Հոգեբանորեն պատրաստվեք, որ առաջիկայում ավելի արտառոց եւ անթույլատրելի տեսարանների եք ականատես լինելու. Արմինե Օհանյան

Հոգեբանորեն պատրաստվեք, որ առաջիկայում ավելի արտառոց եւ անթույլատրելի տեսարանների եք ականատես լինելու` ռուբիկոնն անցած Փաշինյանն այլեւս չի ուզում դեմոկրատի քողի տակ հանդես գալ եւ օրենքների անգամ ֆորմալ կողմը պահել: Ի՞նչ իմաստ ունի` եթե հանրությունը դեռ դիմանում է, դրսից իրեն կարմիր քարտ ցույց չեն տալիս, թիմը խելոք ծառայում է, դեռ կարողանում է պահել աթոռը, ինչու չպետք է շարունակի` ավելի հեռուն գնալով: Բոլորը պետք է հասկանան, որ ոչ ոք այս բեսպրեդելի դեպքում ապահովագրված չէ: Ասենք, եթե Սամվել Ալեքսանյանի կինը որոշի հյուր գնալ Սամվել Կարապետյանի կնոջը, որովհետեւ ընտանիքներով են ընկերություն արել, չի բացառվում, որ հաջորդ առավոտյան սկսվի «Երեւան սիթի»-ների եւ «Աստղիկ» ԲԿ-ի ապամոնտաժման գործընթացը: Կամ` եթե Խաչատուր Սուքիասյանը, հիշելով «Բջնիի» պատմությունը, հանկարծ որոշի ինչ-որ կերպ աջակցել, որ Կարապետյանի բիզնեսը չխլեն` բիզնես սոլիդարությունից դրդված, նաեւ երկրի տնտեսությանը հասցվող կործանարար սխալը կանխելու մտադրությամբ, ի՞նչ երաշխիք ունի, որ հաջորդ օրը դիմակավորված ԱԱԾ-ականները չեն մտնելու «Սիլ-ինշուրանս» եւ «Հայէկոնոմբանկ»: Կամ` եթե հանկարծ Երեմյանները հայտարարեն, որ իրենք Հայ առաքելական եկեղեցու հետեւորդներ են եւ չեն միանում կաթողիկոսի հրաժարականի պահանջներին, ՍԱՏՄ նոր տնօրենն անմիջապես ցուպիկներ կգտնի նրանց արտադրած կաթ ու պանրի մեջ եւ գործարանը կփակի: Նույնկերպ վաղը կարող է Փաշինյանը, օրինակ, Սունդուկյան թատրոնում Ներոնի մասին բեմադրության մեջ ակնարկ տեսնել, եւ թատրոնի տնօրենն ու գլխավոր ռեժիսորը հայտնվեն կալանավայրում: Հետո կարող են բժշկականի ռեկտոր Արմեն Մուրադյանին տեսնել Արմեն Սմբատյանի հետ ճաշելիս, եւ Հակակոռուպցիոն կոմիտեն կամ ՊԵԿ-ը մտնեն բուհ ու թաքցված հարկեր «հայտնաբերեն»: Չզարմանաք, եթե մարդկանց բռնելու-նստեցնելու-դատելու այս գործընթացից էյֆորիայի մեջ հայտնված առաջին դեմքն այսպես հասնի ձեզնից յուրաքանչյուրին:

Գրել է Արմինե Օհանյանը

դիտվել է 792 անգամ
Լրահոս
Ռուբեն Հակոբյանը կալանավորվեց Դաժան հետապնդումների են ենթարկում արցախցիներին․ «Հրապարակ» Գևորգ Պապոյանը Հակակոռուպցիոն կոմիտե է դիմել․«Հրապարակ» Փաշինյանի թիմը հաջորդ շաբաթ Պետրոսյանի հետ պետք է իր աշխատանքը սկսի ՀԷՑ-ում․ «Ժողովուրդ» ՊԲ ղեկավարը «օգնել» է, որ 30 տարվա վաղեմության գործը «բացահայտեն»․ «Հրապարակ» Նախընտրական պայքար չկա․ «Հրապարակ» Ռուբեն Հակոբյանի նկատմամբ ռեժիմի քաղաքական հետապնդման «գործի» լսումը՝ «մասիվի» տխրահռչակ դատարանում Քննչականից գնում ենք Մասիվի դատարան. քննիչը հորս կալանքի միջնորդություն է ներկայացրել. Սամվել Հակոբյան Ռոմանոս Պետրոսյանը ոչ կրթությամբ, ոչ էլ մասնագիտական փորձով էլցանցերի հետ կապ չունի Կիևում պայթյուններ են որոտացել Ներքին գործերի նախարարը զայրացել է. մութ ամպեր են կուտակվել որոշ պաշտոնյաների գլխին Դատապարտելի է ՀՀ իշխանության՝ արցախցիների իրավունքների պաշտպանության համար պայքարողների դեմ ճնշումը Հայաստանում շարունակվում են բռնաճնշումները․ Ռուսաստանի հայերի միություն Արտակարգ դեպք՝ Երևանում․ երիտասարդները վիճաբանել են 24-ամյա տղայի հետ և ծեծի ենթարկել նրան Հերթական խայտառակությունը. «Իմ քայլը» հիմնադրամն արդեն նաև հավատարմագրված «համալսարան» է Ռուբեն Հակոբյանի նկատմամբ քրեական հետապնդումը քաղաքական խոսքը լռեցնելու հերթական դրսևորումն է ՌԴ-ն պատրաստ է Ուկրաինայի հետ ստամբուլյան 3-րդ բանակցություններին Տեր Հայրը թույլ չի տվել, որ այդ կեցվածքն ունեցող անձը դառնա կնքահայր. Տեր Մարկոս քահանա ԱՊՀ գլխավոր քարտուղարի արձագանքը՝ Բաքվի բոյկոտին Սարհատ Պետրոսյանը բարձրաձայնում է կանանց իրավունքներով զբաղվող անհատների ու կազմակերպությունների լռության մասին Արտակարգ դեպք՝ Սևանի փողոցում գործող սննդի կետում Բագրատ Սրբազանը հոգեպես, ֆիզիկապես ամուր է. հիշեցնում է՝ Հոգևոր Հայաստանը հաղթելու է թազա Հայաստանին ՔԿԾ պետը Սրբազանին ուղարկված օրհնված հացը զանցանք է համարել Կինը ապակե շշով հարվածել է ամուսնու գլխին․ նրան հոսպիտալացրել են
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Հուլիսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հուլիսի 18-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հուլիսի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հուլիսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հուլիսի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հուլիսի 17-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դավթյանը Հուլիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հուլիսի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հուլիսի 16-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am