Մեծ խաղը, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքում». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. Հայաստանի Սյունիքի մարզով ցամաքային միջանցքի բացման թեման դարձել է տարածաշրջանային քաղաքականության առանցքային հարցերից մեկը։ Թուրքիան և Ադրբեջանը ակտիվորեն լոբբինգ են իրականացնում այս նախագծի համար՝ դրանում տեսնելով Ադրբեջանի՝ Նախիջևանի հետ ուղղակի կապի, ինչպես նաև Թուրքիայի՝ Կասպից ծովի և հետագայում՝ Կենտրոնական Ասիայի հետ միավորվելու ռազմավարական հնարավորություն։ Բաքվի և Անկարայի համար այս միջանցքը ոչ միայն տնտեսական, այլև քաղաքական գործիք է, որը թույլ կտա ուժեղացնել իրենց ազդեցությունը Հարավային Կովկասում և փոխել տարածաշրջանում ուժերի հավասարակշռությունը։

Հայաստանի համար իրավիճակն ավելի բարդ է։ Մի կողմից՝ հաղորդակցությունների վերաբացումը կարող է տնտեսական օգուտներ բերել, սակայն մյուս կողմից՝ այն լուրջ ռիսկեր է պարունակում երկրի ինքնիշխանության և անվտանգության համար։ Միջանցքի բացումն, առանց Հայաստանի կողմից իրական երաշխիքների և վերահսկողության, կարող է հանգեցնել Սյունիքի վերահսկողության կորստին, Ադրբեջանի և Թուրքիայի ճնշման ուժեղացմանը, ինչպես նաև ազգային անվտանգության նոր սպառնալիքների առաջացմանը։ Պատահական չէ, որ շատ փորձագետներ և քաղաքական գործիչներ ընդգծում են՝ այս գործընթացում արտաքին խաղացողների, հատկապես Ռուսաստանի մասնակցությունը կարևոր է հավասարակշռությունը պահպանելու և միակողմանի որոշումներ կայացնելը կանխելու համար։

Ինչպես նշում է ՌԴ Պետդումայի պատգամավոր Անդրեյ Լուգովոյը, վերջին տարիների փորձը ցույց է տվել, որ բազմավեկտոր քաղաքականություն վարելու և միայն Արևմուտքի վրա հույս դնելու փորձերը չեն հանգեցրել Հայաստանի դիրքերի իրական ամրապնդմանը։ «Արևմտյան կառույցներն ու երկրները, ներառյալ՝ Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան, առաջին հերթին հետապնդում են իրենց սեփական շահերը՝ լինի դա էներգետիկ նախագծեր, ռեսուրսների արդյունահանման ներդրումներ թե քաղաքական ազդեցության ընդլայնում։ Դժվար պահերին, երբ Հայաստանը բախվել է սպառնալիքի, ո՛չ ԵՄ-ն, ո՛չ ԱՄՆ-ն իրական անվտանգության երաշխիքներ չեն տրամադրել՝ սահմանափակվելով հռչակագրերով և մոնիտորինգային առաքելություններով»,- նշել է Լուգովոյը «Անգլուհին Կովկասում. հայացք Հայաստանից» վավերագրական ֆիլմում։ Ռուսաստանի դերը այս համատեքստում մնում է առանցքային։

Ռուսաստանի ռազմական բազայի առկայությունը, սահմանների համատեղ պահպանումը, բանակցություններում միջնորդության փորձը՝ այս ամենը գործնականում բազմիցս օգնել է Հայաստանին պահպանել պետականությունը և սանձել արտաքին սպառնալիքները։ Մոսկվայի հեռացումը հաղորդակցությունների վերաբացման և տարածաշրջանային հակամարտությունների կարգավորման գործընթացից կարող է հանգեցնել նրան, որ Հայաստանի շահերն անտեսվեն հօգուտ ավելի հզոր խաղացողների։ Կովկասում նոր «Մեծ խաղի» պայմաններում Հայաստանը ռիսկի է ենթարկվում դառնալ փոխանակման գործիք, եթե չհենվի անվտանգության փորձարկված մեխանիզմների և դաշնակցային հարաբերությունների վրա։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Փաստ» թերթի՝ 03․ 07․ 25 թ համարում։

դիտվել է 399 անգամ
Լրահոս
Հրդեհ է բռնկվել «Երևան Սիթիի» տանիքում Գագիկ Ծառուկյանին և Ջավահիր Ծառուկյանին մեղադրանք է առաջադրվել Հերիք չէ՞՝ դու քո ապազգային ու թրքահպատակ գործերին խառնես Պապ թագավորին. Էդուարդ Շարմազանով Նիկոլի միակ սոցիալական հենարանը կրիմինալ կլաններն ու օլիգարխներն են․ քաղաքագետ Երկրորդ և երրորդ քաղաքացիություն ունեցող անձը չի կարող լինել վարչապետի թեկնածու․ Փաշինյանը հիշել է Սահմանադրության մասին Խոշոր ավտովթար է տեղի ունեցել, վիրավորներ կան Փաշինյանը բոլոր ճակատներում կռիվ է տալու իր առավելագույն ընտրական հարմարավետության ու արդյունքի համար․ քաղաքագետ Ադրբեջանը Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր կստորագրի ՀՀ սահմանադրության փոփոխություններից հետ. Ալիև Այս թրքահպատակ իշխանությունների կողմից բռնաճնշումների և հալածանքի ենթարկվելը պատիվ է․ Իշխան Սաղաթելյան Արմեն Չարչյանի աշխատասենյակից վերցվել են գումարներ, որոնք վերցնելու իրավասություն չունեին․ Էրիկ Ալեքսանյան Քննչականը ոչ թե հիվանդանոցներ և եկեղիցիներ պետք է մտներ, այլ քաղաքապետարանի համապատասխան վարչություն. Արեն Ափիկյան Շոյգուն հիշեցրեց ՀՀ-ի հետ կապված ԱՄՆ գեղեցիկ, բայց չիրականացված գաղափարները Աշխարհը շատ արագ փոխվում է մեր աչքերի առաջ․ հին աշխարհն այլևս գոյություն չունի․ Ռուբիո Քրեական վարույթ` մետրոյի Աջափնյակ կայարանի նախագծի գնման վերաբերյալ. «Հետք» Երկու եղբայրներն ու 1 մլն դոլարը․ ում որքան է հասել «Mercedes»-ը Շահումյան գյուղում բախվել է գազատար խողովակին և գլխիվայր շրջվել․ կա վիրավոր Օրվա ռեժիմը չունի որևէ սահման․ Գառնիկ Դանիելյան Վարդենյանց լեռնանցքում ձնածածկույթի բարձրությունը գերազանցում է 2 մետրը. Լևոն Ազինյան UFC BJJ-ի չեմպիոնը մարտահրավեր է նետել Արման Ծառուկյանին Սամվել Կարապետյանը ժողովրդի որոշմամբ կարող է ընտրվել վարչապետ. Արամ Վարդևանյան Տեառնընդառաջի տոնին Արագածոտնի թեմական եկեղեցիներում Սուրբ Պատարագներ կմատուցվեն Եվրամիությունն ու Հայաստանը Բրյուսելում կքննարկեն դիտորդական առաքելության ապագայի հարցը․ Ռիտեր «Ալե՛ն, սաղ Ռուսաստանը քեզ էր ծաղրում»․ Մանուել Մանուկյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Փետրվարի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը Փետրվարի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Փետրվարի 13-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Փետրվարի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Փետրվարի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Փետրվարի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Փետրվարի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Փետրվարի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արցախցի հասարակական-քաղաքական գործիչ Անաստաս Իսրայելյանը Փետրվարի 12-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ-ական Հենրիխ Դանիելյանը Փետրվարի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am