ԲՏԱ նախարարը քայլելով եկավ Երեւան եւ դարձավ անշարժ գույքի սեփականատեր. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը մինչեւ հեղափոխական առաջամարտիկ դառնալը հասարակ փորձագետ էր: Նա հասարակական-քաղաքական գործունեությանը զուգահեռ աշխատել է մի քանի տեղական թերթերում՝ որպես Մերձավոր Արեւելքի՝ մասնավորապես Թուրքիայի հարցերով փորձագետ, եղել է նաեւ «Քաղաքացիական կրթության եւ երիտասարդության զարգացման կենտրոն» հասարակական կազմակերպության հիմնադիր նախագահը։

 Մինչեւ 2018 թվականը նա առանձնապես չի փայլել քաղաքական ոլորտում իր ակտիվությամբ, սակայն 2018 թվականի Թավշյա հեղափոխությունից հետո գրեթե մեկ տարի՝ մինչեւ 2019 թվականը, եղել է ՀՀ Սփյուռքի նախարար։

2019-2021 թվականներին եղել է ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր «Իմ Քայլը» խորհրդարանական խմբակցության կազմում։

2021-2023 թվականներին հանդիսացել է «Իմ Քայլը» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրենը:

2023 թվականի դեկտեմբերի 29-ից ստանձնել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի պաշտոնը։

Ինչպես շատ-շատ ՔՊ-ականներ, Հայրապետյանը եւս քայլելով եկավ Երեւան եւ դարձավ անշարժ գույքի, բնակարանի սեփականատեր։

Նախարարը 2021 թվականին մայրաքաղաք Երեւանում գնել է բնակարան բազմաբնակարան շենքում։

2023 թվականին ձեռք է բերել ավտոկայանատեղի Երեւանում եւ հողամաս՝ Աշտարակ համայնքում։

Նախարարն ավտոկայանատեղի գնելու համար վճարել է 4,8 մլն դրամ, սակայն տրանսպորտային միջոց չի հայտարարագրել։

Նրա բանկային հաշիվների մնացորդները կազմել են 8 մլն 568 հազար դրամ եւ 15 հազար 915 ԱՄՆ դոլար։ Կանխիկ դրամական միջոցները կազմել են 4 մլն 910 հազար դրամ եւ 8 հազար 700 եվրո։

Նախարարի՝ հաշվետու տարվա եկամուտները կազմել են 23 մլն 432 հազար դրամ, որից աշխատանքի վարձատրությունը կազմել է 20 մլն 684 հազար դրամ։

Ստացված վարկերի եւ փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 30 մլն դրամ, ինչը անշարժ գույքի հիփոթեքն է, որի մայր գումարը մարելու համար որպես եկամտահարկի վերադարձ Հայրապետյանը ստացել է 2 մլն 747 հազար դրամ»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

դիտվել է 356 անգամ
Լրահոս
Աջափնյակում կրակոցների հետևանքով մահացածը Ա․ Վ․-ն է. պարզվել է միջադեպի մասնակից անձանց շրջանակը ԶՊՄԿ-ն ձեռք բերեց տարածաշրջանում առաջին Komatsu PC 4000 մակնիշի էքսկավատորը ՀՀ-ն դարձնելու են Սոմալի. էս երկիրը ոչ սահման է ունենալու, ոչ էլ պետություն առհասարակ. Դանիելյան Փարաքարի սպանության գործից հետո պաշտոնանկ արված ոստիկանապետը հիմա էլ Աջափնյակում է Երեքի առողջական վիճակը գնատվում է ծայրահեղ ծանր, երեքինը` ծանր․ մանրամասներ Արտաշատում բացվել է Ամերիաբանկի նոր մասնաճյուղը․ հատուկ առաջարկներ նոր հաճախորդների համար Ինչպես են Աջափնյակում քրեագետները հավաքում փամփուշտները Համացանցում տեսանյութ է հայտնվել Աջափնյակի կրակոցներից․ տեսանյութ Համարակալված փամփուշտներ, արյան հետքերով դանակ Աջափնյակի կրակոցների տարածքում․ 24news.am Բացառիկ կադրեր․ Աջափնյակում կա զոհ և ծանր վիճակում գտնվողներ․24news.am Հրատապ․ կան բազմաթիվ վիրավորներ, 2 հոգին ծանր վիճակում է Արշակ Սրբազանին վերագրվող տեսանյութերի փորձաքննությունների արդյունքների վերաբերյալ ասուլիս կկայանա Գերության մեջ գտնվող մեր հայրենակիցների հարցում ամենացավալին Հայաստանի օրվա իշխանության լռությունն է Կրակոցներ՝ Երևանում. կա 10 վիրավոր. դեպքի վայրում հայտնաբերվել են ատրճանակից արձակված պարկուճներ Արնանման հետքեր, կրակված փամփուշտներ․ կադրերը` Աջափնյակում տեղի ունեցած դեպքի վայրից Ձեզ բացատրեմ՝ ինչ է պատրաստվում անել Ռոբերտ Քոչարյանը․ Ձյունիկ Աղաջանյան (video) Հիմա ասեմ՝ ում ձայները կտանի Սամվել Կարապետյանն ու ինչ է սպասվելու․ Ձյունիկ Աղաջանյան (video) Խայտառակ վիճակ է․ սրանք չեն թողնում՝ թոշակառուն հանգիստ ապրի․ քաղաքացի (video) Լարված իրավիճակ․ հունից դուրս եկած տաքսու վարորդները զգուշացնում են՝ ինչ կտրուկ քայլերի են անցնելու (video) Գագիկ Ծառուկյանն ու Սամվել Կարապետյանը «կուշտ աչք են»․ Արտակարգ և լիազոր դեսպան (video) Զատուլինը շատ կարևոր բան ասաց․ Պուտինին ամեն ինչ հայտնի է արդեն․ Արտակարգ և լիազոր դեսպան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Փետրվարի 19-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը Փետրվարի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է բանաստեղծ, քաղաքական գործիչ Խաչիկ Մանուկյանը Փետրվարի 19-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է «Համահայկական ճակատ» շարժման անդամ Ռուզան Ստեփանյանը Փետրվարի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է հոգեբան Կարինե Նալչաջյանը Փետրվարի 18-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Փետրվարի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը Փետրվարի 18-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ-ից Հենրիխ Դանիելյանը Փետրվարի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Փետրվարի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Փետրվարի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am