիցները։

Այն, որ “Կանոնագիրք Հայոց”-ը վերցրել ու մեջբերումներ եք կատարում ու մեղադրանքներ հնչեցնում, այդ նույն գրքում Ձեր, Ձեր պահվածքի ու հնչեցրած մեղադրանքների մասին էլ շատ բաներ կան գրված, որոնք դեռ ի գործ չեն դրվել։

Սակայն թողնենք “Կանոնագիրք Հայոց”-ը. դրանով թերեւս Ձեզ կպատասխանեն ավելի բարձրաստիճան հոգեւորականները, երբ հարկ լինի։

Ես մի պարզ գյուղական քահանա եմ, եւ իմ դիրքից կխոսեմ։ Ուզում եմ Ձեզ եւ մեր ժողովրդին հիշեցնել աստվածաշնչյան մի պատմություն։

Սուրբ Գիրքն ասում է, որ երբ ջրհեղեղն ավարտվեց, եւ Նոյն ու իր ընտանիքը Տապանից դուրս ելան, Նոյը այգի տնկեց ու խմեց դրա գինուց, հարբեց ու մերկացավ իր տան մեջ։ Նոյի զավակներից Քամը տեսավ իր հոր մերկությունը եւ ծիծաղելով պատմեց իր եղայրներին` Սեմին ու Հաբեթին։

Սեմն ու Հաբեթը հագուստներ առան իրենց ուսերին, եւ ետ-ետ գնալով, որպեսզի չտեսնեն իրենց հոր մերկությունը, ծածկեին իրենց հորը։

Երբ Նոյն արթնացավ ու իմացավ եղելությունը, անիծեց Քամին` լինի ու մնա իր եղբայրների համար որպես ստրուկ` սերնդեսերունդ։

Պարոն Փաշինյան, դուք Ձեզ համարում եք Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հետեւորդ ու զավակ։ Չեմ վիճարկում։ Երանի թե այդ եկեղեցու զավակը չլինեիք, որովհետև այդ ժամանակ Ձեր մեղքը այդքան մեծ չէր լինի, բայց քանի որ ասում եք, որ զավակն եք այդ Եկեղեցու, եւ այս վարքագիծն ու բառապշարն եք որդեգրել, որը բնավ հարիր չէ որեւէ բանական էակի, էլ չասեմ երկրի ղեկավարի, ուրեմն Ձեր մեղքն ավելի մեծ է, որովհետև այդ Եկեղեցու գլուխը Վեհափառ Հայրապետն է, մենք էլ` նրա զավակները։

Դուք եւ այս հարցում Ձեր համախոհները զավակի պես չեք պահում ձեզ։ Ավելին` խիստ թշնամական։

Ես երբեք չեմ պատկերացնում, որ իմ զավակներից մեկը ինձ մի օր այդպիսի հարց կտա թե, օրինակ ես իմ ամուսնական ուխտը խախտել եմ, թե ոչ։ Նման հարցի դեպքում իմ որդին խիստ կհանդիմանվի, իսկ հանրայնացման դեպքում (եթե եղած լիներ) Քամի բախտին կարժանանա եւ, որպես Անառակ որդի, կվտարվի հայրական ժառանգությունից, մինչև որ ապաշխարությամբ չվերադառնա։

Պարոն Փաշինյան, սիրելի ժողովուրդ, Նոյի Տապանը Եկեղեցու նախատիպն է, մենք էլ` դրանով փրվածներս ու փրկվողներս։ Այո, անգամ Նոյը հարբեց ու մերկացավ, բայց դրա հանրայնացումը Քամին արժանացրեց նզովքի եւ տարավ ստրկության` սերնդեսերունդ։

Եթե այսօր Նոյի, Վեհափառ Հայրապետի նզովքն ուշանում է, դա միայն Վեհի երկայնամտությունն է, որ ազգովի չտարվենք մի նոր ստրկության։

Պարոն Փաշինյան, Ձեր վարքով, Եկեղեցու դեմ սանձազերծած այս պատերազմով, հավատացեք, մեզ տանում եք մի նոր նզովքի եւ ստրկության։

Մի արեք դա»։

դիտվել է 149 անգամ
Լրահոս
Գազայի հատվածում իսրայելական հարվածների հետևանքով զոհվածների թիվը հասել է 72 938-ի Բնակարանն ազատելու ծանուցում է ուղարկվել գեներալ–մայոր Արմեն Ղահրամանյանին Երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ «Արագածոտնի թեմի հոգևոր սպասավորները՝ որպես Տիրոջ անդաստանի քաջասիրտ մշակներ, մեսրոպյան ոգով են հոգատար ծառայություն բերում հավատացյալ ժողովրդին». Կաթողիկոսի օրհնության խոսքը Հաջորդ կառավարությունը, համոզված եմ, անպայման պետք է կոալիցիոն լինի Ճակատագրական պահերին մի կողմ քաշվողներին, «քաղաքականությամբ չզբաղվողներին» ու անտարբերներին կյանքն առաջինն է հարվшծում․ Արտակ Զաքարյան Վաշինգտոնը պատրաստ է Իրանի դեմ ռшզմական գործողությունների, եթե բանակցությունները տապալվեն․ Հեգսեթ Էշի հարսանիք-2․ «Հրապարակ» 24 ժամվա ընթացքում քսան նավ է անցել Հորմուզի նեղուցով Նիկոլ Փաշինյանը հաստատ չի ընտրվի Եկեղեցին պաշտպանելու համար պետք չէ նրան դարձնել իշխանության կցորդ․ Հայր Հովհաննես Թուրքիայի ԱԳ նախարարն անվանել է Իսրայելի հետ հարաբերությունների կարգավորման պայմանը ԱՄՆ նախագահն արդեն երրորդ անգամ է դավաճանում դիվանագիտությանը․ Խամենեիի ռազմական խորհրդական ԵՄ երկրների քաղաքացիների խաղաղ քունն ավարտվել է․ Տուսկը կոչ է արել ՆԱՏՕ-ին լուրջ վերաբերվել Մեդվեդևի ուղերձին «Անպատժելիությունը պետք է ավարտվի». Իրանը կոշտ հայտարարությամբ է հանդես եկել Իսրայելի հասցեին «Հայաստան» դաշինքը հրավիրում է հանրահավաքի՝ մայիսի 31-ին, ժամը 17:00-ին, Ազատության հրապարակ Սամվել Կարապետյանը դատի է տվել Ալեն Սիմոնյանին ու պահանջում է ներողություն խնդրել «Հանգիստ, վստահ և կոռեկտ»․ Արեն Ափիկյանը՝ Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցի մասին Քարաբերդում 41-ամյա վարորդը «ՎԱԶ 2107»-ով բախվել է ծառերին ու հայտնվել անտառում․ կան վիրավորներ Եթե ընտրությունների ցուցակներում հայտնաբերել եք մահացած անձի տվյալներ, դիմեք ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայություն․ ՆԳՆ ԱՄՆ-ում ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել ցուցարարների դեմ Էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն Գործող իշխանությունից պետք է ազատվել ոչ միայն այս տարիների ընթացքում գործած չարիքների համար․ Վազգեն Մանուկյան Ճակատագրական պահերին մի կողմ քաշվողներին,«քաղաքականությամբ չզբաղվողներին» կյանքն առաջինն է հարվածում Պետրոսը խիստ նկատողություն կստանա վերադասից․ Գագիկ Ասատրյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 30-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Մայիսի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայ Ազգային Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի համակարգող Լևոն Զուրաբյան Մայիսի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 29-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար էլբակյանը Մայիսի 29-ին՝ ժամը 10։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մայիսի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Մայիսի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Մայիսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am