«Հրապարակ». Թուրքիայում ձեռք բերված պայմանավորվածությունները գաղտնազերծվում են

«Հրապարակ» թերթը գրում է.

 Մոտ երկու շաբաթ առաջ Փաշինյանի` Թուրքիա կատարած այցի վերաբերյալ կողմերը ոչինչ չասող հայտարարություն տարածեցին, որից տպավորություն ստեղծվեց, թե այցը եղել է «անպտուղ», որեւէ համաձայնություն չի կայացվել։ Սա ինչ-որ առումով ուրախալի լուր էր մեզ համար, քանի որ մինչ հանդիպումը խոսվում էր, որ փաստաթուղթ է ստորագրվելու, որում ներառված կլինի նաեւ, այսպես կոչված, Զանգեզուրի միջանցքի հարցը։ Սակայն վերջին օրերին թուրք-ադրբեջանական մամուլը գաղտնազերծում է այդ այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները։ Ըստ հրապարակումների՝ նշվում է, թե Հայաստանը, Թուրքիան եւ Ադրբեջանը համաձայնության են եկել, այսպես կոչված, Զանգեզուրի միջանցքի հարցում, ինչը հնարավոր է տարածաշրջանային աշխարհաքաղաքականության եւ տրանսպորտային ցանցերի զգալի տեղաշարժ առաջացնի։ Ըստ այդ համաձայնության՝ Ռուսաստանը զրոյական վերահսկողություն կունենա միջանցքի նկատմամբ: Իսկ երեկ գաղտնազերծվեց ամերիկյան մի ծրագիր, որ միջանցքի վերահսկողությունը հանձնվելու է ամերիկյան մասնավոր ընկերության: Ուշագրավ է, որ այս տեղեկությունները շրջանառվում են Բաքու-Մոսկվա հարաբերություններում լարման ֆոնին։ ՀՀ իշխանություններն էլ հակառուսական նոր ալիք են բարձրացրել, ինչը եւս մատնում է, որ Ռուսաստանին տարածաշրջանից դուրս մղելու ծրագիրը գործնական փուլ է մտել, եւ կողմերն ակտիվ համագործակցում են այդ հարցում։ Երեկ նաեւ լուր տարածվեց, որ Ալիեւն ու Փաշինյանը հուլիսին հանդիպելու են Դուբայում։ Փաշինյանի մամուլի խոսնակը չհերքեց այդ տեղեկությունը՝ հին, ծեծված միտքը կրկնելով. «Վարչապետի այցերի մասին ժամանակին տրամադրվում է պատշաճ տեղեկատվություն»։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

դիտվել է 232 անգամ
Լրահոս
4 անշարժ գույք, 7 մլն 154 հազար դրամ տարեկան եկամու․ ինչ է հայտարարագրել պետբյուջեի վերաբերյալ կարևոր որոշումներ կայացնող Վահագն Խաչատուրյանը Ռուբեն Հակոբյանը կալանավորվեց Դաժան հետապնդումների են ենթարկում արցախցիներին․ «Հրապարակ» Գևորգ Պապոյանը Հակակոռուպցիոն կոմիտե է դիմել․«Հրապարակ» Փաշինյանի թիմը հաջորդ շաբաթ Պետրոսյանի հետ պետք է իր աշխատանքը սկսի ՀԷՑ-ում․ «Ժողովուրդ» ՊԲ ղեկավարը «օգնել» է, որ 30 տարվա վաղեմության գործը «բացահայտեն»․ «Հրապարակ» Նախընտրական պայքար չկա․ «Հրապարակ» Ռուբեն Հակոբյանի նկատմամբ ռեժիմի քաղաքական հետապնդման «գործի» լսումը՝ «մասիվի» տխրահռչակ դատարանում Քննչականից գնում ենք Մասիվի դատարան. քննիչը հորս կալանքի միջնորդություն է ներկայացրել. Սամվել Հակոբյան Ռոմանոս Պետրոսյանը ոչ կրթությամբ, ոչ էլ մասնագիտական փորձով էլցանցերի հետ կապ չունի Կիևում պայթյուններ են որոտացել Ներքին գործերի նախարարը զայրացել է. մութ ամպեր են կուտակվել որոշ պաշտոնյաների գլխին Դատապարտելի է ՀՀ իշխանության՝ արցախցիների իրավունքների պաշտպանության համար պայքարողների դեմ ճնշումը Հայաստանում շարունակվում են բռնաճնշումները․ Ռուսաստանի հայերի միություն Արտակարգ դեպք՝ Երևանում․ երիտասարդները վիճաբանել են 24-ամյա տղայի հետ և ծեծի ենթարկել նրան Հերթական խայտառակությունը. «Իմ քայլը» հիմնադրամն արդեն նաև հավատարմագրված «համալսարան» է Ռուբեն Հակոբյանի նկատմամբ քրեական հետապնդումը քաղաքական խոսքը լռեցնելու հերթական դրսևորումն է ՌԴ-ն պատրաստ է Ուկրաինայի հետ ստամբուլյան 3-րդ բանակցություններին Տեր Հայրը թույլ չի տվել, որ այդ կեցվածքն ունեցող անձը դառնա կնքահայր. Տեր Մարկոս քահանա ԱՊՀ գլխավոր քարտուղարի արձագանքը՝ Բաքվի բոյկոտին Սարհատ Պետրոսյանը բարձրաձայնում է կանանց իրավունքներով զբաղվող անհատների ու կազմակերպությունների լռության մասին Արտակարգ դեպք՝ Սևանի փողոցում գործող սննդի կետում Բագրատ Սրբազանը հոգեպես, ֆիզիկապես ամուր է. հիշեցնում է՝ Հոգևոր Հայաստանը հաղթելու է թազա Հայաստանին ՔԿԾ պետը Սրբազանին ուղարկված օրհնված հացը զանցանք է համարել
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Հուլիսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հուլիսի 18-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հուլիսի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հուլիսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հուլիսի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հուլիսի 17-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դավթյանը Հուլիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հուլիսի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հուլիսի 16-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am